«Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհն այսօր չէր լինի»

Կառավարության  դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը։ Նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց․  «Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես […]

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։Այս մասին լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանը: «Իմ և բոլորիս սիրելի պապիկը մահացավ», — գրել է նա և կից հրապարակել իր և դերասանի լուսանկարը։ Նշենք, որ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանում 1924 թվականին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան […]

Այսօր Արցախը եւ համայն հայությունը նշում է Արցախի վերածննդի օրը.Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Այսօր Արցախը եւ համայն հայությունը նշում է Արցախի վերածննդի օրը: Շնորհավորում եմ բոլորիս: Հիրավի վերածնունդ, քանի որ 1988-ի այդ զարթոնքն այլ կերպ որակել հնարավոր չէ: Ստեփանակերտցիները կարող են հպարտ լինել, որ գտնվել ու գտնվում են այդ պատմական իրադարձությունների առանցքում: 32 տարի առաջ այս օրը այն ժամանակ դեռ Լենինի անունը կրող հրապարակը լի էր ոչ միայն […]

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը hորդորում […]

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել առաջնագծին

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել առաջնագծին: Վիտալի Բալասանյանը կանգնած է եղել ազգաբնակչության կողքին՝ լուծումներ տալով անգամ այնպիսի խնդիրների, որոնք բնակիչների համար թվում էին անլուծելի: Սոցիալական աջակցություն հազարավոր ընտանիքների, բազմաբնակարան շենքերի տանիքների աշխատանքներ, հենարան սահմանում կանգնած զինվորին: Վիտալի Բալասանյան ի անցած ճանապարհը երկար է այնքան, որքան նրա կատարած աշխատանքը:

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դրա արվարձանները

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպ քաղաքը և դրա արվարձանները, տեղեկացնում է Al-Maydain-ը:Հայտնի է, որ սիրիական զորքերը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ բախումից հետո ազատագրել են Հալեպից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զահրա թաղամասի բոլոր տարածքները և ընդլայնել իրենց վերահսկողությունը շրջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հուրիտան քաղաքում: Գրոհայինները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաֆր Համրա, […]

Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում.Արցախի հերոս Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյան Հարգելի հայրենակիցներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունհեն քաղաքում Անվտանգության համաժողովի շրջանակում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում: Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց […]

Հայտնի է «Եվրոտեսիլ 2020»-ին Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը

Հայաստանը «Եվրոտեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով: Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ տեղի ունեցավ մրցույթ, որի ժամանակ պարզվեց մասնակիցը։Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու […]

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Թումանյան 29 հասցեում գտնվող «Ազատ Հայրենիք» գրասենյակում

Սույն թվականի փետրվարի 15-ին Արայիկ Հարությունյանը հանդիպուն է ունեցել Թումանյան 29 հասցեում գտնվող «Ազատ Հայրենիք» գրասենյակում: Հանդիպմանը մասնակցել են ինչպես աջակիցներ և համակիրներ, այնպես էլ քաղաքացիներ, որի ընթացքում քննարկվել են ծրագրային և կազմակերպչական հարցեր: Հանդիպումը անցել է ջերմ միջավայրում։