Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ԱԺ-ում ուսումնասիրվել են Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի վարձավճարին առնչվող խնդիրները

7777]

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաև հեռախոսազանգերի վերծանումները: 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ «ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետևանքով: Պարզվել է նաև, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական…

Read More

Նյու Յորք նահանգի կոսմետիկայի գործարանում պայթյուններ են որոտացել. կա 75 տուժած

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղակայված կոսմետիկայի գործարաններից մեկում պայթյուներ են որոտացել, որոնց հետևանքով տուժել է մինչև 75 մարդ: Այս մասին հայտնում է MidHudsonNews. com տեղական պորտալը: «Ահազանգի հետևանքով ոտքի են բարձրացվել ամբողջ շրջանի հրշեջները», – գրում է պորտալը: Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղացիներին խորհուրդ է տրվել փակել պատուհանները, քանի որ հրդեհի ծուխը կարող է թունավոր նյութեր պարունակել: Նշվում է, որ կոսմետիկ ընկերության գործարանը գտնվում է Նյու Վինդզոր քաղաքում: Այնտեղ արտադրվում է եղունգների լաք, լոսյոններ, օծանելիք և այլ կոսմետիկ ապրանքներ:

Read More

Պայքար՝ հանուն ոսկու…

4544444

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզի Արդվիի գյուղապետի ու ավագանու լիազորությունները լուծարվեցին, քանի որ միավորում տեղի ունեցավ Օձունի հետ: Եվ այժմ այնտեղ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ: Ինչպես գիտենք, հենց Արդվիի ավագանին էր, որ այս տարվա օգոստոսի 3-ին, կարելի է ասել՝ հեղափոխական որոշում ընդունեց՝ մերժելով «Միռամ» ընկերության՝ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ հայտը։ Եվ հիմա լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նոր ավագանին նոր որոշում կկայացնի, որը ամբողջությամբ կհամապատասխանի  «Միռամ»-ի շահերին:Ավելի վաղ Արդվի համայնքի բնակիչները հայտարարել էին, որ դեմ են համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվում գյուղի…

Read More

Մարզպետի գործերը վատ են. նա աստիճանաբար սննկանում է

5555666666666666666666666

Երբ ժամանակ առ ժամանակ ուսումնասիրում ես հայրենի չինովնիկների, պատգամավորների և այլ ազդեցիկների ունեցվածքի մասին պատմող հայտարարագրերը, ակամա այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հասարակության մեջ հարուստի համբավ հանած այդ այրերը ժամանակի հետ միայն աղքատանում են, կորցնում իրենց նյութական հզորությունն ու քիչ-քիչ սկսում նմանվել հասարակներիս: Ահավասիկ՝ պարզվում է` Տավուշի մարզի ղեկավար Հովիկ Աբովյանի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում. 2016թ-ի նրա պաշտոնական հայտարարագրից պարզ է դառնում, որ ժամանակը միայն ի վնաս նրա է աշխատում ու խժռում մարդու ֆինանսները: Եթե մարզպետը 2 տարի առաջ ունեցել է 26 մլն դրամ ու գրեթե 100 հազ դոլար, ապա մեկ տարի անց՝ նրա դրամական միջոցները կազմել են…

Read More

«Եթե մի մանկապարտեզ 15-20 մլն դրամ է ծախսում ամբողջ տարվա ընթացքում, պարտադի՞ր է, որ ինքը հաշվապահ ունենա.Դավիթ Լոքյան

3000

ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարար Դավիթ Լոքյանը  հաստատեց, որ հանձնարարական է տվել մարզպետներին դիմել համայնքապետարաններին կոմպլեկտավորելու մանկապարտեզները, բայց ոչ մանկապարտեզների թիվը կրճատել: «Հանձնարական եղել է, բայց դա մանկապարտեզ կրճատելու հետ կապ չունի: Հանձնարարականը հետևյալն է՝ ամբողջական կոմպլեկտավորել մանկապարտեզները, որպեսզի խմբերը կիսատ չլինեն, հավելյալ ծախսեր չլինեն: Եթե համայնքում մեկից ավելի մանկապարտեզ կա, ոչ թե յուրաքանչյուր մանկապարտեզն առանձին իրավաբանական անձ ունենա, այլ լինի մեկ համայնքային ծառայության մատուցող կազմակերպության տակ, որպեսզի ավելի օպտիմալ գնում անեն, հաշվապահություն իրականացնեն, որ լինի մեկ տնօրեն, դա է եղել ամբողջ հանձնարարականը»,-ասաց նա: Հարցին, թե այսինքն` միայն տնօրինության կազմի կրճատման մասին է խոսքը, նախարարը հավելեց, թե կազմի մեջ…

Read More

Խոշոր ու «շումախերական» ավտովթար Ստեփանավանում. 31-ամյա վարորդը Opel-ով «թռիչք կատարելուց հետո ողջագուրվել է» կայանված Mercedes-ին ու կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

55555555555

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, «շումախերական» ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Կիրակոսյանը իր վարած Opel մակնիշի 35 AX 892 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Կենտրոնական փողոցում՝ արագաչաիփ հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև օդ է բարձրացել և բախվել Ստեփանավանի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Հակոբյանին պատկանող Mercedes մակնիշի 35 DP 608 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝…

Read More

Հայրապետյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել

96666

Հայկական ֆուտբոլի շուրջ նոր աղմկոտ սկանդալ է հասունանում. Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներն ահազանգում են, որ օրերս տեղի ունեցած Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը, կոպիտ ասած, ծախված է եղել, իսկ «Federbet» բուքմեյքերական ընկերությունը շտապել է հայտարարել, որ Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը լրջագույն կասկածի տակ է գտնվում: Ի դեպ՝ նկատենք` առաջին անգամ չէ, որ հայկական ֆուտբոլի անունը հոլովվում է նմանօրինակ թեմաներում: Փաստը, որ ֆուտբոլը մեր երկրում, հատկապես վերջին տարիներին, անկառավարելի անկումային իրավիճակում է գտնվում, ու այն, որ իրավիճակը շտկելու հարցում ՀՖՖ-ն վաղուց է ապացուցել իր անկարողությունը, անվիճելի ու միաժամանակ հանրահայտ իրողություն է: Չգիտես ինչու, բայց տարիներ շարունակ ՀՖՖ-ի նախագահի աթոռը փաստացի սեփականաշնորհած Ռուբեն Հայրապետյանն այդպես էլ չի կարողանում…

Read More

Դիլիջանի քաղաքապետն ու 45 հազար դոլար դրամական միջոցները

34

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Սանթրոսյանը նախորդ տարվա փետրվարին ավելի քան 2 հազար ձայնի առավելությամբ վերընտրվել էր Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում: Նա Դիլիջանի քաղաքագլխի պաշտոնն է զբաղեցնում արդեն 12 տարի՝ սկսած 2005 թ.–ից, իսկ…

Read More

Հարկային դաշտում արտոնյալներ չպետք է լինեն, բոլորը պետք է ենթարկվեն գործող օրենքին. Գագիկ Մելիքյան

2018թ. բյուջեի նախագծի քննարկմանն այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով նշեց, որ լսելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ելույթը, իր մոտ համոզմունք է առաջացել, որ այս նախագիծը կարող է տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել: Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ բյուջեի նախագծի հիմքում դրված է տնտեսական առաջընթացի ապահովում: «Ինչպե՞ս: Ներդրումների ապահովմամբ հարկաբյուջետային հավասար պայմաններով»,- ասաց նա: Այնուհետև նա պատասխանեց ընդդիմադիրներին՝ նշելով, որ ոչ բոլոր հարուստ երկրներն են կարողանում պահել իրենց հարստությունը, երբ անարդյունավետ չեն ծախսում, իսկ իրենց քննադատում են արդյունավետ ծախսեր անելու համար: «Ավելորդ հաստիքներ պահելո՞վ պետք է երջանիկ զգանք մեզ»,- հարցրեց պատգամավորը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ Կառավարությունը…

Read More

ՀՀ նախագահին կից երիտասարդության հարցերով խորհուրդ կստեղծվի

1

«Արցախ» մամուլի ակումբի ղեկավար Արման Սարգսյանը  պատրաստվում է հիմնել ՀՀ նախագահին կից երիտասարդական հարցերով խորհուրդ: Նպատակը երիտասարդության խնդիրներին երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրելն է: Նա արդեն նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ Արման Սարգսյանի՝ երիտասարդներին անհանգստացնող խնդիրներն այսօր շատ-շատ են: «Մենք ունենք մի քանի երիտասարդական կառույցներ, որոնք շատ պասիվ են, գրեթե ոչինչ չեն անում՝ երիտասարդների խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ պատճառով որոշեցինք հիմնել այս խորհորդը»,- Lratvutyun.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի ղեկավար, «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը: Երիտասարդական խորհուրդ ստեղծելու կոչով երիտասարդները պատրաստվում են հավաքվել նախագահականի դիմաց: Արման Սարգսյանի խոսքով՝ ծրագիրն այժմ մշակման փուլում է: «Նախագծի առաջին կետում կլինի ուսման…

Read More