Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Հայաստանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային արդյունաբերական 7-րդ ցուցահանդեսը

Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, ինչպես նաեւ Երեւանյան բիզնես-ֆորումը: Տարիների ընթացքում միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունեցել արտադրական ձեռնարկությունների, էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի եւ այլ ոլորտներում գործունեություն ծավալած կրթական եւ գիտական կազմակերպություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 26-28-ն անցկացվող միջոցառումներին մասնակցելու են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանական մի շարք ընկերություններ: Մասնակից ընկերություններին ցուցահանդեսը հնարավորություն կտա ձեռք բերել վստահելի կապեր եւ դուրս գալ նոր շուկաներ:

Read More

Բակո Սահակյանը Արցախի պետականաշինությանը վերաբերող հարցեր է քննարկել ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ դրանք որակելով հետաքրքիր ու պահանջված:

Read More

30-40 հազար դրամ կենսաթոշակով հնարավոր չէ արժանապատիվ ապրել. նախարար

60

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ առաջիկայում այնպիսի մոտեցումներ են լինելու, որ մեր քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցվեն հնարավորինս շփումներից զերծ պայմաններում, և առցանց դիմումների ձևերին է առավելություն տրվելու: Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը վերջին տարիներին անընդհատ աճել են, հետագայում էլ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվելու: «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես` սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը, որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Եթե ունենանք լրացուցիչ եկամուտներ ու հնարավորություններ, իհարկե, կավելացնենք»,- ասաց նա: Հարցին, թե թոշակներով ու նպաստներով՝ 30-40 հազար դրամով, հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի…

Read More

Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է

«Մեզ հասած տեղեկություններով՝ Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ԱԺ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիր է առաջացել նաև Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ համագործակցող «Karcher» ընկերության հետ, որին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի, որպես outsource, հանձնվել Է բանկի մաքրման գործընթացը։ Արդյունքում բանկի հավաքարարները զրկվեցին հավելավճարներից ու սոցփաթեթից, սակայն այժմ պարզվում Է, որ «Karcher»…

Read More

Մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, տեղեկացրեք նրան դրա մասին. Կարեն Կարապետյանը՝ ԴԱՀԿ-ին

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ: «Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ:Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- ասաց Կարեն Կարապետյանը և ՀՀ արդարատության նախարարին հանձնարարեց ձեռնարկել մի մեխանիզմ, որ մինչ քաղաքացու ունեցվածքի վա կալանք դնելը , քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Read More

ՊԵԿ-ի նախկին նախագահը վերադառնալու է իր հին աշխատանքին

2

«ՀԺ»-ն գրում է.«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատված Հովհաննես Հովսեփյանը, ըստ շրջնառվող լուրերի, վերադառնալու է իր նախկին աշխատանքին՝ կրկին նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում։ Դեռ հայտնի չէ, թե ուր է «գործուղվելու» ՎԾ ներկայիս պետ Ֆելիքս Ցոլակյանը»:  

Read More

Ազնվությունն ինձ համար բացարձակ արժեք է. Մելիք Մանուկյան

9

Հավատում եմ, որ հայ ժողովուրդը կարող է համախմբվել համերաշխության գաղափարի շուրջ և հաղթահարել ցանկացած դժվարություն Մելիք Մանուկյան, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր -Պարո՛ն Մանուկյան, ԱԺ աշխատանքային ևս մեկ տարի ավարտին մոտեցավ, հետաքրքիր է, ինչպե՞ս կգնահատեք Աժ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքները: -Կարծում եմ` բուռն և լարված աշխատանքային տարի էր, որի ընթացքում արձանագրվեցին և՛ ձեռքբերումներ, և՛ թերացումներ: Ես կարևորում եմ այն փաստը, որը խորհրդարանական ուժերը ձգտեցին առավելագույնս արդյունավետ աշխատել և մեր երկրի զարգացման ու բարգավաճման համար նշանակալի նախաձեռնություններով հանդես գալ, ակտիվ մասնակցություն ունենալ կարևոր խնդիրներին վերաբերող քննարկումներին, որոնք միանշանակ հանգեցրեցին նպատակային քայլերի իրականացմանը: Տնտեսական առումով 2015թ. բավականին ծանր տնտեսական տարի էր,…

Read More

Էսքան տարի ձեր մեջքը պահել եմ. Սամվել Ալեքսանյանը` կուսակիցներին

Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դիմելով իր դիմացի շարքում նստած կուսակիցներին՝ Լևոն Մարտիրոսյանին ու Սամվել Ֆարմանյանին, ասում է՝ Էսքան տարի ձեր մեջքը պահել եմ…

Read More

ԸՕ փոփոխություններն 1-ին ընթերցմամբ ընդունվեցին` պայմանով, որ մինչև 2-րդ ընթերցումը կհարթվեն տարաձայնությունները

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դժգոհ են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի, մասնավորապես, այն դրույթից, որ անզգույշ կերպով ուրիշի փոխարեն քվեարկածները ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, բայց կողմ քվեարկեցին ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախաձեռնությանը: Ընդդիմության և իշխանության միջև ձեռ քերված համաձայնությունը՝ ընտրողների ցուցակները հրապարակելու, ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ուրիշի փոխարեն քվեարկությունները քրեականացնելու վերաբերյալ ԱԺ կողմից ընդունվեց 109 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այդ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերի միջև ձեռքբերված համաձայնությունն, ըստ էության, չի գործում, որովհետև կառավարության ներկայացուցիչը միտումնավոր չի ավելացնում «սուտ» բառը: «Մենք կարևորում ենք այս համաձայնությունը, բայց միտում ենք…

Read More

ԸՕ փոփոխությունները իրոք կարող են ավելի արդար դարձնել ընտրությունները. Վահան Բաբայան

Մինչ ԸՕ վերջին քննարկումը երկար ժամանակ ընդիմությունը պայքարում էր ցուցակների հրապարակման համար: Այժմ էլ քննադատում է,թե ցուցակների հրապարակումով հարց չի լուծվում:Հետաքրքիր հակասական տրամաբանություն է,իհարկե ինչ ԸՕ էլ ունենանք շատերը իրենց ընտրությունը կատարում են այսպես կոչված <<քյար>> ունենալու սկզբունքով:Դա է իրականությունը,իսկ ԸՕ փոփոխությունները իրոք կարող են ավելի արդար դարձնել ընտրությունները,սակայն ոչ այն մարդկանց համար,ովքեր պատրաստվում են քվեարկել միայն նյութական հստակ շահով:

Read More