Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Ձեռնպահ քվեարկություններ՝ դեմ խոսողներից

ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, թե մեր պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններին ինչպես են քվեարկում: Հրապարակած արդյունքներից պարզ է դառնում, որ այդ քվեարկությունները շատ դեպքերում, պարզապես, հակասում են ԱԺ ամբիոնից հնչեցված պաթետիկ ելույթներին:   Ասվածի ապացույցը կայքի հրապարակած՝ խորհրդարանի «Ամենա-ները» վերտառությամբ շարքն է, որտեղից առանձնացնում ենք հատկապես ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորներին:   Այս ցանկում մեծ թիվ են կազմում հատկապես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր զանգվածը համարվող՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:   Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանից հետո հայրենի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի տիտղոսը վառ պահող, ՀՀԿ-ական գործընկերների և Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները Աժ գլխավոր ամբիոնից ցեխակոխ անող Նաիրա Զոհրաբյանը, փաստորեն, նույնքան…

Read More

Երևանի զարգացման՝ բաժակաճառ հիշեցնող 5-ամյա ծրագիրը

3

Հոկտեմբերի 31-ին ավագանու նիստում հաստատվեց Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը: Հիմնախնդիրները ներկայացված են բավականին լայնածավալ և մանրակրկիտ, դրանց լուծումները, սակայն,  բաժակաճառերի և բարի ցանկությունների տիրույթում են: Հնգամյա ծրագրի մի շարք կետեր արժանի են, որպեսզի նրանց վրա ավելի երկար կանգ առնենք: Մասնավորապես, քաղաքապետարանն իր առջև խնդիր է դրել ապահովել զբոսաշրջության զարգացմանը խթանող քաղաքականության իրականացման շարունակականությունը: Միանգամից նշենք, որ նոր և արդյունավետ մոտեցում չի ցուցաբերվել այս հարցում. ներկայացված են այն նույն հիմնախնդիրները, որոնք առկա էին նախորդ հնգամյա ծրագրում՝ հետևաբար, կարելի է ենթադրել, որ դրանք չեն գտել իրենց լուծումը: Այս անգամ էլ քաղաքապետարանի կողմից առաջարկված լուծումների մեջ դժվար է առանձնացնել առնվազն մեկ…

Read More

Թև ու թիկունք «Նովոները»

000000000000

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին: Կազվանցյանը մշտապես հայտարարել է, թե չի հիշել, որ մեկ անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, քանի որ Կաղզվանցյանը վերջինի կնոջ ազգականն է: Ինքը՝ Գեւորգյանը, արդեն մի քանի գումարման ԱԺ պատգամավոր է, ու չնայած դրան՝ ոչ մի անգամ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Թերևս նրա ակտիվությունը սահմանափակվում է ընտրակեղծարար ազգականներին սահմանված պատժից ազատելով: Իսկ սա իր հերթին՝ փայլուն պայմաններ…

Read More

Վայոց ձորի մարզպետը ակտիվ մասնակցություն է ունեցել համապետական բոլոր միջոցառումներին

70711

Հարություն Սարգսյանը ստանձնելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը հայտարարեց իր պատասխանատվությունը  մարզի բնակչության` առաջ: Առաջին հերթին դա պատասխանատվությունն էր  իշխանությունների առջև: Իր աշխատանքային գործունեության ընթացքում չի եղել որևէ դեպք, որ նա արժանացած լինի քննադատության: Նա հայտարարել էր նաև իր պատասխանատվությունը իր մարզի բնակչության` առաջ:Հարություն Սարգսյանի շնորհիվ Վայոց ձորը ակտիվ մասնակցություն է ունեցել համապետական բոլոր կարգի միջոցառումներին, ներքաղաքական կյանքի զարգացումներին: Նա աշխատանքային գործունեության ընթացքում խստություն է դրսևորել, ապա դա ոչ մի դեպքում անձնական շարժառիթներ չի ունեցել և պայմանավորված է եղել զուտ հանգամանքների բերում, պահի թելադրանքով, իրավիճակի թելադրանքով կամ աշխատանքի անհրաժեշտությամբ:

Read More

Վարչապետը հանդիպում է բողոքի ցույցի մասնակից 5 ուսանողի հետ (թարմացվում է

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով: «Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում որպես գիտությունների թեկնածու, ով օգտվել է  ակադեմիական տարկետում ունենալու իրավունքից, Ձեր անձնական ներդրումն ունենալ  հանդիպումը կայանալու հարցում»,- ասաց ուսանողներից մեկը: Ի պատասխան ասվածին, Արամ Վարդևանյանը նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է հաշվի առնելով, որ հանդիպումը ոչ թե իր հետ այլ վարչապետի: «Եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քննարկում, բանավեճ պետք է ուղիղ եթերով կամ լրատվամիջոցների ներկայությամբ լիներ, ապա հավատացեք հազարավոր բանակցություններ ի վերջո արդյունք չէր ունենա, քանի որ հանդիպումները փակ դռների ետևում են լինելու…

Read More

Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, կես ժամից կգաս. Փաշինյանը՝ նախարարին

Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ քեզ դեռ ինֆարկտ չի խփել, կես ժամից կգաս. Փաշինյանը՝ նախարարին

Read More

Open With ուսումնական կենտրոնը հրավիրում է անհատական և խմբակային դասընթացների հետևյալ ծրագրերով.(093) 22 08 79,(041) 19 99 81

Open With ուսումնական կենտրոնը հրավիրում է անհատական և խմբակային դասընթացների հետևյալ ծրագրերով ՝ ➣ MS Office (Word, Excel, Power Point, Access) ➣ Adobe Photoshop ➣ Corel Draw ➣ Adobe Illustrator ➣ Autocad ➣ 3D Max ➣ Rhinoceros ➣ Adobe After Effects ➣ Adobe Premiere Pro Մեր փորձառու մասնագետները (շուրջ 18 տարվա փորձ) երաշխավորում են ուսուցման բարձր որակը և ուղի հարթում նոր մասնագետների համար: Ուսուցման այս ձևաչափով կարճ ժամանակահատվածում կարող եք յուրացնել նոր մասնագիտություն, ստանալով բազմակողմանի գիտելիքների պաշար։ Դասընթացները ինտենսիվ են, բազմաբնույթ և հեռանկարային: Ամբողջական կուրսը ավարտելուց հետո տրվում է վկայական: Դասավանդումը կատարվում է երկլեզու ձևաչափով ՝ հայերեն և ռուսերեն։ Մանրամասն…

Read More

Վայոց Ձորի բնակիչները փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը

Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վայոց Ձորի Շատին համայնքի ղեկավար ընտրվեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը: Շատինցիները, սակայն, չեն ցանկանում, որ իրենց համայնքը ղեկավարի հանրապետական նորընտիր Ստեփանյանը, այդ պատճառով էլ այսօր վաղ առավոտից փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը: Բողոքի ակցիա կազմակերպած բնակիչները պահանջում են չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Գյուղացիների պահանջը մեկն է՝ նրանք ցանկանում են, որ Շատինը շարունակի ղեկավարել համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյանը: Այս պահին Տիգրան Խուդոյանը հանդիպել և բանակցում է համայնքի բնակիչների հետ: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

Read More

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,06%-ը. ԿԸՀ

նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486106 քաղաքացի։ Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318 –ը։ Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող: Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 69 համայնքներում: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական…

Read More

Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԿՄ վարչության նախագահության անդամ Արա Մինասյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Հարգելի՛ Արա Միքայելի. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, իմ ընտանիքի եւ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ: Յոթանասունհազարանոց երկրապահական ընտանիքի յուրաքանչյուր անդամը հարգում եւ սիրում է Ձեզ որպես հարազատ մարդու: Ե՛վ որպես մարդ, ե՛ւ որպես բժիշկ, ե՛ւ որպես Երկրապահի վարչության նախագահության անդամ ու առողջապահության հանձնաժողովի նախագահ Դուք հարգանք ու վստահություն եք վայելում երկրապահական ընտանիքում: Երեք սերունդների երկրապահները համոզված են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Դուք կանգնած եք յուրաքանչյուրիս կողքին: Անգնահատելի է այն օգնությունը, որ ցուցաբերել է Ձեր ղեկավարած բուժհաստատությունը զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին: Հարգելի՛…

Read More