Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

56

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Նախատեսված է, որ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու…

Read More

Ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դասադուլ իրականացնող ուսանողները երթով շարժվում են դեպի ԱԺ (թարմացվում է)

55555555

«Միացեք» և «Տարկետում լինելու» է վանկարկումներով ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմացից դասադուլի ակցիան իրականացնող ուսանողները երթով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան: Այստեղ էլ բարձրախոսով իրազեկեցին, որ 5 ուսանողներ հացադուլ են սկսել և ի պաշտպանություն նրանց ու ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի` նրանք շարժվում են դեպի ԱԺ-ի շենք, որտեղ էլ այս պահին քննարկվում է, նրանց դիտարկմամբ, վիճահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:     14.45 ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է  ուսանողների դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի և ի պաշտպանություն լսարաններից մեկում հացադուլ սկսած հինգ ուսանողների: Բողոքի ակցիային մասնակցող ուսանողները…

Read More

Երբ խոսում ենք հարկային վարչարարության մասին, արժի կենտրոնանալ բոլորի վրա ու հավասար հարկման քաղաքականություն իրականացնել

8080

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեզ հետ զրույցից առաջ հանդիպում էր ֆրանսիացի և եգիպտացի գործարարների հետ, որոնք հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային դաշտով: Եվ ինչպես միշտ, այդ խմբերի մեջ կան նաև ծագումով հայ գործարարներ: Ա.Ղազարյանի խոսքերով՝ նրանք ուզում են որոշակի ներդրումներ իրականացնել և դրա համար էլ պայմաններին էին ծանոթանում և երաշխիքներ ուզում: – Դուք կարողացա՞ք նրանց հավատացնել, կամ նրանք ունեի՞ն այն համոզմունքը, որ նրանց ներդրումները մեր երկրում ապահովված են լինելու, եկամուտները՝ երաշխավորված: – Համոզմունք չունեն, բայց հավատքի աստիճանն ավելի բարձր է և ցանկությունները՝ մեծ: Մենք էլ մեր՝ «Ապավեն» ընկերության օրինակով ապացուցեցինք, որ բավականին լուրջ ներդրումներ ենք արել, որ…

Read More

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է,որ 2017 թվականի նոյեմբերի 6-ից 10-ըԾառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2095 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 440 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 17 բողոքի: 2017 թվականի նոյեմբերի 6-ից 10-ըԾառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1718 քաղաքացի:

Read More

ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության մասին» նախագիծը. ՊՆ փոխնախարարը տեղեկացրեց՝ տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար (ուղիղ)

Ազգային ժողովը սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ նախագծում մի շարք նորամուծություններ են մտցվել: «Փոփոխությունները նպատակ ունեն լուծել տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրներ՝ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորի հարցերում, զիվորական պատրաստության և ամենակարևորն է՝ սոցիալական արդարության և ծառայության նկատմամբ հավասարության սկզբունքների վերաարժևորման հետ կապված»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ, մասնավորապես, պարտադիր զինվորական ծառայության հիմքերի ցանկից հանվել են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր ծառայությունից ազատվելու իրավունքը: «Միաժամանակ, մինչև օրենքի ուժի մեջ մտելը, ասպիրանտուրայում սովորելու կապակցությամբ…

Read More

Նոր մանրամասներ՝ Բալահովիտ գյուղի Կաթի գործարանում հնչած կրակոցներից. ձերբակալվել է գյուղապետի եղբոր տղան, իսկ նրա տղան որոնվում է

780

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Նարեկ Մենդիկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի (մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն) հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 12-ին Բալահովիտ գյուղի Կաթի գործարանի մոտ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փաստով, ինչի հետևանքով Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Թաթուլ Մինասյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Ն. Մենդիկյանի որոշմամբ ձերբակալվել է Բալահովիտ…

Read More

Կես միլիոնի փոխարեն 200000. ովքե՞ր կգայթակղվեն առաջինը

101010

Պակասող բնակչության խնդիրը վաղուց է Հայստանում վերածվել համընդհանուր սպառնալիք ներկայացնող հարցի, ինչն էլ երբեմն-երբեմն պետությանը ստիպում է կայացնել որոշումներ ու անել քայլեր, որոնք, ենթադրելի է, հանգեցնելու են ոչ միայն բնակչության արտահոսքի նվազեմանն, այլև ինչ-որ կերպ նպաստելու են ներհոսքին, քանի որ այսօր խնդիր կա ոչ միայն դադարեցնել արտագաղթն, այլև անել հնարավոր ամենը` հակառակ երևույթը խրախուսելու համար: Պարզվում է` պաշտպանության նախարարությունը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնած պատգամավորների հետ ունեցած քննարկումներից հետո որոշել է յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց սահմանել 200000 դրամ տուգանք: Նկատենք, որ սահմանված թիվը ավելի քան կիսով չափ պակաս է այն թվից, որն…

Read More

«Տաշիր»-ի կողմից էներգետիկ ոլորտում ներդրումները չեն բերի սակագնային բեռի ավելացման

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հայաստանի էներգետիկայի ոլորտում 1 միլիարդ դոլարի ներդրումը կկատարվի առանց սակագնային բեռի ավելացման: Այս մասին «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը: «Պարոն Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան-հեղ.) կողմից մեր առջև դրված առաջին պայմանն է եղել, որը ներդրվել է մեր նախաձեռնությունների ընթացքում»,-ասաց Կարեն Դարբինյանը:

Read More

Ում ուզում էին վնասել` վնասել են. Կարճաղբյուրի կրակոցների հետքերով

Նոյեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում: Գյուղում ավտոմատից կրակել են Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանին պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշով ավտոմեքենայի վրա, որը տարիներ շարունակ կայանված է եղել իրենց գյուղում: Կարճաղբյուրի ղեկավար Տարոն Քոչարյանը դեպքից որոշ մանրամասներ մեզ պատմեց. «Աբովյան քաղաքում գործող ընկերության մեքենա է: Տիրոջն անձամբ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրենն է: Մի քանի տարի առաջ մեր տարածքում հիդրոէլեկտրակայան էին ուզում կառուցել, մեքենան կանգնեցրին, որ աշխատանքներ տանեն ու այդպես մնաց մինչև հիմա: Այն վաղուց կայանված էր մեր գյուղի բնակիչ Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ:  Վերջերս էլ եկել, նախապատրաստում էին ինչ-որ աշխատանքի համար…

Read More

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը azatutyun.am-ի եթերում անդրադառնալով ուսանողների` տարկետման սահմանափակման դեմ բողոքի ակցիային, ասաց, որ պահանջը արդարացված է և ողջունելի է, որ երիտասարդները բողոքի ձայն են բարձրացնում: «Միանշանակ այս նախագիծը կապ չունի ո՛չ բանակի բարեփոխումների հետ, ո՛չ էլ նաև կարող է նպաստել բանակի համալրմանը, ավելին նպաստելու է և՛ արտագաղթին, և՛ կոռուպցիային»,-ասաց նա: Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ միանշանակ պետք է պայքարը շարունակվի, և սկզբունքայնությունը հաղթանակելու է: Ըստ նրա՝ պայքարը պետք է շարունակել մինչև պահանջների բավարարումը և պետք է լրացուցիչ նոր պահանջներ ներկայացնել: Կուսակցության նախագահն ասաց, որ սա քաղաքական պայքարի բաղադրիչ է, և համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ: «Սա ուղղակի…

Read More