Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում բարերարների հետ

Հոկտեմբերի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում թեմի` Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուների ու գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության հիմնադիրների հետ: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց ու ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու դրվատանքի խոսքերը: «Պոզաունեն Խոր» կազմակերպության ներկայացուցիչ Անդրեաս Գրիսը ներկայացրեց 2016 թվականին կատարած աշխատանքները, խոսեց Գերմանիայում ու Հոլանդիայում իրականացրած ծրագրերի մասին, որոնց ընթացքում հանգանակված գումարը կբաշխվի Արարատյան Հայրապետական թեմի Ծնողազուրկ երեխաների գրասենյակում գրանցված 130 երեխաներին: Շահառու երեխաներն ու նրանց խնամակալներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Արարատյան Հայրապետական…

Read More

ՊԵԿ-ի նոր նախագահը ցանկանում է փոխել Մաքսայինի գործելաոճը

9

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է։ Վարդան Հարությունյանը նաեւ պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։ Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն։ Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման եւ ներկրման գործընթացները։ «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների եւ սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված…

Read More

Սուրիա Օգնութիւն Տարած Օդանաւով 100 Հոգի Հայաստան Եկած Է

ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- «Փիւնիկ» բարեգործական հիմնարկի նախագահ, դամասկոսահայ բարերար Գաբրիէլ Չեմպերճեան ըսած է, որ Հայաստանէն Սուրիա մարդասիրական օգնութիւն տարած օդանաւերէն մէկը, ետդարձի ճամբուն, Սուրիայէն Հայաստան բերած է 100 հոգի. ան միաժամանակ զարմանք յայտնած է, որ այդ մասին ոչ ոք կը խօսի: Չեմպերճեան յայտնած է, որ Սուրիոյ մէջ խուճապ չկայ՝ հակառակ գոյութիւն ունեցող վտանգներուն, արձանագրուող զոհերուն եւ շարունակուող քանդումներուն, շեշտելով, որ Սուրիոյ մէջ կան նաեւ ապահով վայրեր: Սուրիահայ բարերարը աւելցուցած է, որ թուրքին ուզածն է համայնքին կործանումը եւ հայերուն հեռացումը: «Մենք թուրքին ուզածը պիտի չընե՛նք», նշած է Չեմպերճեան, շեշտելով, որ թէեւ համայնքը կը պահուի, բայց հիմնարկը կ՛օգնէ նաեւ բոլոր այն հայերուն, որոնք…

Read More

Ռեֆորմիստների 2017թ խորհրդարանում լինելը կնպաստի մեր երկրի կայունությանը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների 2017թ խորհրդարանում լինելը կնպաստի մեր երկրի կայունությանը։Մեր կուսակցության նպատակն է արտահայտել մեր հասարակության երկրի կայունություն ցանկացող ընտրազանգվածի մի մասի շահերը,որոնք ընտրելու են նոր սերունդ և կայուն զարգացման կողմնակից գործիչներ։ Մենք գալիս ենք հաղթելու անառողջ մրցակցությանը,տգիտությանը,պոպուլիզմին և նեգատիվիզմին։Մի քանի օրից մենք միասին կքննարկենք մեր ապագա ծրագրերը և կորոշենք մեր անելիքները։Կարող ենք համարել,որ մենք մեր առաջին քայլերը արդեն արեցինք։

Read More

Ոչ մի կերպ նպատակ չեմ դրել Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը նվազեցնել. Վահե Հակոբյան

66666666666666666666666

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ կարժանանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու Վահե Հակոբյանի ճակատագրին, ով կարճատեւ պաշտոնավարումից հետո հեռացավ ակտիվ քաղաքականությունից՝ ասաց. «Ճիշտն ասած` ոչ մի տեսակի մտավախություն չունեմ. ես անում եմ այն, ինչ այս պահին ինձ հանձնարարված է: Թե ինչ կլինի վաղը, ոնց կլինի՝ ցույց կտա ժամանակը» : Ինչպես հայտնի է` 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց, եւ մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը: Գրել էինք, որ Վահե Հակոբյանը, 2014-ին նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ…

Read More

Հարգելի կուսակցական ընկերներ ,խորհրդի անդամներ

99

Հարգելի կուսակցական ընկերներ ,խորհրդի անդամներ հոկտեմբերի 19-ին ժամը 16:00 հանդիպում ենք կուսակցության գրասենյակում:Օրակարգում քաղաքային կոնֆերանսի կազմակերպման հարցը:

Read More

ԵՄ առաջնորդները կքննարկեն Մոսկվայի միջամտությունն իրենց երկրների քաղաքականության մեջ

ԵՄ երկրների առաջնորդները մտադիր են հինգշաբթի տեղի ունենալիք հանդիպմանը քննարկել հետախուզությունից ստացված տվյալներն այն մասին, որ Ռուսաստանն իբրև թե թաքուն ֆինանսավորում է Եվրոպայում ուլտրաաջ և պոպուլիստական կուսակցությունները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին։ Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Եվրոպայում աճում է դժգոհությունն առ այն, որ Ռուսաստանը կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել աջ ծայրահեղական և պոպուլիստական շարժումներին։ Նրանց տվյալներով՝ մի քանի եվրոպական պետությունների հատուկծառայություններն ընդլայնել են Մոսկվայի հետ այդ կազմակերպությունների հնարավոր կապերի ուսումնասիրությունը։ Ինչպես սպասվում է՝ հինգշաբթի հանդիպմանը ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն «Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների բոլոր ասպեկտները»՝ գրում է թերթը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ…

Read More

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակել։ Այս մասին որոշումը զետեղված է ՀՀ կառավարության gov.am կայքում։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից»,–ասվում է որոշման մեջ։ Ատոմ  Ջանջուղազյանի կենսագրությունը Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը ստանձնել է 1999թ. հուլիսի 9–ին: Գլխավոր գանձապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում համակարգել է գանձապետական համակարգի փուլ առ փուլ ներդրումը և հետագա բարելավմանն ուղղված աշխատանքները: Մինչ այդ` 1995-1999 թվականներին աշխատել է ֆինանսների նախարարությունում և…

Read More

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ոստիկանության կողմից հայտնաբերված ահաբեկիչներն ինքնապայթեցում են իրականացրել

Թուրքիայի Գազիանթեփի (պատմական Այնթապ) նահանգի Շահինբեյ շրջանի Գունեյքենթ թաղամասում ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից իրականացրած գործողության ընթացքում հայտնաբերված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ինքնապայթեցում են իրականացրել: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Պայթյունի ժամանակ տուժել են նաև ոստիկանության աշխատակիցներ: Վիրավոր ոստիկաններին տեղափոխել են Գազիանթեփ քաղաքում գտնվող պետական հիվանդանոց: Նրանից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Հիշեցնենք, որ լույս օգոստոսի 21-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն. ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանը հայտարարել էր, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել։ Դեպքից հետո Թուրքիայի Ժողովրդահանրապետական…

Read More

«Եղեռն Եղեռնից հետո» գիրքը լուրջ դերակատարում ունի քարոզչական-տեղեկատվական առումով

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը հրատարակվեց անցյալ տարեսկզբին՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան), ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Գիրքը լինելով փաստական հսկայական նյութի հիման վրա՝ լուրջ դերակատարում ունի քարոզչական-տեղեկատվական առումով: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և ՀՃՈՒՀ նախագահ Սամվել Կարապետյանի հերթական հանդիպումը հոկտեմբերի 14-ին ոչ աշխատանքային պայմաններում է, մեկ գավաթ սուրճի շուրջ, սակայն կրկին աշխատանքային՝ նոր ծրագրերի և նախագծերի քննարկման վերաբերյալ:  

Read More