Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ՌԴ հայությունը կոշտ արձագանքել է Արա Աբրահամյանի հասցեին հնչեցված Ռուբեն Գրիգորյանի զրպարտանքներին

ՌԴ հայությունը կոշտ արձագանքել է Արա Աբրահամյանի հասցեին հնչեցված Ռուբեն Գրիգորյանի զրպարտանքներին: Asekose.am-ը փորձեց կապվել ՌԴ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Վրդովմունքն ակնհայտ էր, արձագանքը` կոշտ: «Ռուսաստանի Դաշնության հայությունը խիստ վրդովված է և լրջորեն տրամադրված է պատասխանատվության ենթարկել Ռուբեն Գրիգորյանին՝ Ռուստաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հասցեին հնչեցրած զրպարտանքների համար: ՌԴ հայությունը միաձայն հայտարարել է, որ թույլ չի տա ազգադավ ոմն մեկին, ով տարիներ շարունակ ապրելով ՌԴ-ում անգամ մեկ հայ ընտանիքի հոգսը չի կիսել, ընդհակառակը` հնարավորության դեպքում դրսում ապրող հայերին շահագործել է, այսօր փորձում է իր հիվանդ ամբիցիաներին տուրք տալով, զրպարտել կամ սեւացնել Արա Աբրահամյանի նման արժանապատիվ և մեծ հայի կերպարը: Արա Աբրահամյանն…

Read More

«Ժամանակ»․ Նոր ընդվզում ԵՊՀ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է, որ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում այլևս կարիք չկա «Արտասահմանյան գրականություն» առարկան, որպես հիմնական առարկա, ուսումնասիրել յոթ կիսամյակում, մեկուկես կիսամյակն էլ բավարար է այն ուսումնասիրելու համար։ Առարկայական տեղաշարժերի զոհը, ըստ էության, ռոմանոգերմանական ֆակուլտետում կոնկրետ «Արտասահմանյան գրականության պատմությունն» է, որը միշտ դասավանդվել է լեզուներին զուգահեռ։ Ինչ է իրականում թաքնված այս կրճատման հետևում. քանի որ այս տարի ուսանողների թվի կտրուկ նվազում կա, և ժամերը չեն բավարարում բոլորին, ռոմանոգերմանական ֆակուլտետի լեզվի ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունն ուղղորդելը և ռեկտորին ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ են ներկայացրել։ Այսուհետ ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն։ Ուսանողներն ընդվզում…

Read More

Սերժ Սարգսյանը իր անցած փառավոր ճանապարհով վաստակել է հայոց առաջնորդի կոչումը.Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի ապագա վարչապետի և քաղաքական ընդդիմության մասին, նշեց, որ գործադիրի ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում. «Ոչ միայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, այլև հայոց ազգն ամբողջությամբ, մեծ իմաստնությամբ և պատասխանատվության զգացումով Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահեն միայն ու միայն լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին»,- ասաց նա: Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ վարչապետի ընտրությանը, ընդառաջ ընդդիմադիրների հայտարարություններին՝ Խաչիկ Ասրյանը  նկատեց, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում գոնե տարին մեկ անգամ համախմբել 10.000-ից ավելի իրենց  անդամների, համակիրների, ուրեմն այդ ուժերի հայտարարությունները լինելու են  ժամանակավրեպ. «Նրանք շտապ պետք…

Read More

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Աբովյանի տարածաշրջանի տարբեր համայնքների շուրջ 20 բնակիչների

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Աբովյանի տարածաշրջանի տարբեր համայնքների շուրջ 20 բնակիչների: Ընդունելության այցելած բնակիչները հիմնականում ներկայացրել են սոցիալական, առողջապահական, ինչպես նաև համայնքային տարբեր ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Կոտայքի մարզպետի կողմից համապատասխան աջակցություն է ցուցաբերվել սոցիալական բնույթի խնդիրներ, ինչպես նաև բժշկական առանձնահատուկ միջամտության կարիք ունեցող տարբեր բնակիչների: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մի շարք հարցերի ուղղությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացվելու են համակողմանի ուսումնասիրություններ և սեղմ ժամկետներում բնակիչներին տրվելու են առավել համակողմանի պարզաբանումներ:

Read More

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գործարարների հետ միասին, այցելել է բարեկարգված կանգառի տարածք, ծանոթացել իրականացված աշխատանքներին, կանգառի վերջնական տեսքին

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, գործարարների հետ միասին, այցելել է բարեկարգված կանգառի տարածք, ծանոթացել իրականացված աշխատանքներին, կանգառի վերջնական տեսքին: Կանգառի վերականգնման գործում ներդրումներ է կատարել նաև գործարար Արայիկ Բուդաղյանը: Առուշ Առուշանյանը գործարարների, ներդրողների հետ քննարկել է երրորդ կանգառի վերականգնման աշխատանքների հարցը: Համայնքի ղեկավարի հանձնարարականով շաբաթվա վերջին կմեկնարկեն երրորդ կանգառի վերականգնման աշխատանքները:

Read More

«Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ». վարչապետը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել մեկամսյա ժամկետում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների լուծման համար  հանձնարարական տվեց: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունեն բժշկական, սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցներին` ներկայումս գործող կարգավորումները , ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը: «Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը»,-ասաց  նա: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանն աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես…

Read More

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում 7 զոհված և վիրավորված 4 զինծառայողների ընտանիքներին, ովքեր բնակվում են Կոտայքի մարզի տարբեր համայնքներում: Մարզի ղեկավարի կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունը փոխանցելու նպատակով հիշյալ ընտանիքներ են այցելել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և մարզպետարանի պաշտոնատար անձինք: Մարզպետարանի ներկայացուցիչները զրուցել են հերոս հայորդիների ծնողների հետ և ընդգծել, որ Կոտայքի մարզպետը մշտապես պատրաստակամ է լինել նրանց ընտանիքների կողքին և ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Read More

Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ…

Read More

Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր, Սիրելի՛ ազատամարտիկներ, Իմ սիրելի՛ մարտական ընկերներ, Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակիցընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում: Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ…

Read More

Samsung-ն ամբողջությամբ առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել

Հարավկորեական Samsung ընկերությունն ամբողջովին առանց շրջանակի սմարթֆոն է արտոնագրել, որը համալրված է լինելու էկրանի մեջ ներկառուցված մատնահետքի սկաներով: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, արտոնագրի նկարագրության մեջ նշված է նաև նավիգացիոն համակարգի նորարարական մեթոդի մասին, որն օգտագործում է էկրանին տարբեր աստիճանի սեղմելու սկզբունքը: Երբ սմարթֆոնի էկրանն արգելափակված է, կենտրոնական ստորին հատվածը կարող է ծառայել որպես մատնահետքի սկաներ, որով էլ հնարավոր կլինի արգելափակումից հանել սմարթֆոնը թեթև սեղմելու պարագայում: Ուժեղ սեղմելու պարագայում կակտիվանա բարձրախոսը, ենթադրաբար Bixby ձայնային օգնականի ակտիվացման համար: Ավելի ուժեղ սեղմելու պարագայում էլ էկրանին կերևա հավելվածներ ցանկը:

Read More