Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Նարեկ Սարգսյանի կասկածելի նախագիծը. ի՞նչ հետևանքներ այն կունենա

003

Հայաստանում տուրիզմի զարգացման թեման այն թեմաների շարքին է դասվում, որոնք երբեք իրեց արդիականությունը չեն կորցնում, ու եթե ցանկություն լինի նույնիսկ ամեն օր դրան անդրադառնալու, ասելիք, այնուամենայնիվ, կգտնվի: Այս իրողությունը, ցավոք, պայմանավորված է  ոչ թե ոլորտում ամիս առ ամիս տեղի ունեցող դրական տեղաշարժերով կամ   առաջընթացով, այլ` միանգամայն հակառակ երևույթով. մինչև հիմա մենք տուրիզմի զարգացման նորմալ հայեցակարգ նունիսկ չունենք, ինչն էլ, ըստ էության, ընկած է այս` մեզ համար խիստ կարևոր ու հեռանկարային ոլորտի փաստացի դեգրադացման հիմքում (թվեր նկարելով ու պարբերաբար այդ թվերը հանրությանը հրամցնելով` տուրիստների իրական հոսքի ավելացմանը չես նպաստի): Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ  Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկություն է…

Read More

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում են նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, 2018թ. բյուջեի նախագծերը

333666

Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց։ Քվեարկության է դրվելու նաև ՀՀ 2018թ. բյուջեի նախագիծը: Նշենք, որ ՀՀ ԱԺ խորհուրդը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանել է 3 ժամ, միաժամանակ չսահմանափակելով հարցուպատասխանը: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 2 ժամ:

Read More

Իրավիճակն անվերահսկելի է դարձել. կոլապսի վտանգն իրական է

000222

Չկան ներդրումներ չի կարող լինել և տնտեսական աճ: Կա կապիտալի արտահոսք  չի կարող տնտեսական անկում չլինել: Սրանք դասագրքային ճշմարտություններ են, որոնց մասին երկար-բարակ փիլիսոփայելն ուղղակի ժամանակի կորուստ կլինի: Ինչո՞ւ ենք հիշել տնտեսագիտության պարզագույն օրենքների մասին  պատմող դասագրքային այս ճշմարտությունները: Հիշել ենք մի պարզ պատճառով. փորձում ենք Կառավարության ու դրա մասնիկը հանդիսացող առանձին դեմքերի կողմից, ինչպիսին, զորօրինակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է, պարբերաբար հնչող լավատեսական, հուսադրող, ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ դնող» անխուսափելի տնտեսական աճի մասին բարբառող հայտարարությունների իսկությունը պարզել հատկապես այն խայտառակ թվերի ֆոնին, որոնց մասին տեղեկանում ենք պաշտոնական փաստաթղթերից ու որոնք, ըստ էության, մեկ բանի մասին…

Read More

Վահան Մարտիրոսյանի հեքիաթը…

70008

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին: Ըստ նախարարի՝ ճանապարհի կառուցման հետ կապված ձգձգումների պատճառ են՝ հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին, վստահեցրել է Վահան Մարտիրոսյանը: Թվում է, թե համոզիչ փաստարկ է՝ հատկապես քաղաքակիրթ եվրոպացիների համար, ովքեր միանշանակ ընդունելի կհամարեն նախարարի՝ պատմական ժառանգության պահպանման հանդեպ դրսևորվող ուշադրությունը: Միևնույն ժամանակ, հայաստանցիները լուրջ հիմքեր ունեն կասկածի տակ առնելու Մարտիրոսյանի վերոնշյալ մեկնաբանությունը, քանի որ օրեր առաջ՝ Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը բոլորովին այլ բան էր ասում խորհրդարանում: Ըստ Խաչատրյանի, Հյուսիս-Հարավ մայրուղու երկրորդ և երրորդ…

Read More

ԲԱ ՈՐ ԻՄԱՆԱՔ՝ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՐՈՒՄ․․

66663333

Քիչ է պատահում, որ մեր բարձրաստիճանների մասին՝ բացի իրեն պաշտոնից, կերած- խմածից, ուրիշ շնորհի մասին էլ իմանանք։ Եթե ունենան, անպայման կիմանանք։ Ինչպես իմացանք, որ մեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը գիտառ է նվագում ու երգում։ Գյումրիում նա սուլելով գիտառ էր նվագում՝ ինչպես մի պատանյակ, Գեղարքունիկում և՛ նվագեց, և՛ երգեց «Բարով եկար սիրուն կռունկը»։ Նրանից հետո եկավ Հովիկ Աբրահամյանը։ Դե թող ասեին՝ երգում կամ նվագում է։ Ասում էին՝ հաշտեցնող մարդ է, ժողովրդական է, շփվող։ Հետո՝ Կարեն Կարապետյանը։ Անմիջապես շրջանառվեց, որ հարվածային գործիքներով ջազ է նվագում։ Բայց պատահում է նաև, որ ինչ- ինչ պատճառներով մեր բարձրաստւճանները թաքցնում են իրենց շնորհը։ Երևի մտածում են՝…

Read More

Նոր կռիվ՝ բժշկական կենտրոնների և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև

5602

Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը»…

Read More

Տավուշի «առաքյալը» հարստանալու նոր ձև է գտել.

5555666666666666666666666

«Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմաններում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը եւ ստիպել մյուս գազալցակայաններին՝ իր օրինակին հետեւել: Հայաստանի պետական կառավարման համակարգը գործում է հստակ սկզբունքներով, ու որքան էլ իշխանական քարոզչամիջոցները փորձեն հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե իբր Սերժ Սարգսյանն ուզում է «տյունինգ անել» այդ համակարգը, միեւնույն…

Read More

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՌԵՍՏՈՐԱՆ.Հայկական և Եվրոպական խոհանոց Հաճելի մթնոլորտ Կենդանի երաժշտություն Բարձրակարգ սպասարկում Գործում են նաև առանձնասենյակներ.Հասցեն՝ Ձորափ 17-19 Հեռ. (+374 10) 53-80-41 53-81-06

00000000222333

   Ուրարտու ռեստորանային համալիր ռեստորաններն առանձնանում են ինտերիերի և էքստերիերի դասական յուրատեսակ լուծումներով, տրամադրող ու հաճելի միջավայրով: Մեր սպասարկող անձնակազմի բարեհամբույր և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև շեֆ-խոհարարների պատրաստած համադամ խորտիկներն ու ճաշատեսակները կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին:Ուրարտու ռեստորանային համալիրում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների զանազան ճաշատեսակներ, որոնք ինչպես տեսքով, այնպես էլ համ ու հոտով անտարբեր չեն թողնի ոչ մեկին: Հայկական խոհանոցն այստեղ ներկայացված է իր ողջ շքեղությամբ ու բազմազանությամբ, որի շնորհիվ կարող եք վայելել Հայաստանի անուշահամ բարիքներից պատրաստված կերակուրներ, ինչպես նաև հայկական խոհանոցի գլխավոր ճաշատեսակներից ամենահամեղը՝ ավանդական խորովածը: Հայկական և Եվրոպական խոհանոց Հաճելի մթնոլորտ Կենդանի երաժշտություն Բարձրակարգ սպասարկում Գործում են նաև…

Read More

ՀԱՊԿ հայտարարությունը Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաղթանակն էր. Շարմազանով

22000033

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում ևս ՀԱՊԿ երկրների նախագահներն ընդունել են հայտարարություն ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ էլի հղում էր արվում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և երեք սկզբունքներին։ Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանի նախաձեռնությամբ, այս անգամ արդեն Մինսկում ընդունվում է հայտարարություն, որը բխում է բացառապես խաղաղ կարգավորման շահերից, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շահերից և եթե կուզեք, Հայաստանի և Արցախի շահերից։

Read More

Բիզնեսի հետ թափանցիկ գործակցության ևս մեկ քայլ

aaee

Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է հանրությանը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ կոմիտեն դիմում է նորամուծության՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ավելի մեծացնելով իրազեկման չափաբաժինը: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ: Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա…

Read More