Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարության առանցքային հարցերից է. ՀՀ վարչապետ

11

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին նվազագույնի հասցնել մաքսակետով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:   Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ…

Read More

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

Abrahamyan

Կառավարության ղեկավարը նախ եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը: Տեղեկացվել է, որ թռչնամսի արտադրությունը սկսվել է 2015 թվականի հունիսից, ֆաբրիկայում առկա են 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպանդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ թռչուն: Նշվել է, որ արտադրանքն իրացվում է Հայաստանում: Նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 840 հազար կգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 914 հազար կգ թռչնամիս: Ֆաբրիկան ունի 120 աշխատող: 2015-ին ֆաբրիկայի շինարարության և արտադրության կազմավորման նպատակով ներդրվել է 5 միլիարդ, իսկ 2016-ին՝ 4 թռչնանոցների շինարարական…

Read More

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանին

mmmmmmmmmm

Հարգելի՛ Սուրիկ Խաչատրյան Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ քեզ, քո ընտանիքի անդամներին առողջություն, երջանկություն, հաջողություններ: 60 տարին պատկառելի տարիք է: Այդ տարիքում հստակորեն կարելի է հաշվետվություն տալ, թե կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդը որքանով է պիտանի եղել ընտանիքին, ընկերներին, հայրենիքին, ազգին, պետությանը: Դու, հարգելի՛ իմ ընկեր, կյանքիդ կարեւոր տարիները նվիրել ես Արցախյան ազատամարտին եւ Սյունիք աշխարհի սահմանների պաշտպանությանը: Պատահական չէ, որ դու ԵԿՄ վարչության անդամ ես եւ երկրապահի Սյունիքի մարզային խորհրդի նախագահը: Լավագույն կողմերով դրսեւորվելով 1989-94-ի պատերազմական օրերին` հարաբերական անդորրի տարիներին…

Read More

Ալավերդիում քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է

666

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից հանել են 2005 թ. ծնված Դ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:  

Read More

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կառավարման ժամանակահատվածում մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում

Guloyan1

Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելուց հետո լուրջ ազդակներ ստեղծվեցին Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար: Դրա համար կային նաև այլ լուրջ նախադրյալներ: Նախ, Կոտայքի մարզը մշտապես ունեցել է արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ հնարավորություններ են ստեղծում ժամանակակից, մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Կոտայքի մարզում առանձնակի տեղ է գրավում գերժամանակակից գյուղատնտեսության զարգացման հարցը, որը գրեթե 100 տոկոսով ապահովում է բարձր բերքատվություն: Խոսքը ժամանակակից ջերմոցների մասինէ` մեծ ջերմոցների և նաև ցանցապատ և կաթիլային ոռոգման այգիների մասին է: Կարապետ Գուլոյանի ջանքերով զգալի աշխատանքներ են տարվում նաև զբոսաշրջության ավելի ակտիվացման համար, որը կապված է մարզում գոյություն ունեցող պատմամշակութային…

Read More

Մարդիկ 2-3 միլիոն դրամի վարկ էին վերցրել, 10 րոպեում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է 3 հեկտարը` ցորեն, 6 հեկտարը` դեղձ, սալոր

00000033

Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Հայաստանի մի շարք համայնքների ցանքատարածությունները, այգիները: Ներկա պահին համայնքապետերը կառավարության կողմից ձևավորած հանձնաժողովի անդամների հետ փորձում են գնահատել վնասի չափը` շրջելով տուն առ տուն, հողամաս առ հողամաս: Lratvutyun.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը նշեց, որ 400 հեկտար վնասվել է, որից 160 հեկտարը խաղողի այգիներն են, 160 հեկտարը` բանջարաբոստանային կուլտուրաներ, 3 հեկտարը` ցորեն, 6 հեկտարը` դեղձ, սալոր, 60 հեկտարը` այլ կուլտուրաներ: Որոշ հողատարածություններ 50 տոկոսով են վնասվել, իսկ մնացածը վնասվել է 100 տոկոսով: «Բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման համար արդեն ուշ է, չեմ պատկերացնում, որ պոմիդորը կհասցնի նորից աճել ու բերք…

Read More

Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանին մտահոգում են մարզի բոլոր խնդիրները

6

Վերջին օրերի տևական անձրևները և կարկտահարությունը Լոռվա մարզում ևս անհետևանք չեն եղել: Մարզի շատ բնակավայրերում, հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին հեղեղումներն ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են տասնյակ գյուղերի այգիներ ու ցանքատարածություններ, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչները դիմել են մարզի ղեկավարությանը համապատասխան միջոցներ ձեռք առնելու խնդրանքով: Բնության պատճառած վնասները վերհանելու և վերացնելու համար հունիսի 17-ին Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին համապատասխան ոլորտի պատասխանատուները: Վերջիններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ լսելուց հետո մարզպետը կոնկրետ հանձնարարականներ տվեց: Չնայած բնության…

Read More

Արգամ Աբրահամյանը լավագույնս դրսևորում է իրեն, գործում՝ նպաստելով Արտաշատի զարգացմանը

03

Միայն վարչապետի որդի լինելը բավարար չէ քաղաքականության մեջ և բիզնեսում հաջողություն ունենալու համար: Սեփական գիտելիքները, կառավարելու և կազմակերպելու ձիրքը, մարդկանց սերն ու հարգանքը վայելելու կարողությունը շատ ավելի կարևոր են կայացման հարցում: Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը սիրվեց արտաշատցիների կողմից՝ նրանց հետ հավարսարը հավասարի պես քայլելով աշխատելով շենացնել քաղաքը: Ընտրություններում նա վայելեց ընտրողների մեծամասնության հավատը՝ ստանալով վստահության քվեն: Արգամ Աբրահամյաը չվստայողներին էլ հասկացավ ու գնահատեց՝ խոստովանելով, որ նրանք իրենց այդ քայլով ավելի են պարտավորեցրել իրեն այնպես աշխատել, որ հաջորդ անգամ ունենա նաև նրանց վստահությունը: Հիմա Արտաշատ քաղաքը շնորհիվ երիտասարդ ու նվիրված քաղաքապետ Արգամ Աբրահամյանի ծաղկում է ապրում: Մեծ շուքով նշվում են բոլոր…

Read More

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ

66

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը: Նախարար Սարգսյանը եղել է նաև «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան»-ի տարածքում իրականացվող հասարակական նշանակության կառույցի շինհրապարակում, մարզի պատասխանատուների հետ քննարկել կառույցի վերաբերյալ նախագծային լուծումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրներին: Այցի շրջանակում Ն. Սարգսյանը մասնակցել է նաև 1918 թվականին Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի…

Read More

Գառնեցիները հուսով են ,որ Ազատ գետը չի ցամաքի ու բնապահպանական խնդրի առաջ չենք կանգնի

9992

Վերջին ժամանկահատվածում բավականին բուռն իրարանցում      առաջացրած «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի  վերաբերյալ երկարատև քննարկումները հասնում են իրենց  տրամաբանական ավարտին: Քննարկումների ժամանակ մասնակցում էին պատկան մարմիններ,  ինչպես նաև Արարատի և Գառնի գյուղի բնակիչները: Մանրամասն  ներկայացվեց ծրագիրը, ինչպես նաև անդրադարձ եղավ այն  մտահոգություններին, որոնք հնչեցին գառնեցիների և արարատցիների  կողմից:   Հիշեցնենք՝ Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին    ընդունել էր մի որոշում, որով, համաձայնություն է տվել՝ Գառնի-  Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով,  «Գալակտիկա» ՓԲԸ -ից մինչև Արարատի մարզի Լանջազատ համայնք  անցկացնելուն:

Read More