Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ամեն հնարավոր առիթ օգտագործում է վերականգնելու հայկական մոռացված սովորությունները, տոները

2

Հայրը մանկության տարիներին ձեռքն էր տալիս աստվածաշունչն ու ստիպում կարդալ: Անդադար կարդալ: Իսկ ճեմարան ընդունվելը հոր վերջին պատգամն էր: Հրաժարվե՞լ: Մեղք կլիներ հոր շիրիմի առջև: Սրբազանը մինչ այդ միայն ընդհանուր գծերով գիտեր՝ ինչ է առաքելական եկեղեցին: Հոգևորն ու աշխարհիկը միախառնվեցին Կճոյանի կյանքում: Հավատարիմ ծառայելով Առաքելական եկեղեցուն՝ նա մշտապես ծառայեց հայրենիքին ու կարիքավորին, զորավիգ եղավ խեղճին ու ճշմարիտ ուղուց շեղվածին, բայց և հոգևոր կյանքը նրան չպարփակեց եկեղեցական պատերի ներսում: Հոգևորականն ապրել ու ապրում է արվեստով թաթախված՝ երաժշտությամբ, նկարչությամբ: Հոգին նկարել էր ցանկանում, բայց գեղանկարչությունից բան չէր հասկանում: Հոգևորականը ձեռքն առավ լուսանկարչական սարքն ու սկսեց թափառել Հայաստանով մեկ, եղավ այնպիսի վայրերում, որտեղ…

Read More

Արմավիրում թունավորված 8 աշակերտներից 3-ը դուրս են գրվել. հիվանդանոցի տնօրեն

Արմավիրի մարզի Արտաշար գյուղում հինգերորդ դասարանի 8 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Реклама 24 Մեծամորի բժշկական կենտրոնի տնօրեն Վանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել նույն դասարանի 8 երեխա, որոնց վիճակը նորմալ է, անհանգստանալու ոչինչ չկա: «Երեխաներից երեքն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, երկուսն այս պահի դրությամբ պատրաստվում են տուն գնալ, երկուսը դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ, երեխաներից մեկն էլ երևի առաջիկա 15 րոպեի ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից»,-ասաց Վանյանը: Հիվանդանոցի տնօրենը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո երեխաներից 5-ն են ավելի շատ բողոքներ ունեցել. «Երեխաներից հինգին պառկեցրել ենք, երեքին էլ պահել ենք ընդունարանում հսկողության տակ»: Հիշեցնենք, որ lratvutyun.am-ին…

Read More

Կրթության մատչելիությունը`«Ծառուկյան» դաշինքի ծրագրային գերխնդիր

0

Գաղտնիք չէ,որ ի տարբերություն շատ ու շատ երկրների ու, մասնավորապես, հենց մեր հարևան պետությունների, Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդն է. այսպես եղել է միշտ, այսպես էլ շարունակվում է: Չնայած ոմանք հակված են այս իրողությունը համարել ոչ այնքան լավ օրից բխած փաստ, սակայն, երբ փորձում ես մեր ունեցած մարդկային հսկայական պոտենցիալը գնահատել անաչառ դիրքերից, երբ փորձում ես հասկանալ աշխարհում նկատվող տենդենցներն ու 21-րդ դարի հիմնական տրամաբանությունը, հասկանում ես, որ իրականում մեր ունեցածը շատ ավելին է, քան նավթն ու գազը. 21-րդ դարի աշխարհում ամենաթանկ գնահատվող կապիտալը, հենց մարդկայինն է, իսկ ամենագնահատելին գիտելիքը՝ իրողություն, որ հիմնավորապես փոխում է ուժեղ լինելու մասին մարդկանց ունեցած պատկերացումները:…

Read More

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, Երևանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների ու բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ զինվորի հուշակոթողին: Տեր Պարգև Սրբազնի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Read More

Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվների» հերթական այցը Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամաս

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Վայք քաղաքում տեղակայված Պն N զորամաս՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու   Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ:(Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, հարգարժա՛ն Աշոտ Արսենյան, Վայոց ձորի մարզպետ, հարգարժա՛ն Հարություն Սարգսյան, պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, հարգարժա՛ն գնդապետ Վալերի Քոչարյան, զորամասի հարգարժա՛ն հրամանատար, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց…

Read More

Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը լինելու է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը

Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը լինելու է Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ով, հիշեցնենք, Գյումրու ավագանու անցած ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ-ի ցուցակը: «Ժողովուրդ»-ը Վարդեւան Գրիգորյանի հետ զրուցել է նրա առաջադրման եւ Շիրակում սպասվող պայքարի մասին: –Պարո՛ն Գրիգորյան, ենթադրվում է, որ խորհրդարանական ընտրությունները թեժ ընթացք են ունենալու Շիրակի մարզում: Մտահոգություններ են հնչում, որ այս անգամ էլ Գյումրիում բանը կարող է հասնել բախումների: Դուք ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում: -Դուք իզուր տեղը թեժացնում եք այդ ամեն ինչը, Գյումրիում միշտ էլ եղել են նման թեկնածուներ, Գյումրիում միշտ կազմակերպվել են ընտրություններ, որոնք միշտ անցել են նորմալ: Կարո՞ղ եք հիշել մի ընտրություն…

Read More

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի մարզային վարչությունում

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի ոստիկանության աշխատանքի արդյունքները, ընդգծել է այն գլխավոր սկզբունքները, որոնց իրագործման դեպքում կապահովվի արդյունավետ իրավապահ գործունեություն: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանի աշխատանքի առաջնահերթություններին՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահպանում, մասնագիտական բարձր որակների ապահովում, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդում: Ոստիկանության պետը կրկին հիշեցրել է, որ ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով: Վլադիմիր Գասպարյանն առանձնացրել է նաև ոստիկանության դերը, խնդիրներն ու գործառույթները առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում: Ոստիկանության պետը կարևորել է հատկապես ընտրացուցակները վերջնական  տեսքի բերելու խնդիրը և…

Read More

Մանվել Գրիգորյանի կողմից, իհարկե, կա աջակցություն. Ղուկաս Ուլիխանյանը՝ իր առաջադրման մասին

Փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ 11-րդ համագումարին, ԵԿՄ ղեկավար, միանշանակ, կվերընտրվի Մանվել Գրիգորյանը: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը: Նա նշեց, որ ԵԿՄ-ում այլ կարծիք չկա: «Ընդհանուր առմամբ, սա հերթական ԵԿՄ համագումարն է, որի օրակարգում լինելու է զորավարի Մանվել Գրիգորյանի ելույթը, հաշվետություն կատարված աշխատանքների մասին, այնուհետև կանոնադրական փոփոխություններ, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերի վերընտրություն, վարչության նախագահի ընտրություն և հայտարարություն»,-ասաց ԵԿՄ փոխնախագահը: Ուլիխանյանից հետաքրքրվեցինք, արդյոք իր ելույթում կանդարդառնա՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությանը, ինչին ի պատասխան Ուլիխանյանն ասաց, որ այս պահին դեռ չի կարող ասել՝ դա կերևա փետրվարի 18-ին: Ուլիխանյանը հիշեցրեց, որ…

Read More

Գագիկ Ծառուկյանի համար առաջնահերթ է Հայաստան-Սփյուռք հարաբերության ամրապնդրումը. Իվետա Տոնոյան

5

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն անդրադարձել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հայտարարությանը, նշելով.

Read More

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Լեռնանիստ գյուղում շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Լեռնանիստ գյուղ են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խմբերը։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչները՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության…

Read More