Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն՝ բազմահազար քաղաքացիների պահանջով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ ՀայաստանՆ» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Այո՛, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ մանրամասներն առաջիկայում կհրապարակի Գագիկ Ծառուկյանը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն։ «Դա մեր ցանկությունն է, դա եղել…

Read More

Բազմիցս է նշվել, որ պետական ապարատն ուռճացված է.Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը կոչ է արել առնվազն կիսով չափ կրճատել ծրագրերի իրականացման գործակալությունների՝ ԾԻԳ-երի թիվը: 11 գործակալություններից կմնան 5-ը:Ինչպես նշում են լրատվամիջոցները, գործակալությունները ստեղծվել են, որովհետեւ Հայաստանին վարկեր տվող միջազգային կառույցները չեն վստահել Հայաստանի կառավարությանը: Գործակալությունների կրճատումը կարող է վկայել, որ կամ Հայաստանը միջազգային վարկային ծրագրեր այլեւս չի ակնկալում, կամ էլ կառավարությունն առաջարկում է անմիջապես իր հետ աշխատել:Պետական կառույցների աշխատակիցների արհմիություններն արդեն մտահոգություն են հայտնել կրճատումների կապակցությամբ: Բազմիցս է նշվել, որ պետական ապարատն ուռճացված է, սակայն փորձագետները նշում են, որ կրճատումները տնտեսությունը բարեփոխելու լավագույն միջոցը չեն: Բազմաթիվ այլ ծախսեր կան, որոնք կարելի է կրճատել եւ պահպանել աշխատատեղերը գոնե մինչեւ այն պահը,…

Read More

Մեծերի ճանապարհն ի վերուստ է նախանշված, Կամոքն Աստծո հանուն Ազատության ու Ազգային մեծ գաղափարների.գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյան

ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ… Մեծերի ճանապարհն ի վերուստ է նախանշված, Կամոքն Աստծո հանուն Ազատության ու Ազգային մեծ գաղափարների… Անկախության առաջամարտիկ կերպարը քո մեզ միշտ պահելու է սթափ ու կորովի, ու Ազգը մեր հավարժանալու է հավիտենության մեջ…. ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ…ազգային հերոս Մովսես Գորգիսյան

Read More

ԱՄՆ նոր վարչակազմը սահմանել է Հայաստանի խնդիրը

99

Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի միջեւ: Դրա ընթացքում Սարգսյանն ու Փենսը քննարկել են թե հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարին, թե տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:Ըստ Հայաստանի նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի ժամանակաշրջանում հայ-ամերիկյան հարաբերության ներկայիս բարձր մակարդակը ոչ միայն կպահպանվի, այլ նաեւ կստանա նոր լիցք` թե քաղաքական, թե տնտեսական առումով:Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ընդհանուր առմամբ, արտառոց չէ, որ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է նախագահ Թրամփի պաշտոնամուտից մոտ երկու ամիս առաջ շփում հաստատել Հայաստանի հետ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը դերակատար է կարեւոր տարածաշրջանում, եւ…

Read More

Ներկրվում է լրացուցիչ ձնամաքրման տեխնիկա, բայց պատասխանատվությունը բոլորինն է, ամեն մեկս մեր առաջ պետք է մաքրենք. Տարոն Մարգարյան

Ձյանմաքրման աշխատանքների համար այս տարի Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ, որի հաղթողն էլ կատարելու է աշխատանքը:  Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարցին, թե ձմռան նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվում, Տարոն Մարգարյանը հարցով պատասխանեց. «Մրսո՞ւմ եք արդեն…»: Դիտարկմանը, թե ամեն տարի քաղաքապետարանին քննադատում են, որ նրանց համար ձյունն անսպասելի է գալիս ու արդյունքում մայրաքաղաքի փողոցները տևական ժամանակ անանցանելի են դառնում, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Բա քաղաքապետարանը նրա համար է, որ քննադատեն, մենք պատրաստ ենք դրան…»: Այս տարի, ըստ քաղաքապետի, հայտարարվեց մրցույթ, որի արդյունքում հաղթեց «Սանիտեկ» ընկերությունը: Հենց «Սանիտեկ»-ն էլ, ըստ քաղաքապետի, պատասխանատու կլինի ձմռանը մաքրման աշխատանքների համար: «Պարտականությունները թե՛…

Read More

Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին (տեսանյութ)

Արդեն հայտնել էինք, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Մամուլում լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և հավաստիացրեց, որ իր որդին ոչ մի կապ չունի հիշատակված միջադեպի հետ: Սուրիկ Խաչատրյանն այդուհանդերձ նշեց, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար:

Read More

Չինաստանում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել

Չինաստանի Անհոյ գավառում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին: Դեպքի պահին այնտեղ աշխատել է 15 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ աշխատակցի զոհվելու մասին, իսկ 11-ը անհետ կորած էր համարվում: Ըստ տեղի իշխանությունների վերջին տվյալների՝ բոլոր անհետ կորածները զոհվել են, փրկարարները հայտնաբերել են նրանց մարմինները: Եվս երեք վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար: Պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում, դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Read More

ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը Կարեն Կարապետյանն է

89999999

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը: Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ: Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի…

Read More

Կարեն Վարդանյանը 54 մլն դրամ է հատկացրել նորածինների փրկությանը

Նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ճապոնական 2 ամենագնաց` ռեանիմոբիլ, հավելյալ ձմեռային անվադողերով: Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Խնդիրներով ծնված նորածիններին ընդունելու համար բաժանմունքի տարածքն արդեն չէր բավականացնում: Նորածնային վերակենդանացման եւ պաթոլոգիայի բաժանմունքները ընդլայնելու եւ նորոգելու համար բարերարը տրամադրել է նաեւ 20 միլիոն դրամ: Կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող, 600-ից ավելի նորածիններ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից: Ընդհանուր գումարը կազմել է 54 մլն. դրամ:

Read More

Համայնքը պետք է ունենա սեփական եկամուտ, միայն բյուջեի հաշվին գյուղդ չես զարգացնի. Կողբի գյուղապետ

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր Տավուշի մարզի համայնքապետերի հետ և պահանջել ներկայացնել համայնքների զարգացման ծրագրեր: Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը միակն էր, ով արդեն պատրաստի ծրագրերով էր ներկայացել հանդիպման: Նրա առաջարկած 4 ծրագրերին վարչապետը հավանություն տվեց, իսկ մեկի վերաբերյալ նույնիսկ ասաց` զիլ է: Թե ինչ ծրագրեր էր ներկայացրել Կողբի համայնքապետը, Past.am-ը փորձեց պարզել հենց նրանից: – Արսեն, Դուք միակն էիք, որ պատրաստի ծրագրերով էիք ներկայացել հանդիպմանը: Նախօրոք տեղյա՞կ էիք, թե վարչապետն ինչ է ասելու: – Միակը չէի: Արդեն գիտեինք, որ վարչապետը բիզնես մտածելակերպ ունի: Եվ դա ճիշտ մոտեցում է: Համայնքը պետք է ունենա իր սեփական եկամուտը: Պետության կողմից տրվող դոտացիաներն…

Read More