Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Տեսանյութ. Բաթումիի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհից 12 մարդ է զոհվել

Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են: Նորությունը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն: Նրա խոսքով՝ հրդեհի մարումից հետո հյուրանոցում աշխատանքներ են տարվում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Տուրմանիձեն  նշել է, որ հրդեհի հետեւանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել, մեծ թվով այցելուներ են եղել: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածների հստակ թիվ դեռեւս չի նշվում: Նրանց թվում երեք հրշեջ-փրկարարներ են:…

Read More

Առաջիկա օրերին արևառատ եղանակ կտիրի․ տեղումները կսկսվեն նոյեմբերի 30-ից, լեռնային շրջաններում ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան

3333000

Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, լինելու է տաք, արևառատ եղանակ։ Նոյեմբերի 27-ից հետո ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, որին արդեն նոյեմբերի 30-ից կհաջորդեն տեղումներ:Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում, նախալեռնային, հովտային գոտիներում՝ անձրև,-ասաց Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ Բարենցի ծովից եկած արկտիկական օդային հոսանքներն (ջերմաստիճանը -10 աստիճան) այլևս ՀՀ տարածքում չեն։

Read More

Գավառում Ford Transit-ը բախվել է շինության պատին. 46-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Մարտին Դվոյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 ԼR 086 համարանիշի ավտոմեքենայով Ազատության փողոցում՝ Գավառի պետական համալսարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  

Read More

Պատգամավորն աղմկոտ պատմության կենտրոնում է հայտնվել

Բավական մեծ աղմուկ է բարձրացել` կապված պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվում է` Հովհաննիսյանը ոչ միայն ԱԺ ՀՀԿ պատգամավորներից է, այլև, ինչը երևի թե խիստ սահմանաակ թվով մարդկանց է հայտնի, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահը: Այո, կա նման մի կառույց, որը, սակայն, բավական տևական ժամանակ է` փաստացի անգործության է մատնված, ու շատերին նույնիսկ հայտնի էլ չէ, թե այս ասոցիացիայի բուն գործառույթն ինչումն է կայանում: Հայտնի է դարձել, սակայն, որ այս խորհդավորությունն ու անհայտությունը չի խանգարել, որպեսզի մայրաքաղաքի բյուջեից բավական կլորիկ գումարներ փոխանցվեն համապատասխան ասոցիացիային. խնդրի շուրջ նույնիսկ ՀՀ դատախազությունն է ուսումնասիրություններ սկսել: Խոսքը, մասնավորապես, 11 մլն դրամի մասին է: Ու հիմա փաստորեն…

Read More

Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

50

«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել: «Նախկինում ոստիկանության ծառայող էր, այնուհետև տեղափոխվեց ՊՆ-ն, ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, փրկել չի հաջողվել»,-ասաց համայնքապետը: Նա նաև հավելեց, որ Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է և երկու անչափահաս դուստր ունի:

Read More

Նախագահ Սերժ Սարգսյանի և Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ նոր շրջանակային փաստաթղթին

8888999

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության Նախագահը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և Նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն համագործակցության նոր նախաձեռնություններով։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջպետական հարաբերություններին բնորոշ է եղել փոխադարձ վստահությունը, բոլոր հարցերում փոխըմբռնման…

Read More

Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայցերը շարունակվում են

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ի դեմ դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին պատգամավորի ընկերությունից պահանջելով 1,5 միլիոն դրամ: Նշենք, որ ավելի վաղ պետական եկամուտների կոմիտեն եւս դատի էր տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը: ՊԵԿ-ն էլ պահանջում էր ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել: ՊԵԿ-ի այս հայցը բավարարվել էր: Ենթադրվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայցը եւս կբավարարվի: Իրոք, հետաքրքիր է՝ ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվել է դժվար վիճակում, երբ իշխանության ներսում սեփականության վերաբաշխումից հետո դուրս մղվեց խաղից:

Read More

Հակասություն չկա բանակային ծառայության ու գիտության մեջ, խնդիրն արհեստական է. ԿԳ նախարարը ենթաօրենսդրական լուծումներ առաջարկեց

555566

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների ու պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների հետ կլոր-սեղան քննարկմանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ հարգում է ուսանողների  դիրքորոշումը և խորապես համոզված է, որ կողմեր չկան: «Թեման իսկապես կարևոր է, նուրբ թեմա է, բացարձակապես քաղաքական դաշտի մեջ չի, երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան պատկերացնում են, անձնական խնդիր չունեն լուծելու»,-ասաց նա՝ ավելացնեոլվ, որ հակասություն չկա բանակային ծառայության ու գիտության մեջ, այս խնդիրն արհեստական է: Լևոն Մկրտչյանը հիշեց, որ այսօր մեծն հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է, և նրա նման շատերը թողել են գիտությունը, գնացել ծառայության: «18 տարին լրացած ցանկացած քաղաքացի, որ նոր է մտնում կյանք, չգիտի՝…

Read More

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել առաջնագծին

300003

Գավառի քաղաքապետ  Գուրգեն Մարտիրոսյանի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել առաջնագծին Գուրգեն Մարտիրոսյանը  միշտ էլ կանգնած է եղել ազգաբնակչության կողքին՝ լուծումներ տալով անգամ այնպիսի խնդիրների, որոնք բնակիչների համար թվում էին անլուծելի: Սոցիալական աջակցություն հազարավոր ընտանիքների, բազմաբնակարան շենքերի տանիքների  աշխատանքներ, հենարան սահմանում կանգնած զինվորին ու երկրապահին:Գուրգեն Մարտիրոսյանի անցած ճանապարհը երկար է այնքան, որքան նրա կատարած աշխատանքը:

Read More

Մոսկվային Վիգեն Սարգսյանի ա՞յցն է անհանգստացրել

33000

«Հայաստանում հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի պատճառ է դարձել ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի կիրակնօրյա, այսպես ասած, վերլուծական թողարկումը, որտեղ կարճ, սակայն բավականին խոսուն եւ ըստ էության ագրեսիվ ու սպառնալից տոնայնությամբ անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի սպասվող ստորագրմանը: «Զվեզդա»-ի, այսպես ասած, վերլուծականը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով «զուգահեռ» էր տանում Ուկրաինայի հետ, միաժամանակ նաեւ անդրադառնում Գարեգին Նժդեհին, նրա արձանի տեղադրմանը՝ ներկայացնելով դա որպես ֆաշիզմին աջակցողին, այսպես ասած, պատվում եւ վիրավորանք հայ ժողովրդի հասցեին, որը կռվել է ֆաշիզմի դեմ: Այդ սլաքով էլ, այսպես ասած, «կասկածելիի» կնիք է դրվում ՀՀԿ-ի վրա, առնվազն դրա որոշ ներկայացուցիչների: «Զվեզդա»-ի անդրադարձը իսկապես հետաքրքիր շերտեր է պարունակում եւ արժանի…

Read More