Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը սոցիալական աջակցություն է իրականացրել հազարավոր ընտանիքների

566

ԱԺ պատգամավորի  Մելիք Մանուկյանը միշտ էլ կանգնած է եղել ազգաբնակչության կողքին՝ լուծումներ տալով անգամ այնպիսի խնդիրների, որոնք բնակիչների համար թվում էին անլուծելի: Սոցիալական աջակցություն հազարավոր ընտանիքների, բազմաբնակարան շենքերի տանիքների ու բակերի նորոգման մեծածավալ աշխատանքներ, հենարան սահմանում կանգնած զինվորին ու երկրապահին: Ահա այսպես կարելի է ներկայացնել Մելիք Մանուկյանին պատգամավորի անցած ճանապարհը: Այն երկար է այնքան, որքան նրա կատարած աշխատանքը: Ինձ համար առաջին տեղում մարդու արժանապատվությունն է: Չեմ փորձել որևէ մեկին երբևէ վիրավորել: Աշխատում եմ լինել արդար, հանդուրժող, ներող: ԱԺ պատգամավորի  Մելիք Մանուկյան

Read More

Ոչ ոք չի քննարկում Ղարաբաղը, հասունանում է Նախիջեւանի հարցը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ալիեւի ելույթից եւ նրա դստեր պահվածքից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ ԵՄ հետ համաձայնագիրը չի ստորագրվի՝ չնայած մտադիր էին նոյեմբերին ստորագրել:Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Մամեդկուլիեւը լրագրողներին ասել է, որ 2017 թվականին հնարավոր չի լինի Բաքվի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրել, հակառակ դեպքում հարկ կլինի ընդունել Եվրամիության պայմանները:Եվրամիությունն ի՞նչ պայմաններ է դնում Ալիեւի առաջ, ինչու՞ մինչեւ հիմա համաձայնագիրն ընդունելի էր եւ ի՞նչ է փոխվել Նյու Յորքում Ալիեւի ելույթից հետո:2013 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պատրաստվում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ամենաբարդը փաստաթղթի նախաբանի համաձայնեցումն էր: Արդյունքում Հայաստանն իր համար բարենպաստ ձեւակերպումներ…

Read More

Հետախուզվողների թվում է եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը

881

2006-ին կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզվում էր նաև պաշտոնյա, Ավագանու ներկայիս անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը. ներկայացնում ենք 2006-ի հիշյալ դեպքի կապակցությամբ A1+-ում տեղ գտած հաղորդագրությունը: Կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 12 մարդ, որոնց թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք քաղաքացիներից ստացված գումարներից գրպանել են 1,5 մլրդ դրամ: Նույն գործով հետախուզում է հայտարարված նաեւ 8 քաղաքացիների հանդեպ, որոնց թվում նաեւ պետական հիմնարկությունների պատասխանատու աշխատակիցներ: Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Սոնա Տրուզյանը: Նրա տեղեկացմամբ, նախաքննությամբ բացահայտվել է…

Read More

Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան

a

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում և Պերուի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում: Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին: Ծննդյան տարեթիվը և վայրը Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում Կրթությունը 1993-1998թթ.  Իսպաներեն…

Read More

Հոսանքի գնի թանկացումը փոքր ՀԷԿ-երն են զսպում, բայց խնդիրները շատ են. Նաիրա Նահապետյան

ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը՝ անդրադառնալով ոլորտի կարգավորման վերաբերյալ վարչապետի վերջին շրջանում տված հանձնարարականներին: Տիկին Նահապետյանի խոսքերով՝ ոլորտի կարգավորման համար կան բազմաթիվ հարցեր: Առավել կարևոր են բնապահպանական հարցերը, ՀԷԿ-երի ճիշտ աշխատանքի և ավելի մաքուր էլեկտրաէներգիա արտադրելու խնդիր կա, առաջնային են գետերի մաքրման, սանիտարական թողքերի ապահովման խնդիրները։ «Խնդիրները բազմաթիվ են, թող չթվա, թե այս ոլորտում ամեն ինչ կարգին է, խնդիրները մեզ չեն վերաբերում, շրջանցում են: Պարզապես մենք մեր աշխատանքի շնորհիվ այս 25 տարիների ընթացքում կարողացանք հասնել այս ամենին: Կարողացանք հասնել 1 միլիարդ ԿՎտժ արտադրության փոքր ՀԷԿ-երով, որը բավականին մեծ հաջողություն էր Հայաստանի համար: Փոքր ՀԷԿ-երը բավական մեծ օգուտ են տալիս: Դրանք…

Read More

Գոռավանում 46-ամյա որդին սպանել է հորը. երբ դանակը կոտրվել է, վերցրել է մեկ այլ դանակ ու կրկին հարվածել…

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 46-ամյա տղամարդը, ով մեղադրվել է հորը սպանելու մեջ, ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից։ Դատարանն ապացուցված է համարել, որ նա արարքը կատարել է անմեղսունակության վիճակում։ Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց` հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Ինչ մեղադրանք է առաջադրվել Նախաքննության ընթացքում 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ իրենց տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային երկու դանակներով հարվածներ է հասցրել որովայնի, ծնոտի և կրծքավանդակի ձախ կեսի հետին…

Read More

Թող միշտ մեր կողքին լինի». քաղաքացիների շնորհավորանքն ու բարեմաղթանքը՝ Վլադիմիր Գասպարյանին

8

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ծննդյան օրն է. ջերմ ու անկեղծ շնորհավորանքի խոսքերով ու բարեմաղթանքներով օրվա առթին հաղորդակից են նաև շարքային քաղաքացիները

Read More

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

12

Վերջերս Դրակուլայի ամրոցում էի և խելացի միտք ծնվեց իմ ազգասեր գլխում. մեր հարուստներից մեկի մականունը կարելի է փոխել Դրակուլա և մենք էլ կունենանք Դրակուլայի առանձնատուն և տուրիստները կայցելեն.

Read More

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ին ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ , ուսանողներ և դասախոսներ. շնորհավորում եմ բոլորիդ՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա մեկնարկի առիթով: Այսօր, արագ փոփոխվող ու զարգացող աշխարհում, գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ արժեքներն են, մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմանները: Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ ուստի մաղթում եմ, որ ուսումնական տարվա նորամուտը նշանավորվի ձեր բարձր առաջադիմությամբ , ինչպես նաև՝ գիտելիքի անսահման ու անսպառ աշխարհը նվաճելու կամքով. Հաջողություններ եմ մաղթում՝ մեծարանքի ու հարգանքի արժանի բոլոր այն մանկավարժներին, որոնց վստահված է սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին գործը:

Read More

Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ ՊՆ նախագծին: – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս հայտարարել է, որ զորակոչի կազմակերպման հետ կապված մի շարք վերանայումներ են առաջարկվում: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել միակողմանի ծնողազուրկ զինծառայողների դեպքում տանից առնվազն  150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը: Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել. ի վերջո, արտոնություն է, որից զրկվում է միակողմանի ծնողազուրկը: – Հայ մարդու համար տարբերություն չպետք է լինի՝ 50, 150, թե 350 կիլոմետր տանից հեռու ծառայություն մատուցի հայրենիքին: Հայ տղամարդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել հայրենիքը, պետությունը, ազգը,…

Read More