Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Պատգամավորին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ

0000033

«Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ն հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նախկին պատգամավորին պատկանող ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Եվ այսպես՝ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել նախկին պատգամավորին պատկանող «Դայմոնդ Հաուզ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով գանձել մոտ 118 միլիոն դրամ եւ համապատասխան գանձված գումարը առարկայի վրա տարածել: Այս գործով դատավորը Ռուբեն Ափինյանն է: Իսկ դատաքննությունը նշանակվել է հունվարի 23-ին»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Read More

«Արծիվներ»-ի ողջ գործունեությունը միշտ եղել է ազգային, պետական և հայրենասիրական դաշտում. Խաչիկ Ասրյան

5555112

Խաչիկ Ասրյանը «Հայոց արծիվներ»-ի 15-ամյա գործունեության և Լևոն Հայրապետյանի մասին «Իրավունք»-ի հարցերին պատասխանում է «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը: – Պարո՛ն Ասրյան, 2018 թվականի հունվարի 27-ին լրանում է «Արծիվներ»-ի գործունեության 15-րդ տարեդարձը: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մեկուկես տասնամյակ շարունակ նման ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում: – Միանգամից պատասխանեմ. շնորհիվ անկոտրում և անսասան հավատքի՝ առ Աստված: «Հայոց արծիվներ»-ը գործունեություն չի ծավալել զուտ քաղաքական դաշտում: 15 տարվա ընթացքում «Արծիվներ»-ի ողջ գործունեությունը միշտ եղել է ազգային, պետական և հայրենասիրական դաշտում: Եվ, Ձեր հարցի պատասխանն ամփոփելով, նշեմ, որ Հայաստանում ու Արցախում վերջին տասնհինգ տարում «Հայոց արծիվներ»-ը կազմակերպել…

Read More

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

306

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է,որ 2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ըԾառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2348 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 417 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 18 բողոքի: 2017 թվականի նոյեմբերի 20-ից 24-ըԾառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1568 քաղաքացի:

Read More

Վթար Սյունիքի մարզում. ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ, 1 վիրավոր

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Read More

ԱԺ-ում մեկնարկել են ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախագծի լսումները (ուղիղ)

ԱԺ-ում մեկնարկել են ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական մի քանի ոլորտներում: «Անվտանգության առումով էլ առաջընթաց չի ապահովվել, ներդրումների հոսքերը 167.4 միլիարդ դրամ են կազմել 2014 թ-ին, իսկ նախորդ տարի 81 միլիարդ դրամի են հասել: Հունվարից նոր թանկացումներ են լինելու, Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին գերժամանակակից հզոր զինատեսակներով, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման դեպքերն ավելացել են»,-ասաց նա և նշեց, թե Հայաստանը չի կարող անընդհատ վարկով զենք գնել: Մարուքյանը…

Read More

Տեսանյութ. Բաթումիի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհից 12 մարդ է զոհվել

Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են: Նորությունը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն: Նրա խոսքով՝ հրդեհի մարումից հետո հյուրանոցում աշխատանքներ են տարվում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Տուրմանիձեն  նշել է, որ հրդեհի հետեւանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել, մեծ թվով այցելուներ են եղել: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածների հստակ թիվ դեռեւս չի նշվում: Նրանց թվում երեք հրշեջ-փրկարարներ են:…

Read More

Առաջիկա օրերին արևառատ եղանակ կտիրի․ տեղումները կսկսվեն նոյեմբերի 30-ից, լեռնային շրջաններում ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան

3333000

Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, լինելու է տաք, արևառատ եղանակ։ Նոյեմբերի 27-ից հետո ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, որին արդեն նոյեմբերի 30-ից կհաջորդեն տեղումներ:Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում, նախալեռնային, հովտային գոտիներում՝ անձրև,-ասաց Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ Բարենցի ծովից եկած արկտիկական օդային հոսանքներն (ջերմաստիճանը -10 աստիճան) այլևս ՀՀ տարածքում չեն։

Read More

Գավառում Ford Transit-ը բախվել է շինության պատին. 46-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Մարտին Դվոյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 ԼR 086 համարանիշի ավտոմեքենայով Ազատության փողոցում՝ Գավառի պետական համալսարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  

Read More

Պատգամավորն աղմկոտ պատմության կենտրոնում է հայտնվել

Բավական մեծ աղմուկ է բարձրացել` կապված պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հետ: Պարզվում է` Հովհաննիսյանը ոչ միայն ԱԺ ՀՀԿ պատգամավորներից է, այլև, ինչը երևի թե խիստ սահմանաակ թվով մարդկանց է հայտնի, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահը: Այո, կա նման մի կառույց, որը, սակայն, բավական տևական ժամանակ է` փաստացի անգործության է մատնված, ու շատերին նույնիսկ հայտնի էլ չէ, թե այս ասոցիացիայի բուն գործառույթն ինչումն է կայանում: Հայտնի է դարձել, սակայն, որ այս խորհդավորությունն ու անհայտությունը չի խանգարել, որպեսզի մայրաքաղաքի բյուջեից բավական կլորիկ գումարներ փոխանցվեն համապատասխան ասոցիացիային. խնդրի շուրջ նույնիսկ ՀՀ դատախազությունն է ուսումնասիրություններ սկսել: Խոսքը, մասնավորապես, 11 մլն դրամի մասին է: Ու հիմա փաստորեն…

Read More

Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

50

«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել: «Նախկինում ոստիկանության ծառայող էր, այնուհետև տեղափոխվեց ՊՆ-ն, ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել իր աշխատասենյակում, փրկել չի հաջողվել»,-ասաց համայնքապետը: Նա նաև հավելեց, որ Գառնիկ Պետրոսյանն ամուսնացած է և երկու անչափահաս դուստր ունի:

Read More