Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եզրափակիչ գոտեմարտում ոգևորել են Արթուր Ալեքսանյանին

serjj

Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում երեկ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր: Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ ոգևորել է երեկ մրցագորգ դուրս եկած Արթուր Ալեքսանյանին եզրափակիչ գոտեմարտում: Եզրափակիչ փուլում 24-ամյա ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկն օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականին Ատլանտայում կայացած խաղերում, երբ Արմեն Նազարյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 52 կգ քաշային կարգում հաղթող էր դարձել:

Read More

Ռիոյի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, որոնցից երեքը հավակնելու են մեդալների

222

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Կահքն է: Այդ արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում Հարությունյանի մրցակիցը կլինի Թոմաս Լորինց (Հունգարիա) – Հանսու Ռյու (Հրվ. Կորեա) զույգի հաղթողը: Գոտեմարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:20-ին:   98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նույնպես մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Արթուրի մրցակիցը իտալացի Դաիգորո Տիմոնչինին է: Քառորդ եզրափակիչ անցնելու դեպքում Ալեքսանյանը կգոտեմարտի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) – Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ: Գոտեմարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:   105+ քաշային կարգում հանդես եկող ծանրորդներ Գոռ Մինասյանի ու Ռուբեն Ալեքսանյանի ելույթների մեկնարկը նախատեսված…

Read More

Յուրա Մովսիսյանը վերադարձավ «Սպարտակի» հավաք

Sport-Express.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Շվեյցարիայում։ Մոսկվացիները հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվում են Շվեյցարիայում։ Հիշեցնենք, որ Մովսիսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր, որտեղ բուժվում էր վնասվածքից: Մովսիսյանը միացել էր Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղին, սակայն մարզումների ընթացքում ցավեր էր ունեցել և մեկնել Միացյալ Նահանգներ: Աղբյուրը նշում է, որ կարծես Մովսիսյանը ամբողջությամբ ապաքինվել է վնասվածքից:

Read More

Հայաստան – Պորտուգալիա հավաքականների հանդիպումը

k1

18:31 «Հանրապետական» մարզադաշտի մերձակայքը մարդաշատ է: Շատերը տոմս են փնտրում եւ հույս ունեն, որ կկարողանան «սեւ շուկայում» գտնել որեւէ տարբերակ:   18:21  Մեծ ֆուտբոլը վերադառնում է Երեւան. 20:00-ին կսկսվի Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը: Մեր ընտրանին 2015թ. առաջին տնային հանդիպումը կանցկացնի: «Հանրապետականի» տրիբունաներն այսօր լեփ-լեցուն են լինելու:

Read More

Հենրիխ Մխիթարյանն՝ աշխարհի 100 առաջատար ֆուտբոլիստների թվում

mxitaryan

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo պարբերականի վարկածով ընդգրկվել է 2014թ. աշխարհի առաջատար 100 ֆուտբոլիստների ցուցակում: Նա 84-րդն է: «Դորտմունդի «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի առաջին մրցաշրջանը տպավորիչ է: Այս տարի նրա ելույթներն այդքան էլ ուրախացնող չեն, բայց պետք է ընդունել, որ Մխիթարյանը տարվա առաջին հատվածում խփել է մի քանի կարեւոր գոլեր: Նա դարձել է «Բորուսիայի» երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը»,- գրում է FourFourTwo-ն: Առաջին տեղում «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, երկրորդ տեղում «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ֆիլիպ Լամն է, եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Read More

Արոնյանը պարտվեց

Լևան Արոնյան

Ամերիկական Սենթ Լուիսում ավարտվել է Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի միջև ընթացող մրցախաղը: Գրոսմայստերների միջև 4 դասական պարտիաներից հետո հաշիվը ոչ-ոքի է եղել՝ 2:2. այդուհետ եղել են 16 կայծակնային պարտիա, որոնց հաշիվը եղել է 9:6՝ հօգուտ Նակամուրայի: Այսպիսով, ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստը դարձավ մրցախաղի հաղթող: Հիշեցնենք, որ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ամերիկյան դոլար:

Read More

Ամփոփվել են շախմատի առաջնության արդյունքները

շախմատ

Մայրաքաղաքի ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում  տեղի է ունեցել ՀՀ պետական կառույցների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության շախմատի առաջնությունը: Մասնակից 7 թիմերի կազմում ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Զբաղվածության պետական ծառայության, Ազգային վիճակագրական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Խարբերդի մասնագիտացված մանկատան թիմերը: Երևանի քաղաքապետարանի թիմի կազմում ընդգրկվել են տրանսպորտի վարչության բաժնի պետ Հարություն Մելքումյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, կոմունալ տնտեսության վարչության բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Աղվան Մովսիսյանը: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի թիմը հաջող մրցելույթներ է ունեցել`չկրելով  թիմային ոչ մի պարտություն: Քաղաքապետարանի հավաքական թիմը միայն լրացուցիչ ցուցանիշներով…

Read More

Նախագահը մասնակցել է «Շախմատը պրոցներում» խորագրով գիտաժողովին

13.06.14-7567Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Read More

Հայաստանի և Վրաստանի սպորտի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

images

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 9-10-ը մեկնել է Վրաստան: Թբիլիսի այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ:

Read More

«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով».Բեռնար Շալանդ

758.png

Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը. – Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը: – Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել… – Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը: – Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում: – Ձեզ համար ի՞նչ նոր…

Read More