Հեղափոխական պատասխան. աննախադեպ իրավիճակ

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը խորհրդարանում դատավորի երդման արարողությանն ունեցած ելույթում հայտարարել է, որ ներկայում կա Սահմանադրական դատարանի երկու դատավոր, մնացյալը ՍԴ անդամներ են, հետեւաբար ինքը՝ որ երկուսից մեկն է, ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը: Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկելու է Սահմանադական դատարանի մյուս դատավորի եւ անդամների հետ, համաձայնության գալու համար, […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հնդկաստան

Օգոստոսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան:   Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:   Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝  Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռաչինսկուն պաշտոնավարման անցած ավելի քան չորս տարիների ընթացքում հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի […]

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գ. Ոսկանյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ Գագիկ Ոսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ֆրանսիայում

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին ներկա է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի 2014թ. դրամահավաք-հեռախոսամարաթոնի (ֆոնետոն) փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թ. «Doing […]

Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա

Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա: Այս մասին հայտնել է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Read more about Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա

Գերմանիա կմեկնի Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, տեղեկացնում է կչթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: […]

Ինչպե՞ս կընթանա քառյակի առաջիկա հանդիպումը

Քառյակի առաջիկա հանդիպումը կլինի վաղը: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Քառյակի օրակարգը ձևավորում է հետևյալ կերպ. բոլոր ուժերն անում են իրենց առաջարկներն օրակարգի վերաբերյալ, ձևավորվում է օրակարգ, և այդ օրակարգով սկսվում են քննարկել», — նշեց  Լևոն Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն ժամկետը, որ տվել էին իշխանություններին 12 […]