Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը. Շարմազանով(Video)

ghgj

Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք.Շարմազանովը ընդդիմությանը

Read More

Խորհրդարանը սկսեց քննարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

aj

Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ նպատակը տնտեսական ինտեգրացիան է․ 3 միլիոնանոցից Հայաստանը կվերածվի 170 միլիոնանոց շուկայի․ – «Եվրասիական տնտեսական միության հիմնական նպատակներն են․ անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորումը և համաշխարհային տնտեսության պայմաններում անդամ պետությունների ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումն ու համակողմանի արդիականացումը»: Փոխնախարարը պատգամավորներին հավաստիացրեց, թե 2-8 տարի որոշ (իշխանությունների հայտարարությամբ՝ մոտ 900) ապրանքատեսակների մաքսատուրքերը չեն փոխվի, փոխադարձ առևտուրն ավելի շահավետ կդառնա, տնտեսվարողների հնարավորությունները կընդլայնվեն այն աստիճանի, որ նրանք կկարողանան մասնակցել Ղազախստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի պետական գնումներին՝…

Read More

«Ժառանգությունը» եռյակից դուրս չի գալու. Րաֆֆի Հովհաննիսյան

kjnk

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացրեց «Քաղաքացիական ժողով» անվանված նոր հանդիպումները ժողովրդի հետ: Հանդիպումները լինելու են՝ Երևանում դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին՝ Ազատության հրապարակում, Վանաձորում դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին՝ Արցախի պուրակում և Գյումրիում դեկտեմբերի 6-ին, ժամը 17:00-ին՝ Վ. Աճեմյանի անվան թատերական հրապարակում: Այն հարցին, թե «Ժառանգությունը» միտք ունի՞ դուրս գալու եռյակից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. ««Ժառանգությունը» դուրս չի գալու եռյակի կազմից: Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական համախմբվածությամբ այդ ուժերը, պետք է գործեն հրապարակային: Ճիշտ է, ժամանակին 4-ն էին, այժմ՝ 3-ը, սակայն, կարող է վաղը ևս փոխվի եռյակի…

Read More

Զարուհի Փոստանջյանը պատգամավորների խնդրանքներից հետո ետ վերցրեց իր նախագիծը

Zaruhi POSTANJYAN, ArmeniaZaruhi POSTANJYAN, Arménie

Այսօր Աժ ամբիոնից ելույթ ունենալով, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացնելով, քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը, որտեղ ներառված էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչման մասին» որոշման նախագիծը: Գալուստ Սահակյանի խոսքով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այդ որոշման վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել ուստի այն կքվեարկեն առանձին: Հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյան էլ հայտարարեց, որ իրենք դեմ չեն քվեարկել, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ որոշման նախագծում բավականին սխալներ կան, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ քվեարկել, պարզապես խնդրում է նախագծի…

Read More

Գագիկ Ծառուկյանը իր ֆեսբուքյան էջում գրել է

ծառուկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր

Read More

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելել է Թուրքիա

index

TRT  Haber հեռուստաալիքը տեղեկացնում է,որ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Թուրքիա: Օդանավակայանում հանդիսավոր դիմավորումից հետո պապի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աթաթուրքի դամբարան: Այնուհետև Ֆրանցիսկոսը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ: Շաբաթ օրը Ֆրանցիսկոսը կմեկնի Ստամբուլ, որտեղ կայցելի քրիստոնեական սրբավայր համարվող Այա Սոֆիա տաճար,-այս մասին տեղեկացնում է  հեռուստաալիքը:    

Read More

Սերժ Սարգսյանը բարենպաստ պայմաններ է ստեղծել ընդդիմության հարթակում գործելու համար

գայնկ

Իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը բարենպաստ պայմաններ է ստեղծել ընդդիմության հարթակում գործելու համար.Հայստանում բարձրացել է խոսքի ազատության մակարդակը, ավելին՝ այն առավել բարձր է, քան շատ և շատ եվրոպական երկրներում, քաղաքական կուսակցությունների կամ գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներ, հալածանքներ չկան, ընդդիմությունը հնարավորություն ունի ունենալ սեփական TV-ներ, սեփական կայքեր, սեփական թերթեր,ընդդիմադիր դաշտում գործող բիզնեսմենները տնտեսական ճնշումների չեն ենթարկվում և շարունակում են զբաղվել իրենց բիզնեսով (ինչը չի եղել նախկին երկու նախագահների օրոք, երբ բինեսմենները ուղղակի ընդդիմադիր դաշտ չէին մտնում՝ սեփական բիզնեսը չկորցնելու վախից ): Սերժ Սարգսյանն ընդդիմության համար ապահովել է ադեկվատ դաշտ և պայմաններ, քանի որ պետական և քաղաքական մտածելակերպով գործիչ է և լավ…

Read More

Այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու

aj

«Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, այսօր Աժ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաեւ կառավարության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով: Մեր տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Read More

Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և իմ կառավարությանը վստահեն. Հովիկ Աբրահամյան

TH_Hovik_Marti-1

Քիչ առաջ մեկնարկել է իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ եռյակի կողմից իրենց առաջարկությունը մերժելուն: Հարցին՝ ինչո՞ւ եռյակը մերժեց իր առաջարկը, վարչապետը պատասխանեց, որ ավելի կոռեկտ կլինի այդ հարցը եռյակին ուղղել: Դիտարկմանը, թե գուցե իրենց չե՞ն վստահում, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ես անում եմ ամեն ինչ, որ ինձ և իմ կառավարությանը վստահեն»։ Նրա խոսքերով՝ չի եղել մի հարց, որ ՀՀ կառավարությունը պայմանավորվի եռյակի հետ և չիրականացնի. «Կարող է՝ հարցեր լինեն, որ չենք պայմանավորվել ու նպատակահարմար չենք գտել, բայց այն, ինչ պայմանավորվում ենք՝ քննարկում ենք: Իրենք առաջակել են տասներորդ կետից սկսել, մենք…

Read More

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրի քաղաքական դաշտում. Տիգրան Ուրիխանյան

Տիգրան ՈՒլիխանյան

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր երկրի քաղաքական դաշտում:  Քաղաքական ուժերն ու գործիչները բաժանվել են երկու մասի` այնպիսիք, որոնք իշխանափոխություն են պահանջում և այնպիսիք, որոնք իշխանափոխություն են իրականացնում: Սովորաբար, կամ ավելի ճիշտ, միշտ, տարիներ անց այդ միայն պահանջողները հանգրվանում են հենց իշխանության ծոցում ու հենց նրա համար, որ միմիայն պահանջելով շեղում են բողոքական զանգվածի ուշադրությունը իրականում իշխանափոխություն անողներից: Կա մի շատ հստակ հատկանիշ, որով կարիլի է “շեղողներին” բացահայտել` նրանք սովորաբար ինչ-որ պատճառաբանությամբ ոչ մի կերպ չեն միանում իրականում իշխանափոխություն անողներին, ինչպես նաև չեն ունենում համախոհների թիմ ու չեն տիրապետում լուրջ ռեսուրսների:

Read More