Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ՌԴ-ն Արցախում այս փուլում պատերազմ չի սադրի. ռազմական փորձագետ

300

Ոչ մի պրոդուկտիվ գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից պետք չէ սպասել:Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե հնարել դժվար է, ինչ կա՝ դրա շուրջ էլ բանակցելու են: «Կարելի ասել՝ հերթական հանդիպում է լինելու, ոչինչ չի փոխվելու, բանակցային նոր օրակարգ չի ձևավորվելու, ըստ էության՝ 2016 թ-ի ապրիլյան գործողություններից հետո գործընթացը կանգնած է»,-շեշտեց ռազմական փորձագետը: Արթուր Եղիազարյանի խոսքով՝ հայկական կողմը կրկին բարձրաձայնելու է սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հարցը, ադրբեջանական կողմը կրկին խոչընդոտելու է գործընթացին: «Նախարարների հանդիպման ժամանակ, կարծում եմ, դիվանագիտական ուղղակի կամ անուղղակի լեզվով հայկական կողմը կհասկացնի, որ…

Read More

Ըստ եվրոպացի բժիշկների թիմի՝ Հովհաննես Հարությունյանը եթե չվիրահատվի, կարող է դառնալ հաշմանդամ. պաշտպան

85

Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Հովհաննես Հարությունյանի բուժման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջով ապրիլ ամսին կոնսիլիում էր ձևավորվել, սակայն կոնսիլիումից հետո ոչ մի առարկայական բուժում չի իրականացվել, իսկ այսօր մտավախություն կա, որ Հովհաննեսի մոտ կարող է անկիլոզ (Բեխտերև) առաջանալ կամ գուցե արդեն առաջացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: «ՄԻԵԴ-ի պահանջով Հովհաննես Հարությունյանին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն այդ տեղափոխությունը ձևական բնույթ էր կրում: Հիվանդասենյակում հսկիչներ կային, ովքեր հիվանդին բժիշկների հետ մենակ չէին թողնում: Այդ բուժումն անարդյունավետ էր»,-ասաց պաշտպանը: Պաշտպանի խոսքով՝ ոտքում օտար մարմինը մնացել է և տրվել է եզրակացություն, որ Հովհաննես Հարությունյանի…

Read More

Վերջին քսանհինգ եւ ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի եւ պատասխանատվության տարիներ.Դավիթ Լոքյան

555

Վերջին քսանհինգ եւ ավելի տարիները ինձ համար եղել են ծանր աշխատանքի եւ պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի  երիտասարդության սերուցքը:

Read More

Խաչատուր Սուքիասյանը ճոպանուղի կկառուցի

23

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարը պատրաստվում է Երևանում ճոպանուղի կառուցել, որը կձգվի Կասկադից մինչև Հաղթանակի զբոսայգի:  «Այս պահին համապատասխան մասնագետները կատարում են ուսումնասիրություններ՝ այս նախագծի տեխնիկական հնարավորությունները հասկանալու համար»,-ասաց Մկրտչյանը: Հարցին՝ մասնագիտական խմբում ընդգրկված են նաև օտարազգի մասնագետնե՞ր, թե՞ տեխնիկական ուսումնասիրություններն իրականացնում են միայն հայ մասնագետները, վերջինս պատասխանեց. «Այս պահին թիմում աշխատում են հայ մասնագետներ, ովքեր համագործակցում են Շվեյցարիայի եւ Գերմանիայի այս ոլորտում աշխարհով մեկ հայտնի մասնագետների հետ»: Ճշտող հարցին՝ արդյո՞ք հստակեցված են նաև ճոպանուղի կառուցելու համար պահանջվող ֆինանսական աղբյուրները, Աննա Մկրտչյանը պատասախանեց. «Այս պահին ուսումնասիրվում են տեխնիկական հնարավորությունները: Եթե հնարավոր լինի ճոպանուղի կառուցել,…

Read More

Կանադահայ համայնքը արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ

99999999999999999

Կանադահայ համայնքը արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ, որով նախատեսվում է կանադական արտադրության զրահափոխադրիչներ մատակարարել Ադրբեջան: Կանադայի հայ համայնքը դիմել է Կանադայի վարչապետին, նաեւ խորհրդարանի պատգամավորներին, հորդորելով նրանց արգելակել գործարքը եւ չսնուցել տարածաշրջանի ապակայունացման տանող ադրբեջանական քաղաքականությունը:Գործարքը կնքվել է INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միջեւ: Խոսքն ամենեւին մահաբեր սպառազինության մասին չէ: Ավելին, գործարքը կարծես թե ենթադրում է տրանսպորտային տեխնիկայի առաքում, որն անգամ ռազմական նշանակության համար չէ, այլ ավելի շուտ ոստիկանական:Սակայն, այդ մանրամասներն անկասկած չունեն էական նշանակություն, եւ խնդիրը տվյալ պարագայում սկզբունքն է՝ Ադրբեջան պետության հանդեպ միջազգային վերաբերմունքի մասով: Ադրբեջանը պետություն է, որը բացահայտորեն վարում է…

Read More

Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները. Ռիչարդ Հոգլանդ

00888

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: «Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- ասել է նա: Հոգլանդն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների հանդիպման կազմակերպման մասին տեղեկություն չկա:  

Read More

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործումը

1000

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործումը, չնայած ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող շինարարական թերություններին եւ դրանք վերացնելուն ուղղված միջոցառումներին, ճանապարհի որակի, շինարարական աշխատանքների դանդաղկոտության հետ կապված քանիցս հնչած դժգոհություններին, շարունակվում է: Ճանապարհի՝ շահագործման հանձնված հատվածով երթեւեկողները կհավաստեն, որ այն արդեն հասցրել է մաշվել ու տեղ-տեղ քանդվել, ապա եւ՝ վերականգնվել: Մենք արդեն գրել ենք, որ Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում ժամանակ առաջ բետոնակարերի որակի հետ կապված խնդիր էր ի հայտ եկել: Թերությունը վերացվում էր այդ հատվածում կառուցապատում իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության միջոցներով, որին, ի դեպ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անվանել էր «չարիք էս գործի մեջ»: Թեեւ մոտ երկու տարի է,…

Read More

Քանաքեռ-Զեյթունը կարելի է ասել՝ ամենամեծ վարչական շրջանն է` իր յուրահատուկ և ընդհանրական խնդիրներով.Արտակ Հանիսյան

222111

Քանաքեռ-Զեյթունը կարելի է ասել՝ ամենամեծ վարչական շրջանն է` իր յուրահատուկ և ընդհանրական խնդիրներով, որոնց լուծումները պահանջում են ամենօրյա հետևողական և տքնաջան աշխատանք: Կարծում եմ կարևորագույնը, որ կատարվել է,Քանաքեռ-Զեյթունը Երևան քաղաքի համաչափ զարգացման ծրագրերում ներդաշնակ ընդգրկելն է, ինչը հաջողվել է Երևանի քաղաքապետի և մեր սկզբունքների, ջանքերի համադրմամբ:Բոլոր ծրագրերը շարունակական են. քաղաքային ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, բնակարանային ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրեր, բակային բարեկարգման, կանաչ տարածքների ավելացման աշխատանքներ, կրթամշակութային, սոցիալ-առողջապահական ոլորտներում ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում և այլն, որոնց մանրամասն անդրադարձ է կատարված Երևանի քաղաքապետի «Հանուն Երևանի» նախընտրական ծրագրում, և մենք պատրաստ ենք մեր համեստ մասնակցությամբ կյանքի կոչել այն, ինչպես որ իրականություն դարձավ նախորդ…

Read More

ԱՄՆ-ն հաստատեց. Վիեննայի օրակարգը պետք է իրականացվի

55

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:Հիշեցնենք, որ ըստ Հոգլանդի՝ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հեռացնել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը և հատուկ սարքավորումներ տեղադրել:Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումից առաջ այս հայտարարությունը ոչ պաշտոնապես ուղղված է Ադրբեջանին:«Հենց Ադրբեջանն է զինադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը՝ ակտիվ գործի է դնում դիպուկահարներ, ուղարկում դիվերսիոն խմբեր: Պաշտոնապես նրանք այդ մեսիջն ուղղում են և Հայաստանին, և…

Read More

Արցախում զինծառայող է զոհվել

555

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Read More