Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Սա օրենքի նախագիծ է մուրացկանության մասին. Զարուհի Փոստանջյան

iiiiiii

Ազգային Ժողովի այսօրվա նիստում իր ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Վերջինս անդրադարձավ 1000-ական դրամներ բանակի համար հավաքելու որոշմանն ու դրա վերաբերյալ հասարակության արձագանքին: «Այս նախագծի անվանումն է ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, բայց ընդհանրապես սա կապ չունի ոչ մեր պաշտպանության, ոչ էլ գաղափարի հետ: Սա օրենքի նախագիծ է մուրացկանության մասին: Սա է մեր ամբողջ հանրության ընկալումը: Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա ազգային տուրքը չի կարող լինել բոլորի համար ընդամենը 1000 դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում մեր հայրենիքը պաշտպանել, իրենց թանկարժեք զարդերը հանում էին ու դնում սեղանին:…

Read More

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը իր ելույթում դրական է գնահատել ԲՀԿ ներկայացուցիչների քննադատությունը

99

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը իր ելույթում դրական է գնահատել ԲՀԿ ներկայացուցիչների քննադատությունը` բոլորիս հայտնի 1000 դրամների հավաքագրման մասին՝ նշելով, որ քննադատությունը պետք է լինի կոնստրուկտիվ և օպտիմալ։ Դա առիթ է հանդիսացել որոշ լրատվամիջոցների համար կարծելու, թե Վահան Բաբայանը ցանկություն ունի վերադառնալու ԲՀԿ։ Ռեֆորմիստների կուսակցության անունից հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Վահան Բաբայանը ղեկավարում է Ռեֆորմիստների կուսակցությունը, որը հանդես է գալիս ոչ ընդդիմադիր դիրքերից, բայց և, ԲՀԿ-ի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ, ոչ առաջին անգամ է այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնում իր դրական վերաբերմունքը:

Read More

Անալոգային հեռարձակումից հետո ՀՀ-ում հասանելի դարձած թուրքական և իրանական ալիքների խնդիրն ինքնաբերաբար կլուծվի. Գագիկ Թադևոսյան

Անալոգային հեռարձակման անջատումից հետո բնակչության այն մասը, ովքեր դեռ ձեռք չեն բերել  թվային ընդունման սարքեր, իրենց հեռուստացույցների էկրաններին կարող են ընդունել միայն թուրքական և իրանական հեռուստատեսային հաղորդումների անալոգային ազդանշաններ: Այս մասին Tert.am-ի՝ ՀՀ տարածքում անալոգային հեռարձակման դադարեցման գործընթացին զուգահեռ թուրքական հեռուստաալիքների և ռադիոալիքների հեռարձակման վերաբերյալ  հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը: «Նախկինում ևս եթերում առկա են եղել հարևան երկրների տարածքներից ներթափանցող ալիքներ, որոնք չեն նկատվել, քանի որ ՀՀ տարածքում հաճախակային նույն տիրույթում իրականացվում էր հեռուստաալիքների անալոգային հեռարձակում: Համաձայն Ստոկհոլմ-61 և Ժնև 89 պլանների՝ թուրքական և իրանական ալիքները միացվել են ոչ թե վերջին…

Read More

Նախագահ Սերժ Սարգսյանն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ներկա են գտնվել ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Համայնքների հարգարժա՛ն ղեկավարներ, Ավագանիների հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 20-ամյակի կապակցությամբ։ 20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ…

Read More

Կենսաթոշակների միջին չափը 41 հազարից կդառնա 50.Հակոբ Հակոբյան

8

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը  Պարոն Հակոբյան, կառավարությունը նախորդ շաբաթ ներկայացրեց 2017 թվականի բյուջեով նախատեսված ոլորտային հատկացումները։ ՊԵԿ ղեկավարն ասաց, թե կպայքարի ստվերի դեմ։ Որքանո՞վ կարող է այդ հայտարարությունն իրատեսական լինել՝ հաշվի առնելով, որ Վարդան Հարությունյանը նախկինում էլ պաշտոն ունեցել է և տեսել է, թե ինչպես են կոռուպցիոն եղանակով գազամատակարարումն իրականացնում։Կա ապրելակերպ, որը հետևյալն է. անցյալի վրա ժամանակ պետք չի ծախսել, հարկավոր է ճիշտ գնահատել ներկան՝ ապագան կառուցելու համար։ Այսօր որպես չափանիշ հիմք ընդունել այն, թե ով նախկինում ինչ է եղել, ինչ է արել, չեմ կարծում, որ ռեալ է, որովհետև մարդու…

Read More

Սահակ Մինասյանը, հակառակ կանխատեսումների, վերընտրվել է Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար

Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրության արդյունքում վերընտրվել է կառույցի գործող ղեկավար Սահակ Մինասյանը: Որևէ այլ թեկնածություն չի առաջադրվել: Սահակ Մինասյանը, որը երեկ Tert.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ վերընտրվելու է, այսօր պատասխանելով հարցին, թե սխալ չէ՞ անայլընտրանք ընտրությունը, ասաց. «18 մարդու պարագայում ճիշտ է»: Նշենք, որ նիստին Խորհրդի 24 անդամից բացակայել են 6-ը, այդ թվում նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով ըստ մամուլի` Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի հիմնական հավակնորդն էր: «Ինքը Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովի նիստի էր»,- նկատեց Սահակ Միանասյանը: Հարցին, թե Խորհրդի բոլոր անդամները տեղեկացված ու ծանուցված են եղել, որ…

Read More

Թրամփը հույս է տվել ՀՀԿ-ին, բայց Սերժ Սարգսյանը կտրել է կապը

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը վկայում է աշխարհում հանրապետականների պահպանողական գաղափարախոսության կենսունակության մասին, ինչն էլ նա դիտարկում է Հայաստանում ՀՀԿ գործունեության հեռանկարների համատեքստում:Անշուշտ, Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մեծ է ԱՄՆ հանրապետականների հետ համեմատության գայթակղությունը, եւ զարմանալի չէ, որ դրա համար օգտագործվում է առաջին իսկ հարմար եւ ուրախ առիթը:Բայց, ԱՄՆ նախագահի ընտրությանը Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփի պարագայում կա մի ուշագրավ հանգամանք: Խիստ հարաբերական է այն, որ Թրամփը կուսակցական է եւ նրա հաղթանակը կուսակցական գաղափարախոսության հաղթանակ է: Բանն այն է, որ Թրամփը ավելի շատ կուսակցական է ֆորմալ տեսանկյունից, իսկ ահա…

Read More

Խաղողագործների պարտքերը կմարվեն մինչև տարեվերջ

թերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքը: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո Lratvutyun.am լրագրող ի հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը տեղեկացրեց, որ նախօրեին հանդիպել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների հետ, որոնց խնդիրն արդեն գրեթե լուծված է: «Պարտք մնացած գործարանները կվճարեն կոնյակի սպիրտի վաճառքից ստացած միջոցներով: Գնորդն արդեն հայտնվել է և վճարել, մնում է տեղափոխման հարցը: Առաջինը պարտքը կմարի «Վեդի ալկոն»-ն, այնուհետև՝ Քաղցրաշենում գտնվող «Վինար» գործարանը: Այդպես աստիճանաբար բոլոր պարտքերը կմարենք», նշեց նախարարը:

Read More

ԱՄՆ նախագահական ընտրություններ. ընտրատեղամաս ժամանած Թրամփին ընտրողները դիմավորել են բղավոցներով (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կնոջ` Մելանյա Թրամփի հետ ժամանել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկն ու քվեարկել: Այս մասին տեղեկացնում NBC News-ը: Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, անկախ արդյունքներից` 2016-ի նախագահական ընտրությունները պատմական են լինելու, քանի որ սպասվում է ռեկորդային թվով ընտրողների մասնակցություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտրություններում քվեարկել է նաև նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, ինչից հետո շփվել և լուսանկարվել է ընտրողների հետ: Տեսանյութը՝այստեղ։ Համացանցում հայտնվել է տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ամերիկացիները բղավոցներով և վիրավորանքներով դիմավորում ընտրատեղամաս ժամանած Թրամփին: Տեսանյութը՝այստեղ։

Read More

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երիտասարդները հերթական անգամ Ծաղկաձորում էին

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում անցած հանգստյան օրերին ևս Ծաղկաձորում կազմակերպվեց եռօրյա հանգիստ Լոռու մարզի երիտասարդության համար: Ինտելեկտուալ խաղ-մրցույթները, մարզական մրցումները, ճանաչողական էքսկուրսիաները, երիտասարդներին հուզող բազմաթիվ հարցերի քննարկումներն ու ուրախ ժամանցը հագեցած ու բովանդակալից էին դարձրել հավաքի մասնակիցների ամեն մի ժամը: Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում: Հ.Գ. Հիշեցնենք, որ հաջորդ ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Read More