Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ԵՄ խորհրդարանը դատապարտում է Քեսաբի դեմ գործողությունները

Եւրոպական խորհրդարան

                          Եւրոպական խորհրդարանը մայիս 2014-ի կայանալիք ընտրութիւններէն առաջ, իր այսօրուան վերջին լիագումար նիստին ընթացքին Սուրիոյ մասին բանաձեւ մը որդեգրեց, մտահոգութիւն յայտնելով երկրին մէջ տեղի ունեցած վերջին զարգացումներուն, յատկապէս՝ Քեսապի եւ պատերազմին մէջ գտնուած խոցելի համայնքներուն իրավիճակին շուրջ:  Բանաձեւը յատկապէս կը դատապարտէ հայկակական Քեսապ աւանին վրայ եղած յարձակումը, նշելով՝ “2014 մարտի վերջերուն վարչակարգի ուժերուն եւ ապստամբներուն, ներառեալ Ալ Քաիտայի առնչուած տարրերու, միջեւ տեղի ունեցած մարտերը մղեցին Սուրիոյ եւ Թուրքիոյ սահմանին գտնուող Քեսապ հայկական աւանի խաղաղ բնակչութեան մեծամասնութեան տեղահանման”: Բանաձեւին մէջ նաեւ նշուած է ազգային եւ կրօնական հարուստ բազմազանութեան մասին, շեշտելով,…

Read More

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

եղանակ

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում  առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ կիրակի արդեն հանրապետության տարածքի  մեծ մասում գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Քամին հարավային է՝ 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացումներով: «Հայպետհիդրոմետի» տվյալով` Երեւանում  շաբաթ օրը անձրեւի հավանականությունը փոքր է, կիրակի օրը՝ գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացող քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝  +24+26 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Կոտայքում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Գեղարքունիքում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Լոռիում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,…

Read More

Արշակունյաց պողոտայից Շիրակի փողոց ճանապարհը յոթ ամիս փակ է լինելու

ճանապարհ

                            Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դրանով պայմանավորված վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով որպես այլընտրանքային լուծում վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:    

Read More

Զատիկը քրիստոնեական ամենամեծ և խորհրդավոր տոնն է

Զատկի տոն

«Զատիկը քրիստոնեական ամենամեծ տոնն է: Զատիկ բառն առաջացել է զատվել բառից, որը հրեա ժողովրդի գերությունից ազատվելու պատմության հետ է կապված: Յուրաքանչյուր ոք երեկոյան զատկական գառն է մորթում և այդ արյունով ներկում դռները, որպեսզի որևէ մեկը այդ ընտանիքներից չտուժի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը` հավելելով, որ Քրիստոսը ևս համարվում է զատկական գառ: Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց,որ հայ ժողովրդական մշակույթը շատ հարուստ է և ժողովրդական տոները միացել են քրիստոնեության հետ: «Պատահական չէ, որ այդ օրվա կապակցությամբ հայ ժողովուրդն ածիկ է աճեցնում: Այն Աստծո կողմից մեծանալով, հասունանալով, կտրտվելով, տառապելով, գեհենի մեջ եփվելով` դառնում է…

Read More

Միհրան Պողոսյանի համար օրենքը չի գործում

10178305_824240224269959_678132663_n

2012 թվականի փետրվարի 3-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը` Միհրան և Մանե Աբրահամյանների խնամքը և դաստիարակությունը վերջիններիս մայր` Նառա Դարբինյանին հանձնելու վերաբերյալ օրինական ուժ ստանալուց հետո , ԴԱՆԿ ծառայությունում կատարողական վարույթը վերը նշված ժամկետում սկսվելուց հետո տևել է շուրջ երկու տարի և երկու ամիս, իսկ այժմ գտնվում է կասեցման փուլում: Հարգարժան ընթերցողի մոտ բնական հարց կարող է առաջանալ, թե ինչու մանկահասակ Միհրան և Մանե Աբրահամյանների` մինչև այսօր, դատական ակտի համաձայն, խնամքը չի հանձնվել վերջիններիս մորը: Ահա այստեղ ընթերցողը կարող է հիշել մեր պատմության գլխավոր հերոսին`ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին: Գուցե տեղին է անդրադառնալ այն ճշմարտությանը, որ անունը…

Read More

«Սիրուն չի, վեր կացեք», «Մենք Տարոնը չենք». Օսիպյանին օգնության հասած Աշոտ Կարապետյանն էլ չկարողացավ ակտիվիստներին համոզել

P1440482

Ոստիկաններն այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել Արսեն անունով երիտասարդի։ Մի քանի հարյուր քաղաքացիներ այս պահին շարունակում են նստած մնալ կառավարության առջեւ՝ հենց Նալբանդյան փողոցում։ Նրանք երգում են ՀՀ պետական հիմնը, հայրենասիրական երգեր եւ պահանջում են, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը դուրս գա եւ հայտարարի, որ հետեւելով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ կետեր հակասահմանադրական էին ճանաչվել, փոխում է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձեւը եւ հանում ինքնաշխատ մեխանիզմը, որով գործատուները պարտադրվում են պարտադիր կենսաթոշակային պահումներ անել աշխատակիցների աշխատավարձերից։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտ կես ժամ փորձում էր համոզել ակտիվիստներին վեր կենալ եւ բացել ճանապարհը,…

Read More

“Ի՞նչն ա փոխվել տուալետները”. Ալեքսանյանը նորաբաց “Փակ շուկան ” տնտղեց /վիդեո/

Untitled-1

Չնայած “Փակ շուկայի”, որպես սուպերմարկետ պաշտոնական բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 9-ին, սակայն այսօր առավոտից արդեն շուկայի հատվածը գործում է: Սուպերմարկետի աշխատակիցներըHenaran.am-ի հետ զրույցում հավաստեցին, որ իրենց աշխատանքն էլ սկսվելու է այսօրվանից:Բայց որ ժամիվ չեն կարող ասել: “Միրգ գնելու” նպատակով շուկա այցելած տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հավաստեց, որ այն կրելու է նախկին “փակ շուկա” անունը: Իսկ թե ինչպես է նա վերաբերվում “Փրկենք հուշարձանը օլիգարխից” շարժման մասնակիցների պնդմանը, որ հուշարձան ենք կորցնում, քանի որ այն արդեն աղավաղված է և կորցրել է իր նախկին տեսքը ԱԺ պատգամավորը պատասխանեց.”Ինչնա փոխվել, նայեք, լրիվ նույննա, կամարներն էլ հենա, ինչն՞ա փոխվել, տուալետնե՞րը ”: Ի դեպ, տարածքում նախկինում…

Read More

Սամվել Կարապետյանն ստորգետնյա կայանատեղին դարձնում է առևտրահասարակական գոտի

s

Դեռևս նախորդ տարվա աշնանից շինարարական աշխատանքներ են ընթանում Երևանի Հյուսիսային պողոտայի 6/2 հասցեում, որը հարում է Թումանյան փողոցին և հանդիպակաց է Օպերային: Շինարարության մասին վկայող ցուցապաստառը տեղադրվել է շինհրապարակի ներսում, որը տեսանելի չէ անցորդներին, փոխարենը դա երևում է շինարարներին: Մինչդեռ որպես կանոն ցուցապաստառն ունի հանրային իրազեկման նշանակություն: Նշյալ տարածքում  նախատեսվում է Հյուսիսային պողոտայի համալիր վերակառուցում, որտեղ ստորգետնյա առաջին հարկում լինելու է առևտրահասարակական գոտի: Շինաշխատանքների պատվիրատուն «Հանքաշար» ՍՊԸ-ն է, շինաշխատանքները կատարում է «Դալմա Շին» ՍՊԸ-ն, ճարտարապետներն էլ Նարեկ Սարգսյանն ու Աշոտ Ալեքսանյանն են: «Հանքաշար» և «Դալմա Շին» ընկերությունները, ըստ պետռեգիստրի տվյալների, գրանցված են Տաշիր քաղաքում: «Հանքաշար» ընկերության 50-50 համասնությամբ փայատերերն են…

Read More

ֆլեշմոբ Երևանի Հանրապետության հրապարակում Ապրիլի 7-ի առթիվ

flashmob

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ակցիայի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել է մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ունի: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

Read More