Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Օպտիմալացման շրջանակներում վաճառվող ավտոմեքենաների արժեքը սկսում է 15 հազ. դրամից. աճուրդներին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները

Օպտիմալացման արդյունքում վաճառվող պետական շարժական գույք գնել ցանկացողները (տվյալ դեպքում` մեքենա) կարող են և այցելում են կենտրոնացված պահատեղի` մոտ 1.5 հա տարածքով (Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով) և տեղում ծանոթանում մեքենայի վիճակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից և նշում, որ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման: Հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում ընդհանուր պետք է կրճատվի 1084 ծառայողական ավտոմեքենա, որից ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա, N 610-Ա, N611-Ա և հունիսի 23-ի N681-Ա որոշումներով օտարման նպատակով ՊԳԿ վարչությանն է…

Read More

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի բացառում, որ առաջիկայում կանդամագրվի ՀՀԿ-ին

66666666666666666666666

– Պարոն Հակոբյան, դուք անկուսակցական եք: Իշխանությունների կողմից ձեզառաջարկություն չի՞ եղել, կամ դուք ցանկություն չե՞ք հայտնել անդամակցելՀանրապետական կուսակցությանը: – Դա կթելադրի ժամանակը, առայժմ ինձ նման առաջարկություն չի եղել, ես էլ դեռ նման ցանկություն չեմ հայտնել, բայց հնարավոր է՝ հայտնեմ: – Նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը. սպասվում է, որ անգամվարչապետ Կարեն Կարապետյանն ու որոշ անկուսակցական նախարարներ եւսկանդամակցեն ՀՀԿ–ին: Միգուցե դո՞ւք էլ այդ ժամանակ անդամակցեք այդկուսակցությանը: – Միգուցե: – Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թողած ավանդույթներիցհետո ձեզ համար դժվար չէ՞ զբաղեցնել այդ պաշտոնը: – Բացարձակ, եթե դուք տեղյակ եք, երրորդ տարին է, ինչ ես Սյունիքի մարզում եմ աշխատում: Եղել եմ…

Read More

«Երևան Տոնավաճառ»-ը բացում է իր դռները

5

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնի բացումը: Առևտրի կենտրոնը գտնվում է Սմբատ Զորավար 11/1 հասցեում։ Տոնավաճառի ստեղծման նախաձեռնող է հանդիսանում «ՍԻԼԿոնցեռն»ՍՊԸ-ն։ Տոնավաճառի շինարարությունը սկսվել է 2016թ.-ի հունվար ամսին և շահագործման է հանձնվել 2016թ.հոկտեմբերին։«Երևան Տոնավաճառը» տեղակայված է 6 հեկտար հողատարածքի վրա, որից առաջին փուլի շրջանակներումկառուցվել է 3 հարկանի շենք, յուրաքանչյուր հարկը՝ 4 300 քմ, բակային հատվածում գտնվող առանձին տաղավարներ՝ 5 000 քմ ընդհանուր մակերեսով, գրասենյակային տարածքների համար նախատեսված 4 հարկանի շենք՝ ընդհանուր 700 քմ մակերեսով, 5 հարկանի հյուրանոցային շենք՝ ընդհանուր 1100 քմ մակերեսով և պահեստային տարածքներ՝ ընդհանուր 2 300 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքներին մշտապես ներգրավված են…

Read More

ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը հիշեցրեց, որ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին և քաղաքականություն վերադառնալու առթիվ լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե ինչ ինքն իր քաղաքական գործունեության մասին ասել է 2015-ին դեռևս, այսինքն՝ երբ հեռացավ քաղաքականությունից, մինչ օրս ոչնիչ չի փոխվել: «Եթե անհրաժեշտություն լինի, կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում անեն, թեկուզ դրա կարիքը ես չունեմ, քանի որ ունեմ հարգանք, անուն, եթե անհրաժեշտությունը լինի, կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալված էջը բացվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ արդեն նախկին առաջնորդը հիշեցրեց, որ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր: Հարցին՝ արդյոք չի՞ պատրաստվում…

Read More

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցը գործադուլ է հայտարարել

Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ կոլեկտիվի հանդիպումը, որի ժամանակ նախարարության ներկայացուցչին հանձնվեց արհմիության կոմիտեի գործադուլին վերաբերող գրությունը, որի տակ ստորագրել էին շուրջ 37 ուսուցիչներ:

Read More

Կարեն Կարապետյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են գազաէներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը և հատկանշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է նաև, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Արձանագրելով ծավալած…

Read More

Ազգային ժողովը վավերացրեց կոռուպցիայի հակազդման մասին համաձայնագիրը

Մինչ նիստի մեկնարկը քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Առաջին ընթերցմամբ միաձայն հավանության արժանացան ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, ՀՀ Դատական հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթները, որոնց կողմ քվեարկեց 99 պատգամավոր: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Հավանության արժանացավ նաև նոյեմբերի 20-ին Աբու-Դաբիում Հայաստանի և Արաբական Էմիրությունների կառավարությունների միջև ստորագրված համապատասխան օդային տարածքների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որը ներկայացվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր: Հավանության արժանացավ նաև ՀՀ Նախագահի կողմից ներկայացված՝ Կոռուպցիայի հակազդման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Մինսկում: Նախագծին կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

Read More

ՀՀ քաղաքացիները, որոնք այլ պետության քաղաքացիություն են ստանում, կարող են այդ մասին չտեղեկացնել Ոստիկանությանը. Վ. Եղիազարյան

Այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնք այլ պետության քաղաքացիություն են ստանում, կարող են այդ մասին չտեղեկացնել ՀՀ ոստիկանությանը: ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Օրենքով սահմանված էր, որ անձինք, որոնք չէին տեղեկացնում Ոստիկանությանը քաղաքացիության փոփոխության մասին, տուգանվում էին, բայց օրենքի փոփոխությամբ առաջարկվում է ազատել մարդկանց վարչական այդ պատասխանատվությունից, որի տույժը կազմում էր  50 հազար դրամ: Վարդան Եղիազարյանը նշեց, որ հիշյալ դրույթը գործնականում կիրառելի չէ: «2007թ.-ից ի վեր պատասխանատվության է ենթարկվել ընդամենը մեկ անձ՝ 2013թ.-ին: Հիշյալ դրույթը քաղաքացիների համար չի հանդիսանում իրավունքների իրականացման ընդհանուր պայման: Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել…

Read More

Գագիկ Ծառուկյանը խնդրել է չհավաքվել իր տան դիմաց

Այս պահին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկանում են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն:lratvutyun.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ` պարզելու, թե Գագիկ Ծառուկյանն արդյոք տեղյակ է և ինչ է պատրաստվում անել: «Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ իր տան մոտակայքում նման նախաձեռնություն է իրականացվում , որ մարդիկ են հավաքվել` իր քաղաքականություն վերդարաձի խնդրանքով և պահանջով հանդես գալու, սակայն պարոն Ծառուկյանը աշխատակիցների միջոցով խնդրել է այդ մարդկանց, որպեսզի նրանք չհավաքվեն և ընդհանրապես նման կոչերով հանդես չգան, որովհետև նպատակահարմարություն չի տեսնում»,-ասաց Իվետա Տոնոյանը` ավելացնելով, որ պարոն Ծառուկյանը քաղաքավարի խնդրել է բոլորին` չհավաքվել իր…

Read More

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը նորմայի սահմաններում է, հիվանդացության աճ չկա` նախորդ տարվա համեմատությամբ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ անցյալ ամիսների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակների բնական սեզոնային ակտիվացում՝ ցրտերի ֆոնին եւ հաշվի առնելով մրսածության գործոնը: Ըստ Լիանա Թորոսյանի՝ ներկայում Հայաստանում գրիպի վիրուսներ չեն արձանագրվել, կան ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպ, այսինքն՝ շնչառական այլ վարակներ: Իրավիճակը նույնքան հանգիստ է ամբողջ տարածաշրջանում և, ԱՀԿ-ի կանխատեսմամբ, 2016-2017 թվականներին գրիպի և ՍՇՎ սեզոնը խոստանում է հանգիստ լինել:

Read More