Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Հայաստանին հարկավոր է գոնե առաջնային 100 -150 հազար աշխատատեղ, որ կարողանանք գործազրկությունն ու արտագաղթը կանխել. Ա.Ադիբեկյան

Կմեկնեիք Հայաստանից այլ վայրում մշտապես բնակվելու՝ 2017 թվականին Հայաստանի բնակիչների 33 տոկոսը այս հարցին դրական պատասխան է տվել: Այս մասին են վկայում հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի անցկացված հարցման արդյունքները, որոնք արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում: Հարցվածների 65 տոկոսը պատասխանել է, որ մշտապես չէր մեկնի, իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: 2017 թվականը արտագաղթի տեմպերի տեսանկյունից ամփոփելիս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա ընդհանուր ցավ է և վերաբերվում է բոլոր խավերին: Սոցիոլոգի խոսքով վիճակն այն է, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսը հենց հիմա էլ կարող  է գնալ, եթե հնարավորություն ունենա: «Մոտ կեսը` 45 տոկոսը  արտագաղթելու տրամադրություն ունի,…

Read More

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով արձակուրդի մեջ գտնող 19–ամյա ժամկետային զինծառայող է մահացել. Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին: Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 MV 682 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Read More

Samsung–ը զգայուն դիսփլեյով սմարթֆոն կարտադրի

amsung Display կազմակերպությունը տեխնոլոգիա է արտոնագրել, որը ֆիքսում է էկրանին մատով սեղմելու ուժը։ Samsung–ը արտոնագրել է Pressure Sensor տեխնոլոգիան։ Դրանով սմարթֆոնը տարբեր կերպ կարձագանքի մատերի հպումներին, իսկ էկրանին, կախված սեղմելու ուժգնությունից, ժամանակավոր փոս ընկած տեղեր կհայտնվեն։ Դրա համար սմարթֆոնը կունենա ճկվող AMOLED-դիսփլեյ։ Հաղորդվում է, որ Pressure Sensor տոխնոլոգիայով սարքը տարբեր հրամաններ կկատարի՝ կախված մատով սեղմելու ուժգնությունից։ Կարծիք կա, որ այս տեխնոլոգիայով հագեցած կլինի Galaxy X` ծալովի սմարթֆոնը։ Կազմակերպությունը արդեն գրանցել է այն և հավանաբար կներկայացնի 2018 թվականին։ Հիշեցնենք, որ միայն երկու ֆիրմաներ են արտադրում ճկվող էկրաններ՝ Samsung Display-ը և LG Display-ը։

Read More

Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ. ջրօրհնեքի խաչքավորը նախարար Վիգեն Սարգսյանն էր

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և փրկչական Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ: Արարողությանը ներկա էին պետական բարձրաստիճան այրեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, կրթական, գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավերևում պահում էին սարկավագ-գնդերեցներ, ովքեր ամենօրյա հոգևոր ծառայություն են մատուցում և պատրաստ են սպառնացող վտանգի դեպքում պաշտպանել հայրենիքը: Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց համայն հայությանը` ամենքին փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը` ստանալով…

Read More

Արցախում զինծառայող է մահացել. նախնական տվյալներով՝ շմոլ գազից թունավորումից

Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի  հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Read More

Նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումն էապես փոխել են մարտի վարման ձևերը. Վիգեն Սարգսյան

Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է  զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը,  նոր զինատեսակների ձեռքբերումն ու  ներդրումը  էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս…

Read More

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագ է մատուցվել

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հունվարի 5-ին Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս. Պատարագին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. «Սիրելի՛ Սրբազան, Ամանորի և Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոների առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ թեմիդ եկեղեցական դասին, համայնքային…

Read More

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ճրագալույցի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ճրագալույցի տոնը՝ որը խորհրդանշում է Աստվածահայտնությունը, Սուրբ Ծնունդը։ Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծննդին, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Եկեղեցուց վերադառնալով, հավատացյալները իրենց հետ տուն են բերում մոմեր, այնքան, որքան տան անդամներն են և հյուրերը: Մոմերը վառում են ընթրիքին, յուրաքանչյուրն իր սպասքի մոտ: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես…

Read More

ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսի ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 1 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության…

Read More

«Աստված յուրաքանչյուրիդ թող տա ինչ-որ ինքն է նախատեսել….»

«Նոր տարի չեմ սիրում իր անհասկանալի, անիմաստ ձևականությամբ…Սուրբ Ծնունդն ավելի հոգեհարազատ է` եկեղեցում, ինքս ինձ հետ, Աստծո և իմ հոգեկան ապրումների ու ներաշխարհի հետ… Բարեմաղթանքներ չեմ ասում, ուղղակի Աստված յուրաքանչյուրիդ թող տա ինչ-որ ինքն է նախատեսել….Իսկ դուք այնպես արեք ու այնպես ապրեք, որ արժանանաք Աստծո շնորհներին ու օրհնանքներին… Աստված զորավիգ ու պահապան ձեզ, ձեր ընտանիքներին, ձեր հարազատներին ու մերձավորներին… Բոլորիդ անխտիր սիրում և հարգում եմ…Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…» Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը:

Read More