Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Ամանորին ընդառաջ խստացնելու է վերահսկողությունը շուկայում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Ամանորին ընդառաջ  խստացնելու է վերահսկողությունը շուկայում: Այս մասին Lratvutyun.am-ի հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ հավելելով, որ վերահսկողությունը խիստ կլինի նաեւ հետտոնական օրերին: Անդրադառնալով 2018 թվականին տարվելիք աշխատանքներին, ՍԱՊԾ պետն ասաց, որ ընկերություններում 2018 թվականին աուդիտ կիրականացվի: «Ստուգաթերթն արդեն մշակման փուլում է: Շեշտը դնելու ենք տնտեսավարողների հետ բացատրական աշխատանքներ տանելու, խորհրդատվություն տալու վրա, որպեսզի նրանք ինքները գիտակցեն այդ համակարգի կարեւորությունը»,-ասաց նա: Իշխան Կարապետյանի խոսքով` 2018 թվականին շարունակվելու է ՍԱՊԾ լաբորատոր կարողությունների զարգացումը: «Ընթացքի մեջ են անասնաբուժական եւ բուսասանիտարական լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացները: Մենք ակնկալում ենք, որ հաջորդ…

Read More

2017-ին շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: «Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց: Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձևակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,-տեղեկացրել է ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը: ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով, ըստ Բաբկեն Ղազարյանի, 2016 թվականի նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Արդյունքում, դեռ 2016-ի նոյեմբերին ավտոմաքսատանը…

Read More

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի և նրա տիկնոջ` Մակա Չիչուայի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Read More

Կրակոցներ` Արաբկիրում. տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացել

յս գիշեր կրակոցներ են հնչել Երևանում: Lratvutyun.am- ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր` ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արտուշ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին` ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Read More

«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը՝ այս տարի եւս 2000 ընտանիքների ամանորյա փաթեթներ հանձնեց

«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը՝ այս տարի եւս 2000 ընտանիքների ամանորյա փաթեթներ հանձնեց։ Սա արդեն ավանդական միջոցառում է, որն իրականացվում է հիմնադրամի ստեղծման օրվանից՝ 1999 թվականից։ Սուքիասյանների ընտանիքը եւ ընտանիքի ամենահայտնի անդամ Խաչատուր Սուքիասյանը, որ Հայաստանում մասնավոր տնտեսվարման հիմնադիրներից է՝ գործարար հաջողությանը զուգահեռ նաեւ սոցիալական պատասխանատվության մոդելի կիրառման ջատագով է։ Այս ընկալման առանցքային դրույթն այն է, որ ցանկացած հաջողություն ձեռք է բերվում հանրային միջավայրում եւ անհնար է առանց դրա, ինչից բխում է, որ հաջողության հասած ցանկացած մարդ պետք է աջակցի հանրությանը՝ նրա հոգսերը թեթեւացնելու համար։ Ու եթե «Սուքիասյան» հիմնադրամը անապահով տարեցներին հիմնականում պարենային աջակցություն է…

Read More

2018 թ-ին շարունակելու ենք փողոցային լուսավորության աշխատանքները.Գեղամավան համայնքն ունեցավ ղեկավար

2016 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղամավան համայնքն ունեցավ նոր ղեկավար: Համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իրականացրել է համայնքի բարեկարգմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ, ճանապարհների հարթեցումից մինչև գիշերային լուսավորության ցանցի անցկացում։ «Արդեն մեկ տարի է ինչ ղեկավարում եմ Գեղամավան համայնքը։ Այս ընթացքում համայնքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել։ Համայնքի երեք թաղամասում կառուցվել են փողոցային լուսավորության ցանցեր։ 2018 թ-ին շարունակելու ենք փողոցային լուսավորության աշխատանքները։ Ամբողջությամբ վերանորոգվել է գերեզմանատան ճանապարհը, ցանկապատում է  կատարվել, ինչպես նաև էլեկտրաֆիկացվել է տարածքը»,- ասաց համայնքապետ Սաղաթելյանը։

Read More

Մի բան է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու քարոզչությունը, միանգամայն այլ բան՝ անձնական օրինակը. հուսով եմ՝ «ԱրտՖուդ»-ն այդպիսի օրինակ կդառնա. Կ. Ավագումյան

Հայաստանի արտադրանքն իր արժանի տեղը կգտնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների շուկաներում: Այս մասին նշեց «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը՝  խոսելով սեփական նախաձեռնությամբ հայկական «Էմ Բի Կապիտալ» ընկերության կողմից «ԱրտՖուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ի գնման մասին: Նա ընդգծեց, որ բարեգործությունից է՛լ ավելի մեծ բանով զբաղվելու ցանկություն միշտ էլ ունեցել է, սակայն իրական հեռանկարներ բացվեցին միայն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո: Նրա կարծիքով՝ Միությանն անդամակցելը երկրի ղեկավարության կողմից իմաստուն ու պրագմատիկ որոշում էր, որով ներդրումների գրավման ու Հայաստանի արտադրողների արտադրանքի արտահանման համար նոր հեռանկարներ բացվեցին: -Պարո՛ն Ավագումյան, օրերս հայտնի դարձավ, որ «ԱրտՖուդ» Արտաշատի…

Read More

Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք

Կաթնաարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը հանդիսացող և կաթնամթերքի հայաստանյան շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ.-ին Տիգրան Վարդանյանի կողմից: Շնորհիվ շարունակաբար կատարվող ներդրումների, արտադրական գոծընթացների կատարելագործման և միջոցների արդյունավետ բաշխման «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքն առանձնանում է որակական բարձր ցուցանիշներով՝ դառնալով Ձեզ համար ցանկալի և օգտակար մթերք: «Դուստր Մարիաննա»ընկերության աշխատանքի հիմքում դրված գլխավոր և հիմնական սկզբունքը գործունեության առաջին իսկ օրվանից որակի պահպանումն է: Իսկ ձեռնարկության ընդլայնմանը և զարգացմանը նպաստում են հետևողական աշխատանքները, գործին նվիրվածությունը և իհարկե աշխատանքային տարբեր օղակներում ընդգրկված մասնագետների մեծ փորձն ու պատասխանատվությունը: Ընկերությունը կարևորում է մասնագետների վերապատրաստման խնդիրը: Այդ պատճառով էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն համագործակցում է Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի և…

Read More

2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով.Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյան

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի  և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր: ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ. «Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  ոչ միայն մաքսային հսկողության տարբեր…

Read More

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան.Իմ տարիների փորձառությունն ինձ թույլ է տալիս առավել լավ և խորը պատկերացնել մարզի խնդիրները

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այն եզակի մարզպետներից է,ով անցնելով խաղաղություն-քաղաքականություն ճանապարհը զգալի աշխատանքներ է կատարում Արագածոտնի մարզը  լավագույններից մեկը դարձնելու համար:Նրա ջանքերով զարգացման նոր մակարդակի բարձրացվեց լավագույն ավանդույթներով  Արագածոտնի մարզը հայտնի էր դեռևս Խորհրդային Միության տարիներին:Արագածոտնի մարզում Մշակութային կյանքը բավականին աշխույժ է, անցակացվում  նույնիսկ թատերական միջազգային փառատոն,կա մշակույթի կենտրոն, թատրոն, նոր վերանորոգված կինոթատրոն Ամփոփելով մեջբերենք Աշոտ Սիմոնյանի խոսքերը` «Ընդհանուր առմամբ այն բոլոր խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էի իմ առջև պաշտոնավարման սկզբում, կարող եմ ասել, որ իրականացվելու եմ: Սակայն սա չի նշանակում, որ մարզն այլևս խնդիրներ չունի:Իմ   փորձառությունն ինձ թույլ է տալիս առավել լավ և խորը պատկերացնել մարզի խնդիրները, զարգացման ուղղություններն…

Read More