Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Գործարար Դավիթ Երեմյանը հերթական գեղեցիկ նվերը մատուցեց երևանցիներին

45

Գործարար Դավիթ Երեմյանը հերթական գեղեցիկ նվերը մատուցեց երևանցիներին և երևանի հյուրերին․ Ամիրյան փողոցում բացվեց իսկապես ճաշակով, գեղեցիկ և իսկապես համեղ խոհանոցով «Շերեփ»ռեստորանը։ Շերեփը այն բիզնեսն է, որի հիմքում Դավիթ Երեմյանը միայն փող աշխատելու խնդիր չի դրել, այլ Երևանի հյուրերին հայկական իսկական խոհանոցի համն ու հոտը ներկայացնելու ճաշակով միջավայր է․․․ Շնորհավորում եմ Դավիթին և շնորհակալ եմ, որ նա ճաշակով և Երևանին սազական ներդրումներ է կատարում մեր քաղաքում։ Երևանի հյուրերին հայկական իսկական խոհանոց Շերեփը այն բիզնեսն է

Read More

Մարզպետն ու պատգամավորը բունտ են հրահրում

23333

Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում են խափանել նորընտիր համայնքապետի աշխատանքը: «Փաստի» տեղեկություններով` այդ բունտի իրական հեղինակները Վայոց ձորի մարզպետն ու «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն են: Նրանք որոշել են աննկատ մնալ, քանի որ Արենիի նորընտիր համայնքապետը ՀՀԿ–ական է, իսկ չընտրվածներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ այլ կուսակցությունից: Եվ որպեսզի…

Read More

Վիճաբանություն Մխչյանում, կա վիրավոր. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Մխչյանում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացիների միջև, մասնակցիներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում գտնվող բենզալցակայանի դիմաց, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է երկու բջջային հեռախոս և ծալովի դանակ: Հրանտ Պ.-ն «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1976 թ. ծնված Տիգրան…

Read More

Ձեռնպահ քվեարկություններ՝ դեմ խոսողներից

ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, թե մեր պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություններին ինչպես են քվեարկում: Հրապարակած արդյունքներից պարզ է դառնում, որ այդ քվեարկությունները շատ դեպքերում, պարզապես, հակասում են ԱԺ ամբիոնից հնչեցված պաթետիկ ելույթներին:   Ասվածի ապացույցը կայքի հրապարակած՝ խորհրդարանի «Ամենա-ները» վերտառությամբ շարքն է, որտեղից առանձնացնում ենք հատկապես ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորներին:   Այս ցանկում մեծ թիվ են կազմում հատկապես խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր զանգվածը համարվող՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:   Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանից հետո հայրենի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի տիտղոսը վառ պահող, ՀՀԿ-ական գործընկերների և Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները Աժ գլխավոր ամբիոնից ցեխակոխ անող Նաիրա Զոհրաբյանը, փաստորեն, նույնքան…

Read More

Երևանի զարգացման՝ բաժակաճառ հիշեցնող 5-ամյա ծրագիրը

3

Հոկտեմբերի 31-ին ավագանու նիստում հաստատվեց Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագիրը: Հիմնախնդիրները ներկայացված են բավականին լայնածավալ և մանրակրկիտ, դրանց լուծումները, սակայն,  բաժակաճառերի և բարի ցանկությունների տիրույթում են: Հնգամյա ծրագրի մի շարք կետեր արժանի են, որպեսզի նրանց վրա ավելի երկար կանգ առնենք: Մասնավորապես, քաղաքապետարանն իր առջև խնդիր է դրել ապահովել զբոսաշրջության զարգացմանը խթանող քաղաքականության իրականացման շարունակականությունը: Միանգամից նշենք, որ նոր և արդյունավետ մոտեցում չի ցուցաբերվել այս հարցում. ներկայացված են այն նույն հիմնախնդիրները, որոնք առկա էին նախորդ հնգամյա ծրագրում՝ հետևաբար, կարելի է ենթադրել, որ դրանք չեն գտել իրենց լուծումը: Այս անգամ էլ քաղաքապետարանի կողմից առաջարկված լուծումների մեջ դժվար է առանձնացնել առնվազն մեկ…

Read More

Թև ու թիկունք «Նովոները»

000000000000

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին: Կազվանցյանը մշտապես հայտարարել է, թե չի հիշել, որ մեկ անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, քանի որ Կաղզվանցյանը վերջինի կնոջ ազգականն է: Ինքը՝ Գեւորգյանը, արդեն մի քանի գումարման ԱԺ պատգամավոր է, ու չնայած դրան՝ ոչ մի անգամ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Թերևս նրա ակտիվությունը սահմանափակվում է ընտրակեղծարար ազգականներին սահմանված պատժից ազատելով: Իսկ սա իր հերթին՝ փայլուն պայմաններ…

Read More

Վայոց ձորի մարզպետը ակտիվ մասնակցություն է ունեցել համապետական բոլոր միջոցառումներին

70711

Հարություն Սարգսյանը ստանձնելով  ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը հայտարարեց իր պատասխանատվությունը  մարզի բնակչության` առաջ: Առաջին հերթին դա պատասխանատվությունն էր  իշխանությունների առջև: Իր աշխատանքային գործունեության ընթացքում չի եղել որևէ դեպք, որ նա արժանացած լինի քննադատության: Նա հայտարարել էր նաև իր պատասխանատվությունը իր մարզի բնակչության` առաջ:Հարություն Սարգսյանի շնորհիվ Վայոց ձորը ակտիվ մասնակցություն է ունեցել համապետական բոլոր կարգի միջոցառումներին, ներքաղաքական կյանքի զարգացումներին: Նա աշխատանքային գործունեության ընթացքում խստություն է դրսևորել, ապա դա ոչ մի դեպքում անձնական շարժառիթներ չի ունեցել և պայմանավորված է եղել զուտ հանգամանքների բերում, պահի թելադրանքով, իրավիճակի թելադրանքով կամ աշխատանքի անհրաժեշտությամբ:

Read More

Վարչապետը հանդիպում է բողոքի ցույցի մասնակից 5 ուսանողի հետ (թարմացվում է

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով: «Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում որպես գիտությունների թեկնածու, ով օգտվել է  ակադեմիական տարկետում ունենալու իրավունքից, Ձեր անձնական ներդրումն ունենալ  հանդիպումը կայանալու հարցում»,- ասաց ուսանողներից մեկը: Ի պատասխան ասվածին, Արամ Վարդևանյանը նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է հաշվի առնելով, որ հանդիպումը ոչ թե իր հետ այլ վարչապետի: «Եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քննարկում, բանավեճ պետք է ուղիղ եթերով կամ լրատվամիջոցների ներկայությամբ լիներ, ապա հավատացեք հազարավոր բանակցություններ ի վերջո արդյունք չէր ունենա, քանի որ հանդիպումները փակ դռների ետևում են լինելու…

Read More

ՍԱՊԾ-ն կասեցրել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը

110011

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, բաստուրմայի վրա բացակայել է մակնշումը, բացի այդ՝ Երևանում գործող տնտեսվարողը չի ներկայացրել ներկրված մսի և ընդունվող հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, բաստուրմայի արտադրությունը չի իրականացվել արտադրողի սահմանած տեխնոլոգիական հրահանգին ու տվյալ արտադրատեսակի պատրաստման բաղադրագրին համապատասխան, չի կատարվել արտադրանքի  լաբորատոր հսկողություն: Ա/Ձ Արմեն Խոստեղյանին հանձնարարվել է արտադրական գործընթացը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և անվտանգության պահանջներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ անհատ ձեռնարկատերեր Արգամ Ասլանյանին («Ձորն Անուշ» ապրանքանիշ) ու Մուրադ Հովսեփյանին («Եղեգիս» ապրանքանիշ) Ծառայությունը թույլատրել է վերսկսել աշխատանքը: Տնտեսվարողները վերացրել են ոչ ալկոհոլային…

Read More

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 1,5 միլիոն դրամ հատկացվեց սահմանամերձ Բաղանիս գյուղին

700

Ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը որեւէ սահմանամերձ բնակավայրի է նվիրաբերում քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն: Այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները:

Read More