Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

«Ժամանակ»․ Նոր ընդվզում ԵՊՀ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։ Առարկայական տեղաշարժերի զոհը, ըստ էության, ռոմանոգերմանական ֆակուլտետում կոնկրետ «Արտասահմանյան գրականության պատմությունն» է, որը միշտ դասավանդվել է լեզուներին զուգահեռ։ Ինչ է իրականում թաքնված այս կրճատման հետևում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, և ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանոգերմանական ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը և ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել։ Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում…

Read More

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը՝ հայերի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ

Read More

ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն օրերս նշանակվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ զորքերի խմբավորման հրամանատար: Փետրվարի 5-ին զորամիավորման վարչակազմը ենթակա զորամասում կազմակերպված արարողությամբ՝ պատվով և հանդիսավորությամբ հրաժեշտ տվեց զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը շնորհավորելով գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանին նոր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու առթիվ, ասաց, որ հրամանատարի կայացման և առաջխաղացման գործում կարևոր դեր ունի նաև զորամիավորման անձնակազմը՝ իր տքնաջան աշխատանքով, ժամանակին և անթերի պարտականությունների կատարմամբ: Մովսես Հակոբյանը ներկայացրեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անցած մարտական ուղին, ՀՀ զինված ուժերում նրա ծառայությունները` նշելով, որ նա միշտ էլ բարեխիղճ կատարել է իր…

Read More

«Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ». վարչապետը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել մեկամսյա ժամկետում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների լուծման համար  հանձնարարական տվեց: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունեն բժշկական, սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները , ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը: «Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը»,-ասաց  նա: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես…

Read More

Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ…

Read More

Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր, Սիրելի՛ ազատամարտիկներ, Իմ սիրելի՛ մարտական ընկերներ, Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակիցընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում: Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ…

Read More

Samsung-ն ամբողջությամբ առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել

Հարավկորեական Samsung ընկերությունն ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել, որը համալրված է լինելու էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներով: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, արտոնագրի նկարագրության մեջ նշված է նաև նավիգացիոն համակարգի նորարարական մեթոդի մասին, որն օգտագործում է էկրանին տարբեր աստիճանի սեղմելու սկզբունքը: Երբ սմարթֆոնի էկրանն արգելափակված է, կենտրոնական ստորին հատվածը կարող է ծառայել որպես մատնահետքի սկաներ, որով էլ հնարավոր կլինի արգելափակումից հանել սմարթֆոնը թեթև սեղմելու պարագայում: Ուժեղ սեղմելու պարագայում կակտիվանա բարձրախոսը, ենթադրաբար Bixby ձայնային օգնականի ակտիվացման համար: Ավելի ուժեղ սեղմելու պարագայում էլ էկրանին կերևա հավելվածներ ցանկը:

Read More

Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան

Շնորհավո՛ր ծնունդդ, հայրենապաշտ հայորդի Խաչիկ Ասրյան Ոչ մի շնորհավորական խոսք այնպես չի բնութագրի և չի կարող ներկայացնել Խաչիկ Ասրյանին, որքան նրա անցած ճանապարհը: Ուստի ներկայացնում ենք Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ համառոտ: ԽԱՉԻԿ ՄԱՅԻՍԻ ԱՍՐՅԱՆ՝ «Հա­յոց Ար­ծիվ­ներ» հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­դիր նա­խա­գահ, ՀՀ ս­պոր­տի և ե­րի­տա­սար­դու­թյան ­հար­ցե­րի­ փոխ­նա­խա­րար Ծն­վել է 1970թ-ի փետր­վա­րի 13-ին` Սյու­նի­քի մար­զի Գո­րիս քա­ղա­քում: 1977-87թթ­-ին սո­վո­րել է Գո­րի­սի թիվ 2 միջն. դպ­րո­ցում: 1988-91թթ­-ին ծա­ռա­յել է Խորհր­դա­յին բա­նա­կում` Հե­ռա­վոր Արևել­քում, Ճա­պո­նա­կան ծո­վի հարևանու­թյամբ` ծո­վա­յին հետևակ: 1991թ. Սյու­նի­քում, իր նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղ­ծել է ամե­նա­ե­րի­տա­սարդ ջո­կա­տը` «Նժ­դեհ­յան գայ­լա­խումբ» ան­վամբ, որ­տեղ էլ ընդգրկ­վել են 15-18 տա­րե­կան պա­տա­նի­ներ և երի­տա­սարդ­ներ, որոնք էլ Տաթևում և Հա­լի­ձո­րում…

Read More

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Read More

Հրապարակվել են Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի անձնակազմի անունները. նրանցից մեկն ազգությամբ հայ է (տեսանյութեր, ուղիղ եթեր, թարմացվում է)

Mash-ը գրում է, որ ականատեսներն ինքնաթիռի անկումից առաջ տեսել են՝ ինչպես է ինքնաթիռի թևի տակ ինչ-որ բան պայթել ու բռնկվել: Սակայն, ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ երկինքն ամբողջությամբ ծածկված էր ամպերով 800 մետր բարձրության վրա, և անհասկանալի է, թե այդ պայմաններում ինչպես կարելի էր տեսնել պայթյունը: 17.54 Интерфакс-ի հետ զրույցում Почта России պետական ընկերության ներկայացուցիչը կրկին ասել է, որ ընկերությունն ուղղաթիռներ չունի, այլ ընդամենը երկու «Տու-204» ինքնաթիռ: Ահա թե ինչու, նրա խոսքով, Почта России-ն կապ չունի աղետի հետ: 17.52 Почта России պետական ընկերությունը հայտնել է, որ իրենց ուղղաթիռի հետ բախում չի եղել: «Մենք ուղղաթիռներ չունենք: Չգիտեմ՝ ընդհանրապես որտեղից…

Read More