Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի փողոցի բնակիչներին

Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծել, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Read More

ԵՄ խորհրդարանը դատապարտում է Քեսաբի դեմ գործողությունները

Եւրոպական խորհրդարան

                          Եւրոպական խորհրդարանը մայիս 2014-ի կայանալիք ընտրութիւններէն առաջ, իր այսօրուան վերջին լիագումար նիստին ընթացքին Սուրիոյ մասին բանաձեւ մը որդեգրեց, մտահոգութիւն յայտնելով երկրին մէջ տեղի ունեցած վերջին զարգացումներուն, յատկապէս՝ Քեսապի եւ պատերազմին մէջ գտնուած խոցելի համայնքներուն իրավիճակին շուրջ:  Բանաձեւը յատկապէս կը դատապարտէ հայկակական Քեսապ աւանին վրայ եղած յարձակումը, նշելով՝ “2014 մարտի վերջերուն վարչակարգի ուժերուն եւ ապստամբներուն, ներառեալ Ալ Քաիտայի առնչուած տարրերու, միջեւ տեղի ունեցած մարտերը մղեցին Սուրիոյ եւ Թուրքիոյ սահմանին գտնուող Քեսապ հայկական աւանի խաղաղ բնակչութեան մեծամասնութեան տեղահանման”: Բանաձեւին մէջ նաեւ նշուած է ազգային եւ կրօնական հարուստ բազմազանութեան մասին, շեշտելով,…

Read More

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

եղանակ

Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում  առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ կիրակի արդեն հանրապետության տարածքի  մեծ մասում գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Քամին հարավային է՝ 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացումներով: «Հայպետհիդրոմետի» տվյալով` Երեւանում  շաբաթ օրը անձրեւի հավանականությունը փոքր է, կիրակի օրը՝ գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացող քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝  +24+26 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Կոտայքում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Գեղարքունիքում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20, Լոռիում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,…

Read More

Արշակունյաց պողոտայից Շիրակի փողոց ճանապարհը յոթ ամիս փակ է լինելու

ճանապարհ

                            Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման եւ ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դրանով պայմանավորված վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով որպես այլընտրանքային լուծում վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:    

Read More

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ատոմ Էգոյան

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Գերիները» ֆիլմը կցուցադրվի Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմը հոգեբանական թրիլեր է, որը ներկայացնում է մի ընտանիքի կյանքը այն բանից հետո, երբ նրա անդամն առևանգվում է: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը: Ֆիլմը հավակնում է արժանանալ «Ոսկե արմավենում»: Վերջին անգամ ռեժիսորը Կաննում հանդես էր եկել 2008-ին իր «Երկրպագություն» ֆիլմով: Նոր ֆիլմի առիթով Էգոյանն ասել է, որ ուրախ է վերադառնալ Կաննի մրցութային ծրագիր և որ դա պատիվ է: Մինչ այդ Էգոյանն ավանդաբար համարվում էր Կաննի ֆավորիտ ռեժիսորներից:

Read More

Վլադիմիր Պուտինն իր համար նոր թիրախ է ընտրել

Վլադիմիր Պուտին

Ղրիմը Ռուսաստանի ձեռքում է, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր համար նոր թիրախ է ընտրել.փոքրիկ, առանձնացված շրջան Մոլդովայում, ինչպես նաև դրան կից գտնվող Օդեսան՝ Ուկրաինայի երրորդ մեծ քաղաքն ու նրա ձեռքում մնացած խոշորագույն նավահանգիստը: Այս մասին են գրում The Daily Beast-ի հեղինակներ Ջոշ Ռոգինն ու Էլի Լեյքը։ Օդեսայում անկարգություններ սկսվելու դեպքում Ուկրաինան փաստացիորեն երկու մասի կբաժանվի։ «Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ վերջին օրերին Ռուսաստանը Մերձդնեստր է ուղարկել մարդիկ: Մերձդնեստրի որոշ առաջնորդներ դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով փաստացի ճանաչել և իրենց ներառել ՌԴ կազմում: Հոդվածում նշվումէ, որ թե՛ ռուսական, թե՛ մոլդովական իշխանությունները ցանկություն են հայտնել Մերձնեստրի շուրջ տարաձայնությունները բազմակողմ…

Read More

Կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված. Դավիթ Մանուկյան

Դավիթ Մանուկյան

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» էջում գրել է. «Ժողովուրդ ջան, այն, որ կառավարության կողմից տույժերի կիրառման կասեցում սահմանող օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ մտնելու պատրաստակամություն կա, մի քայլ է, որ լավ է, բայց ընդամենը առաջինն է, որ նույնիսկ ավելի շուտ պիտի լիներ: Բայց միայն այս քայլը բնավ բավարար չէ, ասեմ՝ ինչու. ա. օրեր առաջ կառավարությունը գործատուներին ի գիտություն իր պաշտոնական դիրքորոշումն էր արտահայտել, որով նշում էին, թե գանձումները պիտի կատարվեն մինչ սեպտեմբերի 30: Հիմա այս պաշտոնական դիրքորոշումն ու նշված մտադրությունն իրար հետ համահունչ չեն, ուստի՝ բ. կառավարությունը պիտի պաշտոնապես նոր դիրքորոշում տարածի գործատուներին ուղղված հատկապես առ այն,…

Read More

Զատիկը քրիստոնեական ամենամեծ և խորհրդավոր տոնն է

Զատկի տոն

«Զատիկը քրիստոնեական ամենամեծ տոնն է: Զատիկ բառն առաջացել է զատվել բառից, որը հրեա ժողովրդի գերությունից ազատվելու պատմության հետ է կապված: Յուրաքանչյուր ոք երեկոյան զատկական գառն է մորթում և այդ արյունով ներկում դռները, որպեսզի որևէ մեկը այդ ընտանիքներից չտուժի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը` հավելելով, որ Քրիստոսը ևս համարվում է զատկական գառ: Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նշեց,որ հայ ժողովրդական մշակույթը շատ հարուստ է և ժողովրդական տոները միացել են քրիստոնեության հետ: «Պատահական չէ, որ այդ օրվա կապակցությամբ հայ ժողովուրդն ածիկ է աճեցնում: Այն Աստծո կողմից մեծանալով, հասունանալով, կտրտվելով, տառապելով, գեհենի մեջ եփվելով` դառնում է…

Read More

Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ժամանակավորապես կկասեցվի կուտակային կենսաթոշակների տույժերի հաշվարկը

Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն: Արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Read More

ՀՀ Կառավարությունը կձևավորվի մինչև մայիսի 3-ը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ շուրջ 1,5 ժամ տևած նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Կառավարության ձևավորման հարց քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել. քաղաքական քննարկումները կշարունակվեն մինչև մայիսի 3-ը: Ի դեպ նիստը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակն ասաց, որ այսօրվա նիստում չի քնարկվել ԱԺ նախագահի թեկնածության հարցը: «Ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում, ՀՀԿ էլ հարգանքով է վերաբերում «Օրինաց երկիր» քաղաքական ուժի այդ քաղաքական հայտարությանը: Հատկապես այն դեպքում, որ հավերժ կոալիցիաներ չեն լինում»,- անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելուն, ասաց Էդուարդ Շարմազանովը: Իսկ ինչ վերաբերում է…

Read More