Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունիում էր

Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։ Մարզպետը, Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով […]

Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է լինելու

2017թ. աշնանը Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում համայնքների խոշորացում է լինելու: Բերդի տարածաշրջանի 19 համայնքների փոխարեն ստեղծվելու է խոշոր Բերդ համայնքը, Իջեւանի տարածաշրջանի 17 համայնքների փոխարեն՝ խոշոր Իջեւան համայնքը: Նոյեմբերին կայանալու են խոշորացված Իջեւան եւ Բերդ համայնքների ղեկավարների եւ ավագանու ընտրություններ: Խոսվում է, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին, սակայն ընտրությունների օրը […]

Կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում:   Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:   Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:   Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:

ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 8-ին, 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դեմ քվեարկեց «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը» չմասնակցեց քվեարկությունը, կողմ էր ՀՀԿ-ն: Նշենք, որ այս նախագծով նախատեսում է Հայաստանի 8 մարզերի 328 համայնքներ միավորել 34 նոր խոշոր համայնքներում: […]

Գյուղնախարարը քաղցրաշենցիների խաղողի պարտքի հարցում մեղադրում է նախորդ կառավարությանը

Ճանապարհներ փակելուց մինչև երեխաներին ի նշան բողոքի դպրոց չուղարկած քաղցրաշենցիները այսօր ևս հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, որտեղ լարված զրույց ունեցան գյուղատնտեսության նախարարի հետ։

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համաձայանգիր կստորագրի ՌԴ Օմսկի մարզի կառավարության հետ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովին ՀՀ 4 մարզպետների և ռուս նահանգապետների միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի: Համագործակցությունը կլինի  Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերի միջև: Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ  իր մարզի անունից ինքը համաձայանգիր կստորագրի ՌԴ Օմսկի  մարզի կառավարության հետ: «Նախապես երկկողմ այցերով աշխատել ենք համաձայնագրի վրա, որտեղ ներառվել են առևտրատնտեսական, […]

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնակալությունը

Հոկտեմբերի 10-ին Կապանի օդանավակայանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Սյունիքի հանրությանը պաշտոնապես ներկայացրին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Հավաքված հարյուրավոր սյունեցիներ աղուհացով դիմավորեցին Վահե Հակոբյանին եւ շնորհավորեցին նրան նշանակման առիթով: Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Օդանավակայանում հավաքվածների առջեւ ելույթ […]

«Աշտարակ կաթը» կրկին պարտք է գյուղացիներին

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Թթուջուր համայնքների բնակիչները դժգոհում են «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործելաոճից: Բանն այն է, որ ընկերությունն ամիսներ առաջ նշված համայնքների բնակիչներից կաթ է մթերել, սակայն դեռ չի վճարել գումարները: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի՝ գյուղացիներին ունեցած պարտքերին: «Արդեն 4 ամիս է, ինչ անընդհատ խաբում […]

«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք». Աշոտ Ղահրամանյան

«Մեր երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Այս երկիրը պետք է կառուցել այնպես, որ մեր բոլոր երեխաներն ու թոռներն այստեղ ապրեն»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին վերջին շրջանում տեղի ունեցած օպտիմալացման ու կրճատումների գործընթացից, մասնավորապես, այդ համատեքստում, ինչ փոփոխություններ են սպասվում մարզպետարանում: «Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչ ժամը 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:   Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.   միաժամանակ […]