Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Գագիկ Ծառուկյանի փեսան տուն չունի, բայց ավելի քան 2 միլիոն դոլար ունի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, պարզվում է՝ բնակարան չունի: Փոխարենը, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, նա պաշտոնական հայտարարագրում նշել է, որ ունի երկու հողամաս, երեք հատ «Lexus LS 600 HL», «Mecedes-Benz S 600 L», «Range Rover 4.6 HSE» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, ապա դրանք բավական պատկառելի թիվ են կազմում. երիտասարդ Մանուկյանը հայտարարագրել է 2.3 մլն դոլար, 25 մլն դրամ, 300 հազար եվրո: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է և ԱԺ այս ընտրություններում որպես նվեր ստացավ պատգամավորական մանդատը՝ ահռելի գումարներ ծախսելով»:

Read More

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վրա կա մի հատված, որտեղ ամեն անգամ վթար է լինում, ու ալիքաձև մետաղյա արգելապատնեշը

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վրա կա մի հատված, որտեղ ամեն անգամ վթար է լինում, ու ալիքաձև մետաղյա արգելապատնեշը կոտրվում է, մտնում մեքենայի մեջ: Վերջին մի քանի օրերին Tert.am-ը նման երրորդ դեպքի մասին է գրում: Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը,անդրադառնալով այդ երևույթին, նշեց, որ միջազգային ստանդարտներով՝ նման բան չպետք է տեղի ունենար: «Չեմ ուզում ասել, որ այդ կոնստրուկցիային ծանոթ եմ, ինչպիսին պիտի լինի, ես տեսել եմ՝ ինչպիսին է, բայց իրականում ինչպիսին պետք է լինի, չգիտեմ… Կրկնում եմ՝ միջազգային ստանդարտներին ամեն ինչ համապատասխան լինելու դեպքում նման բան պետք է որ չլիներ: Ես որքան հասկանում եմ՝ այդ կտորներն անջատվել և մտել են մեքենաների…

Read More

Ինձ համար չբացահայտված ոչինչ չկա. Սուրիկ Խաչատրյան

10

8 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Ի թիվս բազմաթիվ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների, այսօր, ոճրագործության 18-րդ տարելիցի օրը, Եռաբլուր էր այցելել նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով 1998 թ.-ին ԱԺ-ում տեղի ունեցածը որակեց ոճրագործություն: Հարցին` Ձեզ համար չբացահայտված բաներ կա՞ն, Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ համար չբացահայտված ոչինչ չկա: Ոճրագործություն անողն էլ կրում է իր պատիժը»:

Read More

Տեղի ունեցավ Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության վեց ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Պարզելով փաստական հանգամանքները՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողներից չորսի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ՝ կարգապահական այլ տույժ, իսկ մեկի վերաբերյալ նյութերն ուղարկել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ նոր քննության:

Read More

“Պանտեռա Սիքյուրիթի” անվտանգության գործակալություն.համախմբել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, որոնք միավորվել են անվտանգության նոր տիպի ծառայություն ստեղծելու գաղափարի շուրջ

“Պանտեռա Սիքյուրիթի” անվտանգության գործակալությունը հիմնադրվել է 2006 թվականին: Այն համախմբել է հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների, որոնք միավորվել են անվտանգության նոր տիպի ծառայություն ստեղծելու գաղափարի շուրջ, գաղափարներ, որոնք մեր գործակալությունը առանձնակիորեն տարբերում են տվյալ ոլորտում գործող այլևայլ կառույցներից:   Անցած ավելի քան երկու տարվա ընթացքում մեր գործակալությունը տրամադրվող ծառայությունների առումով հստակորեն առաջամղվել է համանման ծառայություններ տրամադրվող ընկերություններից:   Ընկերության շրջանառությունը և հաճախորդների թիվը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է: Այդ գործընթացի վրա չի ներազդել անգամ ներկայիս համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Շնորհիվ տնտեսական անկման պայմաններում մեր վարած գնային քաղաքականության, մենք այդուամենայնիվ ավելացրեցինք մեր ֆինանսական շրջապտույտները ավելի քան երկու անգամ:

Read More

Արշինբանկը մեկնարկել է ակցիա դրամական փոխանցումների համար՝ 10,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր 300-րդ հաճախորդին

Արդշինբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա,  որը գործելու է մինչև տարեվերջ: Ակցիայի շրջանակում Բանկում սպասարկվող Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст և Moneytun համակարգերից ցանկացածի միջոցով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ Բանկի կողմից կստանա 10,000 ՀՀ դրամ: «Արդշինբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում ՀՀ ողջ տարածքում և փորձում ենք ոչ միայն ապահովել սպասարկման բարձր որակ և առավելագույն հարմարավետություն, այլ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում մեր հաճախորդներին: Համոզված եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող մեր ակիցիան այս տարի նույնպես դրական լիցքեր կպարգևի մեր հաճախորդներին և էլ ավելի…

Read More

Ավտովթար Արարատի մարզում. 25–ամյա վարորդը BMW X6-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան 62 շենքի բնակիչ, 25-ամյա Մինաս Մինասյանը Երևան –Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած BMW X6 մակնիշի 34 ԼQ 183 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 30 մետր առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ աջ կողմի առջևի և հետևի անվահեծանները կոտրվել են: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում…

Read More

Մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են.Յուրի Դավթյան

Մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են, իսկ բնությունը չափից  դուրս  բծախնդիր է այդ մեծապատիվ պատասխանատվությությունը ինչ որ մեկին վստսհելու հարցում… շատերի համար դժվար ու շատ հաճախ էլ անհնար  է այդ  պատասխանատվություն կրել, շատերն էլ մնում են մրցավազքում, լուծում  են  բոլոր ժամանակների տարբեր սերունբդների առաջադրած ամենաբարդ  խնդիրները, իհարկե հօգուտ Մարդ ձևանալուն… Եվ այսօր հենց  մանկավարժների տոնն է: Ջերմագին մաղթանքներով ուզում ենք շնորհավորել  բանասիրական ֆակուլտետի ողջ անձնակազմին արանձնահատուկ  շնորհավորանք ուղղելով շատ սիրելի դեկան ընկեր պ. Դավթյանին….(Դեռ  երկար կգրեինք նրա մասին, բայց հրաժարվեց որևէ նյութ տրամադրել….)

Read More

Էջմիածինը 2702 տարեկան է

Հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի տոնի միջոցառումների բարձրակետն էին  քաղաքի ողջ ակտիվի մասնակցությամբ տեղի ունեցած շքերթն ու տոնական համերգը: Շքերթին մասնակցում էին եռասերունդ Երկրապահը, քաղաքի կրթության ոլորտի, մշակույթի ներկայացուցիչները, մարզիկները, հասարակական կազմակերպությունները, խորհրդանշական նկերպարներ: Մանրամասները տեսանյութում:

Read More

Գագիկ Ծառուկյանի առաջարկը Սերժ Սարգսյանին

5

Հայկական ֆուտբոլը կզարգանա միայն այն դեպքում, երբ այդտեղ էլ խոշոր ներդրում անի Գագիկ Ծառուկյանը, նախօրեին հայտարարել է Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Այդ հայտարարությունը պարունակում է բազմաշերտ խնդիրներ: Առաջինը, որ գրավում է հանրային մեծ ուշադրություն, իհարկե թերեւս ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի «այգին նետված քարն» է: Ռոստոմյանի եւ Հայրապետյանի «հեռակա» քարանետումները նոր չեն, նոր չէ նաեւ Ծառուկյան-Հայրապետյան հակադրությունը: Բայց, մինչ դրան հասնելը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի այլ հանգամանքի վրա:Փաստացի, հայտարարության հեղինակը պետական պաշտոնյա է, որը պատասխանատու է սպորտային քաղաքականության համար: Հասկանալի է, որ Հրաչյա Ռոստոմյանն իրականում Գագիկ Ծառուկյանի առաջ է պատասխանատու, բայց այստեղ առաջանում է պետական լուրջ խնդիր:Այս…

Read More