Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Լարսի անցակետում հերթերի խնդիրը չի լուծվում

Լարսի անցակետում հերթերը չեն վերացել: Գործող յոթ անցակետերից աշխատում է միայն 3-ը: Ինչպես «Երկիր այսօրին» հայտնեց Վլադիկավկազի հայ համայնքի փոխնահագահ Հրանտ Խաչատրյանը, անցակետով սովորաբար անցնում է 1200-1300 մեքենա, իսկ ֆիզիկապես չհասցնելու պատճառով այժմ անցնում է միայն 400-500 մեքենա: «Վրացական կողմով անցնելն ավելի դյուրին է, իսկ ահա ռուսական կողմում առկա դժվարությունների պատճառը դիվանագիտական հարաբերությունների բացակայություն է. հսկողությունը շատ խիստ է»,- ասաց Խաչատրյանը: Գյուղատնտեսական մեքենաների համար գործում են առանձին անցակետեր: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ ամռան եւ աշնան ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան…

Read More

Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը՝ մինչև աուդիտի եզրակացության կազմումը. Սերժ Սարգսյան

naxagahhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահը հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումներին, միաժամանակ իր դիրքորոշումն ու մոտեցումները ներկայացրել վերջին օրերին հասարակական ակտիվիստների բողոքի ակցիայի ժամանակ բարձրացվող խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ. «Վարչապետի հետ մենք երեկ կրկին շատ երկար ենք խոսել և որոշել ենք այսօրվա մեր այս հերթական քննարկումը ավելի տեսանելի դարձնել մարդկանց համար, լուսաբանել այն, թեպետ աշխատանքային քննարկումները սովորաբար չեն լուսաբանվում, քանի որ հասարակության համար առաջնային են…

Read More

ՀՀ կառավարությունում հրապարակվեց ապրանքների ցանկը, որոնք ԵՏՄ տարածք, հետեւաբար նաեւ Հայաստան ներկրել արգելվում է

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

ԵՏՄ տարածք, հետեւաբար Հայաստան չի կարող ներկրվել եւ մեր տարածքից մի երրորդ երկիր դուրս գալ գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր եւ դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական եւ քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր եւ փամփուշտներ ու այլ ապրանքներ: Այս եւ մի շարք ապրանքների ցանկը հրապարակել է ՀՀ կառավարությունը: Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ կառավարության որոշման՝ Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված է նաեւ ներմուծել եւ մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք: «Չի թույլատրվում…

Read More

Սամվել Ալեքսանյանի հերթական մենաշնորհը. սկանդալային տեղեկատվություն վալյուտային շուկայից

kpojklbhm

Orer.am-ը հետաքրքիր տեղեկություններ է ստացել՝ կապված դոլար-դրամ անտրամաբանական տատանումների հետ: Պարզվում է, որ երբ հանրապետության ղեկավարությունը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից պահանջել է կտրուկ քայլեր ձեռնարկել ՝ վալյուտային շուկայում իրավիճակը շտկելու համար, վերջինս հակադարձել է, որ փոխանակման կետերի՝ չենջերի մենաշնորհը Սամվել Ալեքսանյանինն է և հարկավոր է, որ մոնոպոլիստի վրա իրավիճակը շտկելու ուղղությամբ ճնշումներ գործադրվեն ամենաբարձր մակարդակով: Փաստորեն, մի շարք կենսական ապրանքների մենաշնորհից զատ Սամվել Ալեքսանյանը միանձնյա կառավարում է նաև տարադրամի փոխանակման շուկան: Այս պարագայում նախագահ դառնալու նրա ցանկությունը, թերևս, հասկանալի է. ի՞նչ վատ կլիներ, որ ամբողջ Հայաստանը հայտնվեր նրա մենաշնորհային դաշտում…

Read More

Սատկած խոզերի միսը՝ մսի առևտրով զբաղվող կետերո՞ւմ. «Չորրորդ իշխանություն»

w

ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, այս օրերին ցայտնոտի մեջ է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել:   Մեր տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է։ Փաստորեն, Նոր տարվա շեմին, երբ մսի պահանջարկը քառապատկվում է, որոշ «բարեխիղճ» գործարարներ օգտվելով պահից փորձում են քառապատկել սեփական եկամուտները և առանց խղճի խայթի, առանց հետևանքների մեջ խորամուխ լինելու իրացնել իրենց սատկած անասունները:   Կարծում…

Read More

Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է արգելել վարկի մարման ժամանակ բարձրացնել տոկոսադրույքը /վիդեո/

Arpine

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն օրինագիծ է ներկայացրել ԱԺ-ին, ըստ որի՝ բանկերին արգելվում է սպառողական վարկերի դեպքում ընթացքում բարձրացնել տոկոսադրույքները: 1in.am

Read More

Սամվել Ալեքսանյանը ոստիկանների օգնությամբ ճողոպրեց լրագրողներից և ակտիվիստներից

կլօ

Գործարար, պատգամավոր, «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ակամայից հայտնվեց «ճիշտ ժամանակին ճիշտ վայրում»: Նա դուրս էր գալիս Կառավարության շենքից, երբ օլիգարխին նկատեցին վերջին օրերի թանկացումների դեմ բողոքող քաղաքացիները եւ միանգամից սկսեցին բղավել «ամոթ, ամոթ»: Ալեքսանյանը, նրանց ուշադրություն չդարձնելով, ոստիկանների ուղեկցությամբ արագ մոտեցավ իր մեքենային եւ հեռացավ: Ի պատասխան թանկացումների վերաբերյալ՝ լրագրողների հարցերին, Ալեքսանյանը պարզապես ժպտաց: Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ բողոքելու դրամի արժեզրկման եւ թանկացումների դեմ: Նրանք վեց կետից բաղկացած պահանջ են ներկայացնելու կառավարությանը, որոնց կատարման վերջնաժամկետ են սահմանելու դեկտեմբերի 23-ը։ Կառավարությանը ներկայացվող պահանջներից են  առաջին անհրաժեշտության ապրանքների…

Read More

Անդրիաս Ղուկասյան իր ֆեսբուքյան էջում գրել է

դզֆցդ

Որպեսզի «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը Հայաստանում իսկապես ծառայի ազատ ձեռներեցությանը եւ տնտեսության զարգացմանը, անհրաժեշտ են հետեւյալ միջոցառումները․ 1. արտարժույթի առքի եւ վաճառքի փոխարժեքների տարբերության առավելագույն չափը պետք է չգերազանցի 0.5 տոկոսը։ 2. բանկերին եւ վարկային կազմակերպություններին պետք է արգելվեն բնակչությանը տրամադրել արտարժույթով սպառողական եւ հիպոթեքային վարկեր։ 3. բանկերին պետք է թույլատրվի տրամադրել վարկեր արտարժույթով բացառապես ներմուծման, արտահանման գործարքների ֆինանսավորման համար։ 4. բանկերին պետք է արգելվի բնակչությունից ընդունել արտարժույթով ժամկետային ավանդներ, դրա փոխարեն՝ պետք է առաջադրվի թողարկել ժամկետային արտարժութային ոչ անվանական պարտատոմսեր, որոնք պետք է ունենան ազատ շրջանառություն արժեթղթերի բորսայում։ 5. արտասահմանյան խոշոր ներդրումներով մենաշնորհային կամ խոշոր ընկերություններին պետք է պարտադրվի իրենց…

Read More

«Ժողովուրդ» Հայաստանից արտարժույթի արտահոսքն արգելվա՞ծ է

ք

ԱԺ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության՝քննարկելու Հայաստանի ֆինանսական շուկայում տիրող անկայուն վիճակը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախագահը  ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա»,- ասել է նա: Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ իրենք նման հանձնարարություն չունեն: «Իրականում ԿԲ-ին այնքան էլ չի վերաբերվում նման լիազորություններ իրականացնելը, սակայն տեղեկացնենք, որ մենք նման հանձնարարություններ չենք ստացել»,- հայտնեցին Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/281450/

Read More

Փոխանակման կետերի գործունեությունը կարող է կտրուկ սահմանափակվել. վարչապետ

dfvf

Փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի փոխանակման կետերի գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանակելու հարցը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկայում վերջին օրերին գրանցված տատանումներին: «Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք: Որպես կանոն, դա արվում է համապատասխան հարթակներում՝ որոշակի կանոններով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված: Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի ամենացցուն օրինակները կարծես թե փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում: Նման վարքի շարունակականության պարագայում կառավարությունը կքննարկի ինքուրույն փոխանակման կետերի գործունեության օրենսդրական կտրուկ սահմանափակման խնդիրը»,-ասաց վարչապետը: Լուրեր Հայաստանից – NEWS.am

Read More