Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Հովհաննես Մանուկյանը՝ Հրայր Թովմասյանի, Արթուր Օսիկյանի և Միհրան Պողոսյանի մասին

naxarra

Այսօր կառավարության հերթական նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար քարտուղար Հրայր Թովմասյանի այսօրվա նիստում արած դիտարկմանը, թե նախարարի ներկայացրած որոշման նախագծում կա անհամապատասխանություն կանոնադրության հետ, քանի որ որոշ փաստաթղթեր առկա չեն : Դիտարկումը Հովհաննես Մանուկյանը շատ նորմալ ընդունեց, քանի որ, երբ կառավարությունը նախորդ անգամ հրատապության ռեժիմով նախագիծ ներկայցրեց ԱԺ այդ փաստաթղթերը չկային, բայց հիմա հրատապության ռեժիմ չկա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տպավորություն է, որ նախարարի թերացումը Հրայր Թովամասյանը կառավարության նիստում ի հայտ բերեց, Հովհաննես Մանուկյանն այսպես արձագանքեց.«Ես հասկանում եմ հարցերի պրովոկացիոն բնույթը, բայց բացարձակ այդտեղ բան մի փնտրեք»:…

Read More

Փոխվարչապետի պաշտոնը «բրոնյա է արած»

llllll

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին` ասել է.«Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»: Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է`թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է` թափուր է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Առայժմ կատարված չեն նաեւ նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է «ՀՀ Կառավարության կառուցվածքային մասին» փոփոխված օրենքը: Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ…

Read More

Ծեծկռտուք գիշերային ակումբում. Տնօրենին տեղափոխել են հիվանդանոց

liuyyu

Նախորդ կեսգիշերին «Ռիո» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է մարմնական վնասվածքով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նշված ակումբում հաճախորդների ու տնօրենի միջեւ թեժ տուրուդմփոց է եղել, եւ տնօրենը աչքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Սկզբում վեճը երկու հաճախորդների միջեւ է եղել, որը հանդարտեցնելու նպատակով միջամտել է տնօրենը, բայց նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել է տնօրենին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ակումբում տեղի ունեցած միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից: Նշենք, որ այն գտնվումէ Գյումրիում, Ղարսի խճուղիում:

Read More

Վահե Հակոբյանի հրաժարականի պատճառը եղել է ծեծկռտուքը

vahe_hakobyan_1_1409138615

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: Քիչ առաջ մեզ հայտնի է դարձել, որ Վահե Հակոբյանի հրաժարականի պատճառը Հովիկ Աբրահամյանի մերձավորների հետ վեճն է: Հրաժարականի նախորդ օրը` երեկոյան, Հովիկ Աբրահամյանի վարորդ՝ Գոքոր Գևորգյանի եղբայրը՝ Նորիկ Գևորգյանը, ով հիմա «Հայջրմուղկոյուղու» ջրերի կառավարիչն է, իր ընկերոջ` Ֆելիքսի հետ վիճել են Հակոբյանի հետ և գործը հասել է ծեծկռտուքի: Նշենք, որ Ֆելիքսը «Պետջրկոմի» ծրագրերի կառավարիչն է, ով նախկինում եղել է Արտաշատի ջրմուղի պետը: Ծեծի հենց հաջորդ օրը Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից, ավելին` նշեք, որ նա պատրաստվում է լքել ՀՀԿ…

Read More

Օհանյան. Հայկական կողմը հմուտ է գործել

images

Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունը առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերմանգործողությունը։ «Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», – ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը։ Ավելի վաղ Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ «մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի…

Read More

Վահե Հակոբյանը հրաժարական է տվել

սևաննն

Քիչ առաջ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացել է: Մեր աղբյուրները հաստատեցին վերոնշյալ տեղեկատվությունը, սակայն պաշտոնապես տեղեկատվությունը չի հաստատվում, իսկ մամուլի ծառայությունից մեր հեռախոսազանգերին չեն պատասխանում: Իսկ թե որն է պատճառը` դեռևս հայտնի չէ: Նշենք, որ Վահե Հակոբյանը նախկինում զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը: Վերջինս Ջրային տնտեսության պետ էր նշանակվել հուլիսի 11-ին:

Read More

ՄՀՀ-ի սաունան բարդել են սարքել. նախկին աշխատակիցը` համերգի կազմակերպիչների մասին

vtarg

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը: Նրա խոսքով` բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն. «Անվտանգության միջոցներն ընդհանրապես ձեռնարկված չեն եղել. չի եղել ոչ շտապօգնության մեքենա, ոչ հրդեհը մարելու տեխնիկա ու փրկարար ջոկատ, ոչ էլ ոստիկանություն: Աստված չաներ՝ եթե բռնկված հրդեհը հասներ համերգի դահլիճ, ո՞վ էր պատասխան տալու այդքան մարդկանց կյանքի համար»: Միաժամանակ Կորյուն Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ շոգեբաղնիքում այդ պահին եղել են համերգի կազմակերպիչները. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների…

Read More

Վրաերթի է ենթարկված երեխան կոմայի մեջ է

1363770530_peshexod

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի բնակիչ, 21-ամյա Արմեն Բալոյանը Նարեկացի փողոցում ZHUK-A 06 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Read More

Սուրիկ Խաչատրյանի դեմ ստորագրություններ են հավաքվում

avtograf-11

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին,«Կապան քաղաքացիական շարժում» նախաձեռնություն է սկսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:

Read More

Սյունիքի մարզպետարանի աշխատողները հերթով ազատվոմ են աշխատանքից

1412145139_surik-khachatryan

Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի 3 աշխատակից արդեն ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հաստատեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը:

Read More