Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Արտակ Սարգսյանն ասել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դիմեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» հիմնադիր Արտակ Սարգսյանին։ «Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք առաջադրվելու եք։ Ես Ձեր անունը տվի, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք հերթագրվել և պարզաբանել՝ որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը»,-դիմելով գործարար պատգամավորին՝ ասաց Փաշինյանը։ Փաշինյանի այս ելույթից հետո վարման կարգով ձայն խնդրեց Արտակ Սարգսյանը։ Նկատենք, որ իր վերջին չորս տարվա պատգամավորական գործունեության ընթացքում սա առաջին «պատմական» պահն էր, երբ Արտակ Սարգսյանը ԱԺ-ում որոշեց ելույթ…

Read More

Հերմինե Նաղդալյանն Ազգային ժողովում համընդհանուր ուշադրության կենտրոնում է

Հերմինե Նաղդալյանն Ազգային ժողովում այսօր համընդհանուր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր կանայք ուշադիր հարցնում են․ -Հեմո, էդ ո՞վ ա «պրիչոսկադ սարքել»։ ԱԺ փոխնախագահը խունջիկ- մունջիկ է անում․․ -Աղջկերք, խի՞ եք այդքան հարցնում։ Նրանցից մեկն էլ չի համբերում՝ դե որ չգնանք էդ սարքողի մոտ․․․ ՀԳ Համացանցում քննարկման նյութ է դարձել Հերմինե Նաղդալյանի նոր սանրվածքը։ Հասմիկ Բաբաջանյան

Read More

Փայլակ Հայրապետյանին որպես մեղադրյալ հարկայինի քննչական վարչություն են կանչել․իրավաբան

Գործարար Փայլակ Հայրապետյանն «Օֆշորի» դատական գործով անկախ աուդիտոր է ներգրավել՝ փաստաթղթերը վերստուգելու համար։ Այդ մասին hraparak.am-ի հետ զրույցում ասաց գործարարի իրավաբանը՝ Լուսինե Աղլամազյանը․ «Անհրաժեշտ է եզրակացություն, թե վաճառված գույքերն ինչպես են բաշխվել 8 համաձայնագրերով՝ մայր գումար, տոկոսադրույք, տույժեր, առաջացած պարտավորությունները։ Վճարումը կատարել է հենց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը, իր տուժած վիճակում հիմա էլ նրանց ենք վճարում, միայն թե հասկանանք, որովհետև անզեն աչքով իսկ պարզ է, որ վարկը վաղուց մարված է»։ Հաջորդ դատական նիստը, որը պետք է տեղի ունենա փետրվարի 9-ին, ամենայն հավանականությամբ չի կայանա․ «Կհետաձգեենք, վարկային գործի փաթեթը շատ մեծ է, լայնածավալ է, պետք է ուսումնասիրենք»։ «Օֆշորի» հայտնի գործով արդեն 50-ից…

Read More

Տարոն Մարգարյանի բացառիկ ճիշտ քայլը

60

Երեւանի քաղաքապետարանը վերջապես որոշել է գարնան ընթացքում Երևանում տեղադրել 7 նոր հանրային զուգարան։ Դրանք տեղադրվելու են հասարակական այն վայրերում, որտեղ լինում են զբոսաշրջային մեծ կուտակումներ։ Բանակցություններ են ընթանում նաև քաղաքում գտնվող սրճարանների և ռեստորանների սեփականատերերի հետ, որպեսզի նրանք իրենց տարածքում գտնվող զուգարանները տրամադրեն նաև զբոսաշրջիկներին։Այս որոշումն իսկապես կարեւոր է, դրա մասին տարիներ շարունակ խոսում էին զբոսաշրջության զարգացման խնդիրներով մտահոգ շրջանակները: Զուգարանների առկայությունն, անկասկած, քաղաքակրթվածության նշան է, քաղաքի, քաղաքացիների, քաղաքի հյուրերի հարմարավետության գրավական: Եթե քաղաքի հյուրն ունենում է զուգարանի խնդիր, նա այլեւս չի այցելում այդ քաղաք: Իր հերթին, եթե քաղաքացիներն են ունենում խնդիր, նրանք այդ խնդիրը լուծում են դալաններում, մուտքերում, այլուր, ինչն…

Read More

Արթուր Ստեփանյանը պատգամավորական կարիերայի համար պարտական է Միհրան Պողոսյանին. նոր խորհրդարանը` առանց Ստեփանյանի

Առաջիկա ԱԺ ընտրություններն այլեւս դարձել են քաղաքական թիվ մեկ թեման: Գալիք խորհրդարանը նույնությամբ չի կրկնելու գործողի պատկերը, սակայն հիմնական դերակատարների առումով հազիվ թե արմատական փոփոխություններ լինեն: Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀԿ-ին, որն ամեն գնով փորձելու է մեծամասնություն վերցնել խորհրդարանում: Ուստի ստորեւ անդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորներից Արթուր Ստեփանյանի գործունեությանը՝ պարզելով նաեւ, թե արդյոք այս երեւելի օրենսդիրները կհայտնվեն 6-րդ գումարման խորհրդարանում: Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող նախկին ընտրատարածքից: Այս պատգամավորը համարվում է ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմը: Ստեփանյանն իր պատգամավորական կարիերայի համար պարտական է հենց Մ. Պողոսյանին, որի ընկերության՝ «Քեթրինի» տնօրենն է եղել: 2012թ. Միհրան Պողոսյանը ամեն ինչ…

Read More

«Ֆլեշի Բարսեղն» էլ միացավ

Հայաստանում վաղուց ձևավորված ու խնամքով պահպանվող ավանդույթ է գործում.ընտրություններին ընդառաջ, որպես կանոն, տեղի է ունենում որոշակի ապրանքատեսակների թանկացում’ անկախ դրանց բնույթից. ասենք, ուտելու պիտանի են, թե’ ոչ, դյուրավա՞ռ են, թե՞ ընդհանրապես կրակի հետ կապ չունեն և այլն: Մի խոսքով՝ կատարյալ թալան: Պարզվում է՝ Բարսեղ Բեգլարյանը («Ֆլեշի Բարսեղ») ևս վերջին օրերին միացել է  ժողովրդից փող քրող օլիգարխների խմբին ու որոշել միանգամայն անհիմն՝ թեթևի մեջ ժողովրդից մի երկու կոպեկ քերել: Չէ՞ որ առջևում ընտրությունների սեզոնն է, իսկ Հայաստանում, հայտնի փաստ է՝ չեն լինում ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի: Մի խոսքով’ փող է պետք, ու որպեսզի այդ փողը, որը պետք է ընտրակաշառքի տեսքով մասսայաբար բաժանվի ժողովրդին, ստիպված…

Read More

Խաչատուր Սուքիասյանի ընտրությունը

5666666

Գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էխորհրդարանի ընտրությանը մասնակցությունից հրաժարվելու եւ տնտեսական գործունեության դաշտում մնալու որոշման մասին:«Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերվող վերլուծական աշխատանքին: Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է», հայտարարել է Սուքիասյանը:Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության գործընթացը ծավալվում է առանձնահատուկ իրավիճակում, պայմանավորված ներքին ու արտաքին թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ մի շարք գործոններով: Դա է թերեւս պատճառը, որ խորհրդարանի 2017 թվականի ընտրությունը փաստացի հիշեցնում է «մեծ գաղթ», երբ քաղաքական ուժերն ու գործիչները, քաղաքականության մեջ ներգրավված մարդիկ եկել են համոզման, որ հնարավոր չէ մնալ տեղում, պետք է գնալ առաջ, բայց…

Read More

«Մեր հասարակությունը հիմա մի փուլում է, երբ ժխորն իսկապես մեծ է. այդ ժխորի մեջ ճիշտը գտնելը միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։ 2016 թվականին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրների շուրջ կեսը անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է դպրոցի ունկնդիրներին, հակիրճ ներկայացրել իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին, իր ուղերձն ու հորդորները հղել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվող երիտասարդներին, ապա պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները…

Read More

Ընտրություններին մասնակցելու եմ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով, բայց մնալու եմ անկուսակցական. Վարդևան Գրիգորյան

555555

Շիրակի մարզից ԲՀԿ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Գյումրու Մ. Նալբանդյանի Մանկավարժական ինստիտուտի  նախկին ռեկտոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Վարդևան Գրիգորյանը։ «ԲՀԿ-ի ցուցակով եմ մասնակցելու, բայց  մնալու եմ  անկուսակցական, կուսակցական լինելու մասին հետագայում կմտածեմ, օրենքը թույլ է տալիս, որպեսզի ռեյտինգային ցուցակում անկուսակցականներ լինեն»,-շեշտեց նա։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք իրեն մրցակից չի՞ համարում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ , ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանին, որոնք ևս հայտարարել են Շիրակի մարզից «Ծառուկյան դաշինքով» առաջադրվելու մասին։ «Ամեն մեկն իր ծրագիրն ու նպատակներ ունի, բոլորին էլ մրցակից եմ համարում, եթե ԲՀԿ-ի ղեկավարությունը որոշել է, որ պիտի ռեյտինգայինով առաջադրվեն, թող առաջադրվեն»,-ընդգծեց նա։ Վարդևան Գրիգորյանը…

Read More

Առաջիկայում նախատեսվում են , բարելավում, կանաչապատում և ծառատունկ կվերսկսենք բարեկարգման ու կառուցապատման աշխատանքները. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան

-Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: 2003 թ-ից աշխատել եմ Քաջարանի քաղաքապետարանում, որպես իրավաբան: Եղել եմ ավագանու անդամ, մասնակցել հասարակական-բարեգործական ծրագրերի: -Այսօր ի՞նչ անկատար խնդիրներ կան քաղաքում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: -Համայնքում անկատար խնդիրները շատ են: Փորձում ենք դրանք դասակարգել ըստ առաջնահերթության և հերթով լուծում տալ բոլոր խնդիրներին: Առաջնային են կանանց համար աշխատատեղերի ստեղծումը, ժամանցային վայրերի՝ այգիների, պուրակների վերականգնման, վերանորոգման խնդիրները, համայնքում սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունների որակական փոփոխության, արդիականացման խնդիրը: -Ներկայացրել եք քառամյա ծրագիր, կնշե՞ք այն դրույթները, որ ընդգրկված են եղել Ձեր ծրագրում: -Համաձայն ՏԻՄ օրենքի՝ հնգամյա ծրագիրը պետք է ներկայացնել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո եռամսյա ժամկետում:…

Read More