Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Նշավանում պայքարում է. ՀՀԿ-ական համայնքապետը հավաստիացնում է՝ կշնորհավորի, եթե մրցակիցը հաղթի

Արտաշատ քաղաքից ոչ հեռու գտնվող Նշավան գյուղում, որն ունի 2400 ընտրող, այսօր համայնքապետ են ընտրում: Առաջադրված երկու թեկնածու կա, որոնցից մեկը գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Պապ Հակոբյանն է, իսկ մյուսը՝ նրա վաղեմի ընկեր, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը: Պապ Հակոբյանը, ով 12 տարի է, ինչ համայնքապետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ եթե մարդիկ իր աշխատանքից գոհ լինեն, ապա իրեն կընտրեն: «Ամեն ինչ կախված է ժողովրդի ընտրությունից: Նրանք տեսել են աշխատանքը, եթե նորմալ համարեն կընտրեն, եթե ոչ, ուրեմն լավ չեմ աշխատել»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կա Նշավանում, որոնք լուծելու եք ընտրվելուց հետո, նա պատասխանեց, «Խնդիր չունենք առանձնապես: Սպասում ենք համայնքների միությանը, ոչ մի…

Read More

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի և Վ. Ադամյանի վստահված անձի միջև

Ճամբարակի 20/29 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1793 անձ։ Lratvutyun.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանը:Lratvutyun.am-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 543 ընտրող: Ընտրությունների ընթացքին ընտրատեղամասում հետևում են նաև երկու դիտորդական կազմակերպություններ՝ «Համազգային երիտասարդական ասոցիացիա»-ն և «Ազատ երիտասարդների խորհուրդ» կազմակերպությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի`միայն մեկ հոգու մատնահետքի ճանաչման հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ կարգավորվել է: Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։ Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց սակայն տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ…

Read More

2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը. Վարդան Արամյան

2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը, ինչը փորձագիտական մակարդակում դժգոհություն է առաջացրել: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ կրճատվել են հանրային ծառայության ոլորտի ծախսերը, իսկ սրան գումարվում է նաև գնաճային ճնշումները: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին բյուջեով սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ, որպեսզի հետագայում տնեսական կայուն աճի համար հիմք ստեղծվի: Հարցին՝ արդյո՞ք եկամուտների չավելացման պարագայում գնաճը սոցիալական նոր խնդիրներ չի առաջացնելու, որը կրկին պետության վրա է ծանրանալու, Վարդան Արամյանը պատասխանեց.«Այս հարցն ինչո՞ւ չէր առաջացել, երբ անցյալ տարի մենք  դեֆլյացիա ունեցանք: Կարող էին ասել, որ…

Read More

Վարդենիսում թեժ է լինելու. ՀՀԿ-ականներն՝ ընդդեմ ՀՀԿ-ականների

Նոյեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քաղաքապետի ընտրություն է նշանակված: Այստեղ միմյանց դեմ կպայքարեն գործող քաղաքապետ, ինտրիգների մեծ սիրահար Վոլոդյա Խլոյանը և ինքնառաջադրված, սակայն նույնպես ՀՀԿ-ան՝ ՍԱՏԳ վարչության պետ Արամ Հարությունյանը: Ի դեպ, ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, Արամ Հարությունյանն, իր նախընտրական քարոզարշավի պաստառները սկսել է փակցնել Վարդենիս քաղաքի տեսանելի տեղերում ու մարդաշատ վայրերում։ Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Խլոյանի շտաբից ահազանգեն ԿԸՀ եւ տեղեկացնեն ընտրական օրենսգրքի խախտման մասին։ Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումը վերացնելու փոխարեն, թեկնածուն բրեզենտե կտորներով ծածկել է իր նախընտրական պաստառները` մինչեւ քարոզարշավի մեկնարկը։ Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը շտապել եւ իր պաստառները…

Read More

Հայաստանի առաջատարը հաղթեց Ադրբեջանի առաջատարին

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: Հայ գրոսմայստերը հաղթանակը գրանցեց 44-րդ քայլում: Զուգահեռաբար ընթացող Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան 45-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Թեյմուր Ռաջաբով-Սերգեյ Սովսեսյան և Ռաուֆ Մամեդով-Հրանտ Մելքումյան պարտիաները դեռ ընթացքի մեջ են:

Read More

Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը

Ստացել ենք հրավեր եւ Դավոսում կներկայացնենք մեր մոտեցումները մեր արեւմտյան գործընկերներին, նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով Արեւմուտքի հետ աշխատանքի վերաբերյալ հարցին: Ստացվում է՝ հունվարին ականատես կլինենք վարչապետ Կարեն Կարապետյանի եվրոպական առաջին այցելությանը: Պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Կարապետյանի արտասահմանյան այցելությունների ցանկը շատ սուղ էր, այն սահմանափակվում էր միայն ԵԱՏՄ անդամ երկրներով և Իրանով, ինչը բավական հակասական կարծիքների և գնահատականների առիթ տվեց: Այժմ ակնհայտ է, որ Կարապետյանը պատրաստվում է փոխել մարտավարությունը: Արդյո՞ք այդ քայլը զուտ տնտեսական նպատակներ է հետապնդում: Նախ սկսենք նրանից, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ մոռացության մատնել Դավոսյան հավաքը: Դավոսի գագաթնաժողովին մասնակցությունը ցանկացած երկրի…

Read More

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան և խթանեցին առևտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջև: Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սերժ…

Read More

Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կիսում է ՀՀԿ-ական գործիչների կարծիքները, որ չկա մեկը, ով ավելի լավ է տիրապետում Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր անվտանգության, Ղարաբաղի  խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, ով այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և  այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք  ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում բավականին հզոր մեկը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը: Նա նշեց, որ 2018թ. վարչապետի պաշտոնում թեկնածուի հարց ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել: Հրանուշ…

Read More

Արծվիկ Մինասյանը լավ կանի նախ իր ՀԷԿ-ը քանդի

«Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է կառավարությունով անցկացնել մի որոշում, որով կարգելվի 22 գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Բայց մինչ այդ որոշումն անցկացնելը, Մինասյանը լավ կանի քանդի Սիսիանի Սարավան գյուղով անցնող Դարբ գետի վրա կառուցված իր ՀԷԿ-ը, որովհետև չի կարող այնպես լինել, որ բնապահպանության նախարարի ՀԷԿ-ը պահպանի և հարստացնի բնությունը, իսկ ուրիշների ՀԷԿ-երը վնասեն ու ապականեն այն»:

Read More

Վիգեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ծնողներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին այցելել է հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ,  նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծնողներին և շնորհավորել Գրետա մայրիկին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ու մաղթել քաջառողջություն: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, Վիգեն Սարգսյանը սպարապետի ծնողների հետ զրուցել է նաև բանակի խնդիրների, ձեռքբերումների և պաշտպանական համակարգում ընթացող բարեփոխումների մասին։ Հանդիպման ավարտին Գրետա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելության և մշտական ուշադրության համար։

Read More