Lratvutyun.am

Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները

Տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին) ընտրությունների քվեարկությունը։ Այժմ ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է ձայների հաշվարկը։ Մեկ ժամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որը ռեկորդային ցածր է եղել ողջ օրվա ընթացքում։ Ժամը 17-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների միայն 21,36%-ը։ Ընտրողների ցածր մասնակցությունը կարագացնի հաշվարկի գործընթացը, […]

Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի 17-ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն […]

Երևանում ընտրություններ են. ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36%-ը կամ 176,027 մարդ: Այս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը: Աջափնյակ-17,261մարդ, կամ 20,79% Ավան- 9,373 մարդ, կամ 24,01% Արաբկիր- 22,334 մարդ, կամ 23,62% Դավթաշեն- 7,949մարդ, կամ 23,74% Էրեբունի- 16,212 մարդ, կամ 18,17% Կենտրոն- 22,015մարդ, կամ 23,19% Մալաթիա-Սեբաստիա- 20,434 մարդ, կամ 19,22% […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Արձանագրվել է երկու դեպք, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստը արդեն իսկ բացված է եղել

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել: Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, […]

Սերժ Սարգսյանը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցելու։ Այս մասին NEWS.am–ին փոխանցեցին երրորդ նախագահի գրասենյակից։«Նախագահը բնակվում է Ձորաղբյուրում, Երևանի բնակիչ չէ, հետևաբար չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին»,–ասաց Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։Այս մասին հայտնել են Արցախի թեմից՝ հավելելով, որ թեմակալ առաջնորդն իր օրհնանքի և երախտիքի խոսքն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և […]

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ջիլի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պապիկյանն ու ԱՄՆ բարձրաստիճան գեներալները հետևել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքին

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և […]

Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. Պետքարտուղարություն

Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի. այս մասին ճեպազրույցումհայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Մենք դա հստակ ասել ենք: Պետքարտուղար Բլինկենը շփվում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ ցանկանում ենք Լաչինի միջանցքի անհապաղ բացում և Լեռնային Ղարաբաղում իսկապես ծանր մարդասիրական իրավիճակի լուծում», – ասել է Միլլերը:

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։ Երկու օր առաջ, գնահատելով […]

Սիսիան քաղաքի մաքրման կայանը սեփականաշնորհված է

Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։ Սիսիանում մաքուր գետ և շրջակա միջավայր ունենալու հեռանկարը դեռևս 80-ական թվականների վերջերին շատ մոտ էր իրականությանը։ Թվում էր՝ […]