Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ճամբարային սեզոնի արարողությունը

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ եռասերունդ Երկրապահի ճամբարային սեզոնի բացման պաշտոնական արարողությունը։ Ճամբարի աշխատանքները փաստացի վերսկսվել են մայիսի 22-ից։ Գեղարքունիքի մարզի գեղատեսիլ անտառում գտնվող ճամբարն այս տարի կունենա 14 հերթափոխ։ Ընդհանուր առմամբ սեզոնի ընթացքում ճամբարում ուսումնամարզական վարժանքները ամառային հանգստի հետ կզուգահեռեն Երեւանի բոլոր վարչական շրջանների, ՀՀ բոլոր տարածքների, Արցախի բոլոր շրջանների մոտ 6 000 պատանի երկրապահ։ Ճամբարում կհյուրընկալվեն նաեւ սփյուռքահայ երեխաներ, սոցիալապես անապահովներ։ Պատանիների կողքին ճամբարում լինում են երիտասարդ եւ ավագ սերնդի երկրապահներ։ Այս ամենի հաշվառմամբ՝ ընթացիկ տարվա ընթացքում երկրապահական ճամբարում կհանգստանան մոտ 7 000 մարդ։ Ճամբարային վարժանքները հրամանատարասերժանտական…

Read More

Ես Արմավիրի քաղաքապետ դառնալու ցանկություն չունեմ. Ռուստամ Գասպարյան

Մեր բանակը հակառակորդին արժանի հակահարված է տալիս և ակնհայտ է, որ տիրապետում ենք իրավիճակին։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Ըստ նրա՝ այսօրվա երիտասադները կարողանում են պահել արյան գնով ձեռք բերած հաղթնական ու հողը։   «Աստծուն փառք` ունենք հզոր բանակ, սրանք բառեր չեն որ ասվում են, ապրիլյան դեպքերն էլ ցույց տվեցին, որ մեր բանակը կարողանում է պաշտպանել հայրենիքը, սահմանին կրակոցներ, գնդակոծություն միշտ էլ եղել է, բայց հակռակորդը լռեցվել է»,- ընդգծեց նա։   Մամուլի տարբեր հրապարակումներումշրջանառվում էր, որ Արմավիրի հաջորդ քաղաքապետը Ռուստամ Գասպարյանն է լինելու և այդ պատճառով չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին։  …

Read More

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, Երևանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների ու բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ զինվորի հուշակոթողին: Տեր Պարգև Սրբազնի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Read More

Գեներալ Մանվելը ԱԺ-ում տեղադրված տեսախցիկները փակել է տվել

6

«Առավոտ» թերթը գրում է. «Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված։ Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան։ Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց: Սակայն Գեներալ Մանվելի սենյակի մոտ տեղադրված երկու տեսախցիկները ինքնասոսնձվող թղթերով փակված են։ Թե ինչ մութ գործեր է անում աշխատասենյակում Մանվել Գրիգորյանը, կամ ով է գալիս-գնում իր սենյակ, որ չի ուզում որեւէ մեկն իմանա՝ դա հարցի մի կողմն է։ Բնականաբար, այդ տեսախցիկները որեւէ մեկի սիրուն աչքերի համար չեն տեղադրել, դրանք բյուջեի միջոցներով են գնել ՝ ԱԺ-ի անվտանգության վերահսկողության համար։ Ու, փաստորեն, մի պատգամավորի քմահաճույքով այդ ծախսը դառնում է անարդյունավետ։ ԱԺ-ում ասում են, որ…

Read More

Ադրբեջանի դիվերսիոն փորձը ձախողվել է. Հակառակորդի զինծառայողը գերի է ընկել

Փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաեւ առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը…

Read More

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» շնորհավորանքը Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ

%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7%d5%a7

Ազնվասիրտ հայե՛ր, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության  Խորհրդի  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  ձեզ՝ հայոց պետականության լույսի տաճար,  ազգային ուժի և ոգու, մեր էթնիկ ազնիվ ժառանգության, ներկա ու վաղվա օրերի հույս ու հավատ` Հայոց  Ազգային Բանակի ամենածաղկուն ու մարտական հոբելյանական տարիքի` 25-րդ տարեդարձի առթիվ, հավատալով, որ Հայոց Բանակը  իր փորձով ու մարտունակությամբ, իր արծիվ զավակների հեռատեսությամբ ու երդմնառու հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակելու է զարդարել իր փառքի պսակը, որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին: Հայ ժողովրդի բոլոր տոների շարքին անգերազանցելիորեն   անհրաժեշտ է  քո  ծննդյան օրվա…

Read More

Մեր տնտեսությունն այսօր էլ ծանր վիճակում է, բայց կառավարելի է. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան մամուլի ասուլիսին  անդրադարձավ տնտեսության ծանր վիճակի վերաբերյալ իր հայտարարությանը: «Մեր տնտեսությունը, ասել եմ, որ գտնվում է ծանր վիճակում։ Այսօր էլ այդ վիճակում է, սակայն դա չի նշանակում, որ կառավարելի չէ»,-ասաց նա:   Նա նշեց, որ իրենք ներկայացրել են փոփոխությունների ծրագիր, և կոչ արեց կարդալ և դատել՝  դրանք կտրուկ փոփոխություններ նախատեսո՞ւմ են, թե ոչ։   «Խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել, որ քաղաքացիները դա զգան: Մենք ասել ենք, որ բաց ենք և համոզված եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասաց նա:  …

Read More

Բերման են ենթարկվել քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը և նրա թիկնազորի 4 անդամները

50000

Երևանում այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Արթուր Ղազարյանը, ով հայտնի է քանաքեռցի «Տույ» մականունով և ևս չորս հոգի։ Նրանք բերման են ենթարկվել թիկնազորով շրջելու համար։ Նրանց բերման ենթարկելու մասին լուրը Ոստիկանության լրատվական ծառայությունից lratvutyun.am-ի հետ զրույցում չհերքեցին։ Բերման ենթարկելու մասին այլ մանրամասներ չհայտնեցին։  

Read More

«Որ պապայիս աչքերը բացվեն, աշխատի, պարտքերը փակի»,- իր երազանքի մասին ասում է 10-ամյա Լիան

11111

Մուշեղն արմատներով գյումրեցի է, բայց ծնվել-մեծացել է Քարակերտում: Կինն Արցախից է՝ Հադրութի շրջանից: Մարինեն ուսանող էր Երևանում, երբ ծանոթացան: «Մուշեղը ընկերուհուս ախպոր ընկերն էր: Էդպես ծանոթացանք, հետո ինձ փախցրեց»,- սա պատմելիս Մարինեն ժպտում է, Մուշեղը լուռ լսում է: Երբ Մարինեին հարցնում եմ տարիքը, ասում է՝ 49, բայց երևի շատ մեծ եմ երևում, չէ՞: 30 տարվա ամուսիններ են: 8 երեխաներից երկուսին կորցրել են տարիներ առաջ. ավագ որդին՝ Սարգիսը, 2005-ին ջրախեղդ է եղել Ախուրյանի ջրամբարում: Հայրն առհասարակ խուսափում է այս թեմայից, ասում է՝ մինչ օրս չգիտի, թե ինչն էր տղայի մահվան պատճառը: «Աստծո հույսին եմ թողել… Փաստն էն է, որ տղաս 11…

Read More

Հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ. ՀՀ ԱԳՆ-ն զբաղվում է

2002

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասաց Բալայանը: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ Հակառակորդի գործողությունները չեզոքացվել են: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները: Հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար…

Read More