Lratvutyun.am

Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նրանք պնդում են, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր […]

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է, այն բացարձակ կապ չունի «դելիմիտացիայի» կամ «սահմանազատման» հետ․ Արման Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: «Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին: Այդքան ասում եմ, որ սահմանների որոշումն առաջին հերթին կապված է մարդու հետ, մարդու անվտանգության համար է, և մարդն […]

2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի

ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 2023 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց, ըստ որի` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի […]

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին որոշում կայացրեց:Մասնավորապես, ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝569.5  քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց […]

Անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան

«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին»։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը: «Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական […]

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով՝ Խորհրդային […]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը: Անն-Լորանս Պետելը […]

Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի.Պետդեպարտամենտ

Իսրայելին սպառնում է միջազգային ասպարեզում մեկուսացում և գործընկերների հետ հարաբերությունների վատթարացում, եթե նա լայնածավալ գործողություն սկսի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք կարծում ենք, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունը ոչ միայն վնաս կհասցնի Պաղեստինի ժողովրդին, ոչ միայն կխաթարի հումանիտար օգնության մատակարարումը, այլև կվնասի Իսրայելի ազգային անվտանգությանը, ավելի կմեկուսացնի […]

Վրաերթի ենթարկված «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո ավտոբուսն է բախվել «Նիսանին», որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Նիսանի» և «Օպելի» վարորդներին ու երկու այլ անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 15.27-ի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 60-ամյա Մանվել Ղրդիլյանը, մահացել […]

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]

Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։