Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Ինչպես Սարյանի պուրակը դարձավ Ռուբեն Հայրապետյանինը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ը նախորդ շաբաթ անդրադարձել էր «Սարյանի պուրակ»-ի խնդրին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել էր 2017 թվականին կայացրած իր որոշումներից մեկը եւ խզել էր «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Նշված ընկերությունը 1996 թվականից վարձակալել էր պուրակը, կառուցել էր փոքրիկ բացօթյա սրճարան եւ մինչ օրս կազմակերպում է նկարների վաճառք: «Կոլորիտ» ընկերության հետ կնքված պայմանագիրը խզվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի պատճառով, քանի որ վերջինս ցանկանում է տիրանալ այգուն: Առանձնապես մեծ ջանք գործադրելու կարիք չկար, որպեսզի պարզ դառնար, թե ինչո՞ւ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել իր նախկին որոշումը, քանի որ պուրակի վրա աչք է…

Read More

«ՇԱՆԹ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ

«ՇԱՆԹ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ

Read More

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 22-ից 26-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2392 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 387 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի:  2018 թվականի հունվարի 22-ից 26-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1692 քաղաքացի:

Read More

Դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին. Պարզաբանում

2018 թվականի հունվարի 31-ին «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ Հոդվածի հեղինակն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերին, որի կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է: «Նախ և առաջ, պետք է նշել, որ հոդվածի հեղինակը առանձնահատուկ բացահայտումներ չի կատարել, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի գնումների պլանը խիստ հրապարակային է. ձեւավորվել և հաստատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Մեզ համար պարզ է , որ ոմանք խիստ անհանգստացած են պալատի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից, որոնք առաջիկա ամիսներին նույնպես կհրապարկվեն, եւ հավանաբար` դրանով է պայմանավորված` Պալատի վրա…

Read More

Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր,- հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Այն նախատեսված ինչպես հենակետային, այնպես էլ մյուս մարզաձևերի համար: Համալիրի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն արդեն քննարկել է մարզաձևերի մասնագետների հետ: Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50 x 25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար: Համալիրում կգործի վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիան՝ մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ…

Read More

Արմեն Սարգսյանի հանդիպումները մեկնարկում են. առաջինը կհանդիպի ՀՀԿ-ի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին` կուսակցության կենտրոնական գրասենյակում: Նախագահի ընտրությունը Հայաստանում տեղի կունենա մարտի երկուսին:

Read More

Ճարտարապետները դժգոհ են հայտնի շինությունների «ռեմոնտից»

«Ռոսիա» կինոթատրոնի շենքի դիմագծի փոփոխման հետ կապված՝ կրքերը չեն դադարում: Մասնավորապես, արվեստագետ Սահակ Պողոսյանն էլ կոչ էր արել նկարիչներին չմասնակցել խճանկարի համար հայտարարված մրցույթին, քանի որ հաշվի չեն առել շենքի հեղինակի կարծիքը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես կարող եմ մասնակցել ու շահել «Ռոսիա» կինոթատրոնի խճանկարի կոնկուրսը, եթե իսկապես արդար մրցույթ լինի, բայց ես դա չեմ անում ոչ թե նրա համար, որ այդ կես միլիոն դրամը ինձ պետք չէ, այլ մի պարզ պատճառով` այդ կառույցը նախ հեղինակներ ունի ու իմ խորին համոզմամբ՝ շենքի տերը միշտ ճարտարապետն է, ոչ թե նրա կադաստրային տերը, ու ինչ-որ բան փոխելու համար նախ պետք…

Read More

Բանակին առաջին հերթին պետք է լավ բարոյահոգեբանական վիճակի զինվոր և սպա ունենալ, ֆինանսական մեծ աջակցություն, որ տեխնիկապես լավ զինվի.Մանվել Գրիգորյան

Այս մասին այսօր  «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Զինվորին, անպայման, պետք  ապահովել ամեն ինչով»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում՝ հիմնականում Ռուսաստանից, բայց այդ թվում նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, այսինքն՝ ով զենք է վաճառում, նրանից էլ գնում է: «Այնպես չէ, որ մենք քնում ենք, կարող է նրանց նավթը գազը շատ է, բայց մենք էլ ենք առնում: Մեր զինվորն էլ այսօր շատ բաներով ապահոված է, որ կարողանում է դիմակայել և ամուր պահել սահմանը»,-ասաց նա  և նշեց, որ թեև հակառակորդը դիվերսիոն…

Read More

Զարուհի Փոստանջյանը՝ Վրաստան մուտքի արգելքի մասին

Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին՝ մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր: Լրագրողների հետ զրույցում անդրադառալով Վրաստան մուտք գործելու արգելքին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք հայտարարել էին, որ Հայաստանում փոփոխություններ պատկերացնում են համահայկական ընդվզման միջոցով և ընդվզում անելու են ոչ միայն Հայաստանի հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս՝  հայաշատ տարածքներում. «Համահայկական ընդվզման քարոզարշավի երկրորդ փուլը մենք որոշել էինք անցկացնել հյուսիսից, և մտածում էինք, որ պետք է լինեինք նաև Ջավախքում և այնտեղ նույնպես բաժանեինք օրացույցները, «Երկիր Ծիրանի»-ի նշանը, լույսերը,…

Read More

Այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու. Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում (տեսանյութ)

Նախորդ անգամ՝ 2013թ., երբ Հայաստանը նախագահում էր Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, այս առաքելությունը կարևոր հանգրվան էր Եվրոպայի խորհրդի ընտանիքում մեր ինտեգրվելու տեսանկյունից, կարծում եմ՝ մենք այն պատվով իրականացրինք: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը, մասնավորապես, ասել է. «Վաղը հունվարի 25-ն է, այն օրը, երբ մենք 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին։ Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչն ճանապարհ ենք անցնելու: Գիտակցում էինք, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը առանց Եվրոպայի խորհրդի աջակցության և անմիջական մասնակցության դյուրին չէին լինելու: Իսկապես քաղաքական կամքի և կառուցողական կամքի շնորհիվ…

Read More