Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Ով ուզում է, թող ներկրի ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլ ամեն ինչ, ինչը որ ՀՀ օրենսդրության շրջանակներում է.ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան

Վերջին շրջանում Հայաստան է ներկրվել է 1-2 մեքենա բանան ու 2 մեքենա դիզվառելիք: Շաքարավազ ներկրող չի եղել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: ՊԵԿ նախագահը լրագրողներին խնդրեց իրեն օգնել ներմուծման խոչընդոտների հետ կապված: «Որ բողոք լինի, խնդրում եմ ինձ ասեք»,- ասաց Հարությունյանը: Հարցին, թե կարող ենք ասել, որ այդ ոլորտներում մոնոպոլիա չկա, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա: Ով ուզում է, թող ներկրի ոչ միայն բանան ու դիզվառելիք, այլ ամեն ինչ, ինչը որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում է»։ Հարցին՝ մաքսատներում հսկիչ գների և կարգոների հետ կապված ի՞նչ է պատրաստվում անել, ասաց….

Read More

Քայլեր են արվում, որպեսզի ներդրումների առումով ՀՀ-ն ԵՄ երկրների համար ևս գրավիչ դառնա. Սուրեն Կարայան

ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից՝ ներդրումներ ապահովելու համար: Նա նաև խնդրեց ներկայացնել ՀՀ-ի ներդրումային առավելությունները, օրինակ, Վրաստանի հետ համեմատությամբ: Նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ այդ նպատակով օրենսդրությունը դարձնելու են առավել պարզ ու մատչելի, բոլոր օժանդակող ֆինանսական ու ոչ ֆինանսական գործիքակազմն է մշակվում, ու շուտով կներկայացնեն այն: Նա հայտնեց, որ քայլեր են արվելու, որպեսզի Եվրամիության անդամ երկրների համար ևս Հայաստանը գրավիչ լինի ներդրումներ անելու համար: Նախարարը նշեց, որ հիմա բանակցություններ են ընթանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որ տրամադրի GSP+ ռեժիմը: «Այժմ ուսումնասիրություններ ենք իրականացնում…

Read More

Վարչապետ Կարեն Կարապետյանը լսել է, որ առաջնագծում անապահով ընտանիքների երեխաներն են

Առաջնագծում զինվորների հետ հանդիպումներից հետո պատմական Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  վարչապետները մամուլի ասուլիսով հանդես եկան: Կարեն Կարապետյանը խոստովանեց՝ տեսածը ոգևորիչ ու  պարտավորեցնող է:  «Տեսել ենք կամքը, «դուխը», համեստությունը նրանց»,- զինվորների մասին խոսելով ասաց նա: Lratvutyun.am-ի դիտարկմանը, իսկ արդյոք նկատել է, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, Կարեն Կարապետյանը  պատասխանեց, թե չի նկատել, բայց լսել է դրա մասին: «Լսել եմ,  որ նման վիճակագրություն կա, որն անարդարացի է… եթե այդպես է, խոսել ենք, թե ծրագրի մեջ  ինչ նպատակներ ունենք: Մեր հասարակության մեջ արդարության դեֆիցիտ կա,  մեր ազգի լավագույն հատկությունը անարդարության դեմ ըմբոստությունն է»,- ասաց նա։ Վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ…

Read More

Առողջապահության նոր նախարարը բժիշկներին հորդորում է տատիկներին ասել՝ չէ, նրանց ցանկությունները չկատարել

Առողջապահության նախարարության 2017-ի բյուջեն կազմում 85 մլրդ 772 մլն դրամ, որը 3 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա համեմատ: Այդ մասին այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին ասաց. «Պիտի ընդունեք, որ պետպատվերի համակարգը բացարձակ ձախողված է, չի գործում: Ապրիլ ամսից արդեն մենք ստանում ենք հազարավոր նամակներ մեր համաքաղաքացիներից, որոնք գնում են հիվանդանոց, ասում են՝ պետպատվերը պրծել է:   Գիտեք, մահը արտահերթ է գալիս: Մահը չի կարող սպասել, որ պետպատվերի հերթը մի քանի տարի հետո կհասնի: Ո՞նց եք տեսնում այդ համակարգը, չեմ կարծում, որ փոքր քայլերով պիտի լուծում գտնենք, սա հեղափոխական լուծում…

Read More

Մանկավարժների աշխատավարձերը հաջորդ տարի չեն ավելանա. Գլխավոր գանձապետ

2017 թ.-ի պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի և թոշակների բարձրացում նախատեսված չէ: Այս մասին Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այնուամենայնիվ հարցրեց՝ հնարավո՞ր է, որ մանկավարժների աշխատավարձերը բարձրանան: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց,  որ 2017 թ.-ի բյուջեն փոփոխության ենթակա չէ: Ըստ նրա՝ հաջորդ տարվա բյուջեով կրճատումներ են արվել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, ուստի այս առումով ֆինանսներ չկան:

Read More

Կարեն Կարապետյանի ներդրումները Ստեփանավանում

Նոր մանկապարտեզ, նոր դպրոց, բազմաթիվ այլ ներդրումներ Ստեփանավանում Կարապետյանների ընտանիքի կողմից Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ավարտին են մոտենում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ Աշոտաբերդ համայնքում կառուցվում է նոր դպրոց, վերանորոգվում են ավագ դպրոցի, պոլիկլինիկայի շենքերը, կարգավորվել է տարիներ շարունակ խնդիր համարվող ջրամատակարարման հարցը, իրականացվել են բազմաթիվ այլ ներդրումներ և ծրագրեր: Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների տեսանյութում:

Read More

«Մեզ համար ավելի լավ է լինի 5 տոկոս պակաս ձայն, բայց որևէ մեկը չկասկածի արդյունքներին. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոռեկտ չի համարում անդրադառնալ հարցին, թե 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն ինչ պաշտոն կզբաղեցնի, քանի դեռ ընտրություններում հաջողության չեն հասել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել էր, որ հնարավոր է համարում ընտրությունների հանդեպ վստահության պարագայում Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարը: Արմեն Ռուստամյանն այսպիսով պատասխանել էր  Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում, ով չէր բացառել, որ ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հարցին, թե ՀՀԿ-ն նման զարգացման հնարավորություն տեսնո՞ւմ է, Շարմազանովը…

Read More

Վահան Բաբայանը մտադիր է դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ և մտնել ՀՀԿ ցուցակ

99

Մինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում սուր մրցակցություն է խորհրդարանական համամասնական ցուցակ մտնելու շուրջ, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հայտ է ներկայացնում «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացած Վահան Բաբայանը: Օրեր առաջ «Ռեֆորմիստների» համագումարում որոշվեց, որ կուսակցությունը դաշինքով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն թե որ ուժի հետ կլինի դաշինքը, չբացահայտվեց: «Կարծում եմ՝ ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ կարող է լինել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Ես և իմ թիմը կիսում ենք հանրապետության Նախագահի ծրագրերը և այն ծրագրերը, որոնք միտված են ՀՀ բարեփոխմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» նախագահ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը: Շուրջ 6 կուսակցությունում եղած Վահան Բաբայանն այսօր այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորություն…

Read More

Վարդևան Գրիգորյանի արձագանքը՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի ժ/պ Սահակ Մինասյանի ասուլիսին

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը իր պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով այս ընթացքում իրականացրած իր աշխատանքները։ Նա մասնավորապես անդրադարձել էր աշխատակիցների աշխատավարձի 20-50 բարձրացմանը, մագիստրատուրայի առանց քննությունների ընդունելությանը, ուսանողների թվի ավելացմանը։

Read More

Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջ շարժվելու համար անհրաժեշտ է համընդգրկուն խաղաղ համաձայնագիր մշակել

5

Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջ շարժվելու համար անհրաժեշտ է համընդգրկուն խաղաղ համաձայնագիր մշակել: Ղարաբաղյան հարցի շուրջ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին է դիմել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ գագաթնաժողովի ընթացում Ֆրանսիայի ղեկավարը նշել է տեղում երկու կողմերի հարաբերություններում առկա լարվածության արդյունավետ նվազեցման անհրաժեշտության մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը որոշել են անցնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկությունների փոխանակմանը: Ֆրանսուա Օլանդը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել բանակությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ուղղությամբ ակտիվացնել ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան եւ Միսնկի…

Read More