Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Խաղողագործների բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով անցած տարի մթերված խաղողի դիմաց գումարները:

Read More

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արմավիրի մարզում ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով և առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որպեսզի, նախատեսված պահանջարկից բացի, հնարավոր լինի մթերման առավել մեծ ծավալ ապահովել: Կառավարության ղեկավարը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել այդ հարցում: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մարզի համայնքապետերին, խաղողագործներին և լսել նրանց մտահոգությունները մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նշելով, որ այս…

Read More

Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում խոշոր եղջերավոր անասուններ են անկել

Օգոստոսի 8-ին՝ ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել: Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրեց, որ մրսածության հետևանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ):

Read More

Կրակոցներ մարզպետի որդու ուղղությամբ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Այդ մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։ Մեր տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքներ է ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն։ Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։ Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում լուրեր են շրջանառվում, որ կրակոցն ամենեւին էլ պատահականություն չի եղել։ Լոռու մարզպետից այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Read More

Պայթյուն Մարալիկի գազալցակայանում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքների կուտակման բալոնը, ինչից 52-ամյա Բ. Մ.-ն եւ 67-ամյա Ա. Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:  

Read More

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի

Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:   Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-ին էապես չի փոխվի, 3-5-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Հուլիսի 1-3-ին, 5-6-ին սպասվում…

Read More

Ես միշտ վստահաբար ասում եմ, որ այսօր աշխարհն առաջ է ընթանում

«Մերթընդմերթ իմ ավագ  սերնդակիցները հարց են տալիս, թե որքանով է այսօրվա մատաղ  սերունդը պատրաստ հայրենիքի պաշտպանությանը և մեր  հայրենիքի զարգացումն ապահովելուն: Ես միշտ վստահաբար ասում եմ, որ այսօր աշխարհն առաջ է ընթանում, կա զարգացում, տեխնոլոգիական առաջընթաց և այդ ամենի առաջնային եզրում մեր  երիտասարդ սերունդ է, և եթե լինի մեր  հայրենիքի պաշտպանությունն  ու զարգացումն ապահովելու  անհրաժեշտության, ապա այս սերունդն ավելի լավ է  պաշտպանելու մեր հայրենիքը, քան մեր սերունդն է դա արել»,— ասաց նա: Սեյրան Օհանյանը հավելեց, թե միայն իրենց խնդիրն է, որ այսօր միասնաբար հետևողական կերպով օրուգիշեր չարչարվեն, որ  ռազմահայրենասիրական կրթության մակարդակն ավելի բարձր հիմքերի վրա դնեն: « Մոնթե Մելքոնյանի անվան…

Read More

Միջնաժամկետով կանխատեսել ենք 2015թ-ի համար 1% տնտեսական աճ, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները, ընդհանուր առմամբ, համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Նա նշեց, որ առաջին եռամսյակի գնաճը համընկել է կանխատեսված ցուցանիշներին: Եզրակացության մեջ՝ «Արտաքին միջավայր» բաժնի «ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճեր» ենթաբաժնում, ներկայացված է, որ Ռուսաստանում 2014 թվականի վերջին և 2015 թվականի սկզբին արձանագրված էական տնտեսական տատանողականության արդյունքում 2015 թվականին ակնկալվում է տնտեսական անկում, ինչը կկազմի շուրջ 2.0%: Այս հանգամանքը ուշադրության…

Read More

Կրակել են մոտ 10 րոպե. նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից

«Երեկ երեկոյան Սյունիքի մարզից լուր ստացվեց այն մասին, որ անհայտ անձինք Կապան-Գորիս ճանապարհին կրակ են բացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Ավտոմեքենայի մեջ եղել են մարզպետը, նրա օգնականը և վարորդը, ոչ ոք չի տուժել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հնչել է 20-25 կրակոց: Հիմնական կրակոցներն ուղղված են եղել ավտոմեքենայի անիվներին և թափքին: Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանից Գորիս գնալիս է եղել, երբ 30-րդ կիլոմետրի ոլորաններում դարանակալած անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ 10 րոպե: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր մեքենայի վրա կրակոցներին, կատակեց, թե երևի «ծիտ էին որսում»:   Մարզպետը հաստատեց, որ մոտ…

Read More

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակել են

Քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Այս լուրըSlaq.am-ի հետ զրույցում հաստատեց անձամբ Սուրիկ Խաչատրյանը: «Կրակոց եղել է մեքենայիս ուղղությամբ: Կրակել են անտառի կողմից:Ինձ հետ ամեն ինչ լավ է, վնասվածք չեմ ստացել »,-նշեց մարզպետը: Սուրեն Խաչատյանը չգիտի թե ով է կրակողը և որևէ մեկին չի կասկածում: Slaq.am — Լրատվական աղբյուր  

Read More