Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերն այդ բարբարոսությունն իրականացրած հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք գտնվում են Հանրապետության Նախագահի անմիջական վերահսկողության ներքո: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը: Պիտակներ՝ Գյումրի, սպանություն

Read More

Հայտնի են Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի անդամների անունները

Lratvutyun.am-ին հայտնի են դարձել հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված գյումրեցի ընտանիքի անդամների անունները: Ամուսիններ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյանները, նրանց որդին Արմեն Ավետիսյանը եւ նրա կինը՝ Արաքսյա Ավետիսյանը, նրանց դուստրը՝ Հասմիկը, որին հանցագործը սպանել է հենց օրորոցում, նաեւ՝ Սերյոժայի եւ Հասմիկի չամուսնացած դուստրը՝ Աիդա Ավետիսյանը: 6 ամսական Սերյոժան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով մարմիններն առավոտյան հայտնաբերել է տանտիրուհու քույրը, որը բնակվում է հարեւանությամբ եւ առավոտյան սովորույթի համաձայն քրոջ տուն է գնացել՝ սուրճ խմելու: Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքը իր ապրուստը վաստակում էր հոր եւ որդու արտագնա աշխատանքով: Նրանք Ռուսաստանից վերադարձել էին Ամանորից առաջ: Զինվորականների հետ նրանց կապը դեռեւս…

Read More

Դրանց հասնում է. Հովիկ Աբրահամյանը փշաքաղվեց Քարվաճառի դեպքերի մասին խոսելիս

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանն արդարացի որոշում է կայացրել՝ այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Ասկերովին ցմահ, իսկ Գուլիեւին էլ 22 տարվա ազատազրկման դատապարտելով։ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի մարտական հենակետեր այցելության ժամանակ լրագրողները վարչապետին խնդրեցին մեկնաբանել դիվերսանտների գործով վճիռը։ «Դա դատարանի իրավասությունն է։ Մենք իրավասու չենք միջամտել։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ դատարանն արդար վճիռ է կայացրել։ Դրանք մարդիկ են, որոնք փորձում էին խաղաղ բնակիչներին, կոպիտ ասած, սպանել եւ դրանց իրոք հասնում է նման վճիռ։ Ես կարծես թե ուրախ եմ, որ նման մարդիկ նման…

Read More

Դիլիջանի քաղաքապետը «Ցանկացած տղամարդու կարողանում ենք ապահովել աշխատանքով»

Շուրջ 3 տարի է՝ Դիլիջանում մենկարկել է քաղաքի զբոսաշրջության զարգացման և բիզնես կենտրոն դարձնելու ծրագիրը: Այսօր այդ մասին հայտնեց Դիլիջանի քաղաքապետ  Արմեն Սանթրոսյանը: Ծրագրի հիմնական փուլը կավարտվի այս տարվա վերջին: Քաղաքապետի խոսքերով` մինչ այս ծրագրի մեկնարկը քաղաքում գործում էր 2 բանկ, սակայն այժմ ավելացել են 3-ը, նախատեսվում է, որ կավելանան նաև այլ բանկեր: Դրա շնորհիվ ստեղծվել են նոր աշխատատեղեր, որտեղ բոլորը աշխատողները դիլիջանցիներ են: Բացի այդ՝ պարբերաբար իրականցվող շինարարության շնորհիվ աշխատանքի տեղեր են լինում բանվորների և վարպետների համար, որոնց թիվը հասնում է 200-250-ի: «Հիմա Դիլիջան քաղաքից և իր հարակից գյուղերից շատ քիչ են գնում արտագնա աշխատանքի, որովհետև մեծ ծավալների շինարարական…

Read More

ՃՏՊ Երևանի Դավիթ Անհաղթ և Ռուբինյանց խաչմերուկի մոտակայքում, կան տուժածներ

րտակարգ իրավիճակի նախարարություն նոյեմբերի 30-ին՝ ժամը 02.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի փողոցում՝ շատրվանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ.Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 01LV010 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև՝ «Կալիֆոռնիա բուրգերս» սրճարանի պատին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ը (ծնվ. 1987 թ.) և Գ. Է.-ը (ծնվ.1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Գ.Է.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Հ….

Read More

Եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ՔԿՀ՝ առանձնապես ծանր հանցագործների համար

Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով Արմավիրի մարզում 2007թ.-ից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր, որին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և այլք: «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկն է: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմաններն առավելագույնս բարելավել՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին»,- ասաց նախախարը և ավելացրեց, որ հիմնարկի յուրաքանչյուր խուց նախատեսված է չորս անձի համար, և գոնե այս պահին նեղ խցերի և մարդու իրավունքները սահմանափակող շենքային պայմանների անհարմարավետությամբ պայմանավորված մի շարք խնդիրներ այս հիմնարկում իսպառ վերացած են: Նախարարը նաև նշեց, որ կառույցն ընդհանուր…

Read More

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը աշխատանքային այցով Ջերմուկ քաղաքում էր։

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը աշխատանքային այցով Ջերմուկ քաղաքում էին: Այցի նպատակն էր քաղաքում այսօր առկա խնդիրներին ծանոթանալը, որոնք առնչվում են թե՛ կրթությանը, թե՛ մշակույթին և թե՛ առողջապահությանը: Լինելով հանրակրթական դպրոցներում մարզպետը ծանոթացավ կրթական ոլորտին առնչվող խնդիրներին, պայմաններին, նաև եղավ վերանորոգման փուլում գտնվող դասասենյակներում: Թիվ 2 ավագ դպրոցում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ուսուցիչներին անհանգստացնող մի քանի խնդիրներ, որոնք մոտ ապագայում կստանան իրենց լուծումները: Հաջորդիվ Հ. Սարգսյանը այցելեց, նոր վերանորոգված <<Զատիկ>> ՆՈՒՀ, երիտասարդական կենտրոն, համայնքային գրադարան, ՍԾՏԲ, արվեստի թիվ 2 դպրոց և Ջերմուկի առողջության կենտրոն: Վերոհիշյալ բոլոր…

Read More

Սուրիկ Խաչատրյանը առողջ է. մարզպետարան

Նոյեմբերի 27-ին <<Մալաթիա>> բժշկական կենտրոնում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է և հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանը առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Slaq.am — Լրատվական աղբյուր  

Read More

Սուրիկ Խաչատրյանը հասնում է նույնիսկ օտարին, էլ ուր մնաց նեղացնի հիվանդ մարդու

Երբ Սյունիքում ձյուն է գալիս, անշուշտ, Սուրիկ Խաչատրյանն է մեղավոր: Նույն տրամաբանությամբ նա մեղավոր է, երբ օրը մի քիչ ուշ է բացվում, կամ արևը շուտ է մայր մտնում: Որոշ լրատվամիջոցներ մոտավորապես նույն կատեգորիաներով ու ժանրով շարունակում են քննադատել մարզպետին: Այդ լրատվամիջոցները երևի չեն էլ գիտակցում, որ ակամա լեգենդ են ձևավորում Խաչատրյանի անձի շուրջ, ամենակարողության միֆ: «Գորիս» բժշկական կենտրոնի տնօրեն Սլավիկ Ամիրյանը ծանր վիրահատություն է տարել, հետվիրահատական ապաքինման կարիք ունի՝ առնվազն վեց ամսով: Սակայն այս փաստը քիչ է հուզում որոշ քաղաքացիների: «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, վերանշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել «Գորիս» բժշկական կենտրոնում… Սուրիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել…

Read More

Չարենցավանցիները պատրաստվու՞մ են կրկին իրենց ձայնը տալ գործող քաղաքապետին

Դեկտեմբերի 14-ին հանրապետության 35 համայքներում կկայանան Տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 35 համայնքներից միակ քաղաքային համայնքը Չարենցավանն է, որտեղ նախատեսված է քաղաքապետի ընտրություն: Չարենցավանում կայանալիք քաղաքապետի հերթական ընտրությանը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Հակոբ Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետի միակ թեկնածուն է: Գրանցված երկրորդ թեկնածուն՝ ինքնառաջադրված անկուսակցական «Կար-Կոր» ՍՊԸ հերթափոխի պետ Արտավազդ Ալեքսանյանը, ինքնաբացարկ է հայտնել: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրվել է նոյեմբերի 26-ին, և միակ թեկնածուն մինչև դեկտեմբերի 12-ը ընտրողներին կներկայացնի նախընտրական ծրագիրը: Հակոբ Շահգալդյանի համար առանցքային խնդիրներն են 2015թ-ին հիմնանորոգել Չարենցավանի 3-րդ և 6-րդ մանկապարտեզները, իրականացնել քաղաքի ջրամատակարարման ցանցի և բոլոր շենքերի խողովակների հիմնանորոգումը, համայնքային ենթակայության ձեռնարկությունների և…

Read More