Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Մարզպետների վերջին հույսը Լոքյանն է

3000

Գյուղատնտեսության արագընթաց անկումը քննադատությունների կիզակետ բերեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։ Նման կարգավիճակի հետ կառավարության անդամները կարծես վարժվել են, և հանրության դժգոհությունները, մեղմ ասած, իրենց համար միևնույնն են։ Գյուղատնտեսության նախարարի գործելաոճն անգամ մարզպետները այլևս չեն կարողանում հանդուրժել և մամուլում տարածված տեղեկությունների համաձան՝ արդեն դիմել են վարչապետին։ Մարզպետների խոսքով՝ իրենց կողմից ոլորտում առաջ քաշված խնդիրների լուծմամբ Իգնատի Առաքելյանը չի ցանկանում զբաղվել, այդ խնդիրների լուծման պարտականությունը իր վրայից անօրինաբար գցում է մարզպետների վրա, և նման պարագայում բացարձակ վիճարկելի չէ մարզպետների դժգոհության արդարացիությունը։  Այս երևույթը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ՀՀԿ-ականններն անգամ պաշտոնական հարաբերություններում չեն կարողանում լեզու գտնել, և իշխող կուսակցության վերնախավը…

Read More

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 1,5 միլիոն դրամ հատկացվեց սահմանամերձ Բաղանիս գյուղին

700

Ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը որեւէ սահմանամերձ բնակավայրի է նվիրաբերում քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն: Այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները:

Read More

«Տեղդ վե՛ր ընկիր». Կամո Արեյանը «Երկիր Ծիրանիի» անդամին՝ Երևանի ավագանու նիստին

808

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցավ բավականին թեժ մթնոլորտում՝ երկուստեք վիրավորանքներով։ Քննարկման էր դրված մշակույթի մի շարք գործիչների կոչումներ և բնակարաններ տալու հարցերը։ Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ իրենց դժգոհությունն էին հայտնում, թե ինչու պետք է մշակույթի գործիչներին բնակարան տրամադրվի, իսկ սոցիալապես անապահովներին՝ ոչ, կամ ի՞նչ են արել այդ գործիչները պատվավորի կոչմանն արժանանալու համար։ Սա առաջացրեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների դժգոհությունը, ովքեր տեղից ռեպլիկներ սկսեցին անել։ Տարոն Մարգարյանին Երևանը քանդելու մեջ մեղադրող ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց. «Տեղդ վե՛ր ընկիր»: Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ քննարկումների ժամանակ «Երկիր Ծիրանիի» անդամի հասցեին…

Read More

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն անցկացվելու է ս/թ հոկտեմբերի 10-16-ը ներառյալ: Ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ: Հարկ է նշել, որ ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը. – համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, – կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, – ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման. – չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Այս տարի ատեստավորմանն ընդհանուր…

Read More

Պայթեցրել են «Կադիրովի թշնամի» Զոնա մականունով հայտնի Տիմուր Մախաուրիի մեքենան. վերջինս տեղում մահացել է (լուսանկար)

Ուրբաթ, սեպտեմբերի 8-ին, Կիեւի կենտրոնում` Բեսարաբսկայա հրապարակում, պայթյուն է տեղի ունեցել: Փողոցում պայթել է մեքենա, որի մեջ եղել է վարորդը՝ Չեչնիայի Շեյխ Մանսուրի գումարտակի կամավոր Տիմուր Մախաուրին, ով տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Վարորդից բացի մեքենայում գտնվել է նրա կինը, ով պայթյունի հետևանքով զրկվել է ոտքերից: Իսկ մեքենայի երրորդ ուղևորը՝ երեխան, տեղափոխվել է հիվանդանոց: Նրանք Վրաստանի քաղաքացիներ էին, ազգությամբ՝ չեչեններ: Պայթեցված ավտոմեքենան եղել է վրացական համարանիշով: Հիշեցնենք, որ Տիմուր Մախաուրին ակտիվորեն մասնակցել է չեչենական պատերազմին: Նա համարվում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անձնական թշնամին և պայթյունի ականատեսներից մեկի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ ինչ նրան հետապնդում էին:

Read More

Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադառնում է միակողմանի ծնողազուրկների համար 150 կմ հեռավորության վրա չծառայելու փաստացի արտոնության վերացման վերաբերյալ ՊՆ նախագծին: – Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս հայտարարել է, որ զորակոչի կազմակերպման հետ կապված մի շարք վերանայումներ են առաջարկվում: Մասնավորապես, նախատեսվում է վերացնել միակողմանի ծնողազուրկ զինծառայողների դեպքում տանից առնվազն  150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը: Ձեր կարծիքով՝ սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել. ի վերջո, արտոնություն է, որից զրկվում է միակողմանի ծնողազուրկը: – Հայ մարդու համար տարբերություն չպետք է լինի՝ 50, 150, թե 350 կիլոմետր տանից հեռու ծառայություն մատուցի հայրենիքին: Հայ տղամարդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել հայրենիքը, պետությունը, ազգը,…

Read More

Սերժ Սարգսյանը կմասնակցի ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Read More

Մհեր Սեդրակյանի՝Թոխմախի Մհերի առանձնատան մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ պահանջել են նրա վերադարձը.Lratvutyun.am-թղթակիցը հայտնեց

000055

Հայ ժողովրդի սերն ու վստահությունը Մհեր Սեդրակյանի նկատմամբ հետ չի նահանջել: Դրա փաստացի վկայությունն է վերջերս բազմաթիվ անվանի մարդկանց կոչերը և քաղաքացիների խնդրանքը, որում նրանք խնդրում էին անվանի բարերարին հետ վերադառնալ քաղաքական ասպարեզ: Նրանց խորին համոզմամբ իրենց համար միակ հեղինակավոր պաշտոնյան Մհեր Սեդրակյանն է, որը կարող է երկրի համար այս ծանր օրերին էական տեղաշարժեր իրականացնել: Մհեր Սեդրակյանը իր մարդկային, որակական բարձր գիտակցության շնորհիվ շատ դրական աշխատանքներ է իրականացրել: Նա, անգամ քաղաքական ասպարեզից դուրս գալուց հետո էլ, չի դադարել մտածել իր հայրենիքի ծանր իրավիճակից դուրս բերելու մասին: Ապրիլյան պատերազմի օրերին Մհեր Սեդրակյանի ՝ Թոխմախի Մհերի ջանքերով հսկայական թիկունքային աջակցություն է ցուցաբերվել…

Read More

Սառը գարեջուրը Վիեննա Ռիբսում աշխատանքային ծանր օրվանից մի քիչ լիցքաթափվելու լավագույն տարբերակն է։

Սառը գարեջուրը Վիեննա Ռիբսում աշխատանքային ծանր օրվանից մի քիչ լիցքաթափվելու լավագույն տարբերակն է։

Read More

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմ են Ղարաբաղը վերադարձնել բանակցային գործընթաց՝ որպես կողմ. Մոդեստ Կոլերով

«Եթե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անգամ հանդիպեն, չեմ կարծում, թե հանդիպումն արդյունք կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: Պետք չէ դրական տեղաշարժ ակնկալել, որովհետև նախորդ բոլոր հանդիպումները որևէ արդյունք չեն տվել, նրանցից որևէ մեկը հաջողությամբ չի պսակվել»,- ասաց Մոդեստ Կոլերովը: Ըստ նրա՝ հանդիպումներն անարդյունավետ են, որովհետև այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում: Խոսքը, մասնավորապես, Մ. Կոլերովի խոսքով, նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնք չիրականացվեցին: «Չկան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կյանքի կոչել այս պայմանավորվածությունները: Դա կախված է միայն կողմերի ցանկությունից և կողմերն են ամրագրում՝ ինչպես իրականացնել այդ…

Read More