Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Նոր բարեփոխումներ՝ հարկային վարչարարությունում

Նոր բարեփոխումներ՝ հարկային վարչարարությունում

Read More

Զինկոմիսարիատներում ձևավորվել են անհասկանալի բուժհանձնաժողովներ. կոպեկներ վճարելով նրանց՝ ամբողջ համակարգում մեծ գումարներ ենք ծախսում. նախարար

Մենք ժառանգել ենք բուժզննման խորհրդային համակարգը, երբ զինկոմիսարիատներում ձևավորվել են անհասկանալի բուժհանձնաժողովներ՝ սովորաբար պոլիկլինիկայի բժիշկներից: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ենթադրենք Թալինի կամ Արթիկի զինկոմիսարիատում ուրիշ որտեղի՞ց բժիշկներ հրավիրեն, պարզ է՝ կողքի պոլիկլինիկայի բժիշկն է անցկացնում ստուգումը: Գալիս է նորակոչիկը, բժիշկը հարցնում է ՝ տղա ջան, ո՞նց ես: Լավ եմ: Գրում են՝ առողջ է, կամ բժիշկն ասում է՝ ի՞նչդ է ցավում, ասում է՝ հոդերս, ասում են՝ գնա պոլիկլինիկա, ստուգվի: Նորակոչիկն այդ թղթով գնում է պոլիկլինիկա ստուգման, պոլիկլինիկայի բժշկի գրածն այս բժշկի համար վիճարկման ենթակա չէ, որովհետև վերահսկելու որևէ այլ միջոց չունի: Շատ-շատ…

Read More

«Բեսպրիդել» Շենգավիթի թաղապետը անօրինական գործունեություն է ծավալում

703

Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները օրեր առաջ անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող տարածքը երեկոյան ժամի քանդել են, եւ ձեռնարկատիրոջը զգուշացրել, որ նա այդ տարածքում անօրինական է գործունեություն ծավալում Lratvutyun.am զրույցում Տեփանյանը պատմեց, որ շուրջ տասը տարի է հիշյալ տարածքում՝ Բագրատունյաց փողոցում զբաղվում է արագ սնունդի պատրաստան փոքրիկ կրպակում է աշխատում, ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Տեփանյանը պատմեց, որ նրան մի քանի ամիս առաջ բանավոր զգուշացրել են, որ այդ տարածքում գործունեություն չպետք է ծավալի, իսկ ահա երկու օր առաջ թաղապետարանի աշխատակիցներն են այցելել իրեն պատկանող կրպակն ու սկսել քանդման աշխատանքներ։Անհատ ձեռնարկատերը հայտնվել է անելանելի դրության մեջ։ Նա դիմում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին…

Read More

Նախագահի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձևավորել Սևանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության…

Read More

Բաբլոյանը հիմնավորեց իր մասին եղած տեսակետը. պահվածք, որը, թերեւս, դժվար է որակել

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որեւէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, այն, որ Արա Բաբլոյանը մղոններով հեռու է…

Read More

Ղարաբաղը ողջունում է ազգերի ինքնորոշումը և Կատալոնիայում խաղաղության հաստատման հույս ունի. ԼՂՀ նախագահի խոսնակ

Ղարաբաղը ողջունում է յուրաքանչյուր ազգի ինքնորոշումը և Կատալոնիայի շուրջ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հույս ունի։ Այդ մասին ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությանն ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: «Մենք դեմ ենք արյունահեղությանը, որովհետև ինքներս ենք անցել դրա միջով և գիտենք, թե դա ինչ է, սակայն այն, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման անքակտելի իրավունք ունի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Այստեղ արդեն մեկնաբանություններն անիմաստ են, որովհետև ամենը գրված է…

Read More

Այո՛, հոգևորականները պետք է ծառայեն. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած բարեփոխումներն ու տարկետման իրավունքների տրամադրման վերաբերյալ օրենքի նախագիծն այս օրերին հասարակության շրջանում դարձել են քննարկումների և քննադատությունների առարկա: Այս հարցում հասարակությունն ունի իրարից տարբեր երկու հակադիր տեսակետներ: Իրավիճակն այլ է ՀՀ ԱԺ-ում, որտեղ որպես օրենքի նախագծի քննադատներ և ընդդիմախոսներ՝ հանդես եկան միայն ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները, որոնց բերած պատճառաբանություններին ի պատասխան՝ նախարարը նշում էր, որ բոլորը պետք է ծառայեն բանակում՝ այդ թվում և հոգևորակնները:   -Սրբազա՛ն, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որն արժանացավ բուռն քննադատության հատկապես մեր երիտասարդների շրջանում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս նախագծի վերաբերյալ: -Ես կարծում եմ,…

Read More

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ բարեփոխումներ են կատարվել իրավական կարգավորումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ բարեփոխումներ են կատարվել իրավական կարգավորումներում. պարզեցվել է հարկային վարչարարության գործընթացը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը։ Թե իրականում ինչ բարեփոխումների մասին է խոսքը, պատմում է

Read More

Քաղաքական վերնախավը Եռաբլուրում է

18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Այսօր՝ ոճրագործության 18-րդ տարելիցի օրը Եռաբլուր այցելեցին ԱԺ պատգամավորներ, ՊՆ Վիգեն Սարգսյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, այլ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, ովքեր ծաղիներ հոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ի հիշատակ տարիներ առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի: Սոնա Հարությունյան

Read More

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Մինչ քվեարկությունը խմբակցության պատգամավորները վարման կարգով ձայն խնդրեցին և արձագանքեցին երեկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրենց ուղղված կոշտ գնահատականներին: Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե երեկ նախարարը իր ելույթում իրեն հարց է ուղղել, որը կրթությանը և ծառայության է վերաբերել: «Այո, ծառայության ընթացքում ես օրենքով արձակուրդներ եմ ստացել և հանձնել եմ քննությունը, մնացած պրակտիկան ստացել եմ ծառայությունից հետո: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված, եթե ես վերին արտի ցորեն լինեի, Սոյուղում, Հաջիբադում, Գեղիգյարդում, Ծրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ՝ տեղը գիտեք»,-ասաց…

Read More