Սերժ Սարգսյանը Պուտինին է ներկայացրել շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառները /լրացված, ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի […]

Ոստիկանությունն ու փախստականները

Հունիսի 4-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին: Արթուր Օսիկյանը ներկայացրեց “Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին” եւ “Փախստականների եւ ապաստանի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնք ներկայումս Ազգային ժողովում են, ինչպես եւ “Քաղաքացիություն չունեցող անձանց մասին” ՀՀ նոր […]

Թեժ կիրակի Ջերմուկում եւ Գորիսում

Առաջիկա կիրակի՝հունիսի 8-ին հանրապետության մի քանի մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: Քաղաքապետի ընտրություններ ել լինելու նաեւ Գորիսում եւ Ջերմուկում: Երկու քաղաքաներում էլ առաջադրված երկուական թեկնածուներ կան: Ջերմուկի քաղաքապետի աթոռի համար պայքարում են ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու “Ջերմուկշին” ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը: Պայքարը թեժ է լինելու, քանի որ […]

Օզիբիլիսին կվիրահատեն

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում է անցել ”Վիլլա Ստյուարտ” կլինիկայում: Նրան հետազոտել է պրոֆեսոր Մարիոանին: 24-ամյա Օզբիլիսը վնասվածք էր ստացել ”Ալժիրի” հետ խաղում:  Ըստ նախանական ախտորոշման նրա մոտ  հայտնաբերվել է խաչաձեւ կապանների պատռվածք: Ըստ ռուսական կայքերի  Օզբիլիսն անցել է մի շարք թեստեր: Հնարավոր է` ֆուտբոլիստը խուսափի վիրահատությունից, սակայն վերջնական որոշում դեռ […]

ԹԱՄԱՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱ ՐՏՆԵՐԻ

ԻՆՖՈՄԵԴԻԱՑԵՆՏՐ լրատվական անձնակազմը և մի քանի լրատվական կայքի ներկայացուցիչներ հունիսի 2-ին երեկոյան հանկարծակի այցելեցինք Թամարա ընկերություն, որտեղ ուսումնասիրեցինք արտադրանքը, այցելեցինք լաբորատորիա որը համապատսխանում է միջազգային որակավորման  և արտադրանքը ստուգվում է 24 ժամ: Թամարա ընկերության տնօրենը բացատրեց` որ իրենք իրավունք չունեն խախտում թույլ տալ, ապրանքը սպառվում է արտասահմանում` Ռուսաստանում,Վրաստանում, ԱՄՆ-ում, ԱՊՀ-ի երկրներում, Հայաստանը փոքր տոկոս է […]

«Գազպրոմը» այս տարի կնվազեցնի գազի մատակարարումը դեպի Եվրոպա և ԱՊՀ. գազի խնդրի հետ կապված խմորումները դեռ առջևում են

«Գազպրոմը» պլանավորում  է տարվա ընթացքում դեպի Եվրոպա 158 մլրդ. խորանարդ մետր գազ մատակարարել: Իսկ դեպի ԱՊՀ և Բալթյան երկրներ ընկերությունը մտադիր է 56 մլրդ. խորանարդ մետր գազ մատակարարել: Գրում  է Lenta.ru-ն: Ընկերության տվյալներով`  այս  ցուցանիշներն  աննշան  քիչ  են անցյալ  տարվա մատակարարման քանակից: 2013թ. ընկերությունը Եվրոպային 161,5 մլրդ. խորանարդ մետր գազ է մատակարարել, իսկ ԱՊՀ և […]

“Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ “Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ: 100 […]

Վարչապետը հաջողություն է մաղթել միասնական ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին

Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին: Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար: […]

«Փող աշխատելու մոլուցքը խեղճացնելու ու քանդելու է այսօրվա Ռուսաստանը». Սեֆիլյան

Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքեր վաճառելու քայլը նորություն չի համարում, քանի դեռ մեր երկիրը զուրկ է ինքնիշխանությունից՝ ՌԴ-ից պահանջելու ինչ-որ քայլեր, սա շարունակվելու է, վստահ է նա. «Շատ հստակ մեկնաբանություններ մենք լսել ենք ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հիմնականում նրանք ասում են, որ սա բիզնես է, բիզնեսը ուրիշ […]

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից` գիտակցելով, որ իշխանությունը կամաց-կամաց հասնում է իր մայրամուտին

«ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, քանի որ հասկացավ, որ իշխանությունը կամաց-կամաց հասնում է իր մայրամուտին»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` գաղտնիք չէր, որ ՕԵԿ-ը համոզում էր վարչապետ նշանակել իրենց թեկնածուին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելուց հետո, ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին շատ էր խոսվում: Ուստի այս ամենը հաշվի առնելով` […]