Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

ՄՀՀ-ի սաունան բարդել են սարքել. նախկին աշխատակիցը` համերգի կազմակերպիչների մասին

vtarg

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը: Նրա խոսքով` բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն. «Անվտանգության միջոցներն ընդհանրապես ձեռնարկված չեն եղել. չի եղել ոչ շտապօգնության մեքենա, ոչ հրդեհը մարելու տեխնիկա ու փրկարար ջոկատ, ոչ էլ ոստիկանություն: Աստված չաներ՝ եթե բռնկված հրդեհը հասներ համերգի դահլիճ, ո՞վ էր պատասխան տալու այդքան մարդկանց կյանքի համար»: Միաժամանակ Կորյուն Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ շոգեբաղնիքում այդ պահին եղել են համերգի կազմակերպիչները. «Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների…

Read More

Թող ազգովի համաձայնենք, հարց չկա Առաքել Մովսիսյան

flag-Armenii

Դե հիմա, ամբողջ հանրապետությունով զբաղվում են այդ խնդրով, բան ունենք, Արտգործնախարարություն կա, կազմակերպություն կազբաղվում են, մենք ի՞նչ կարող ենք անել, հո պատերազմ չենք սկսելու՛ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ խոսելով ՛՛Ժառանգության՛՛ անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլից, որ արվում է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց՝ պահանջելով մեզ վերադարձնել ՄԻ-24-ի պայթեցումից զոհված օդաչուներին: ՛՛Եթե ուզում ենք պատերազմ, թող ազգովի համաձայնենք, հարց չկա՛՛: Հարցին, թե մասսայական հացադուլի դեպքում հնարավոր է արդյունքի հասնել, Ա. Մովսիսյանը պատասխանեց. ՛՛Ո՞նց կլսի, քանի հազարավոր մարդիկ են հացադուլ արել, չեմ կարծում, որ դա ճիշտ է՛՛:   Պիտակներ՝ Առաքել Մովսիսյան Henaran.am

Read More

Հայաստանը լիարժեք չի օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության իր ներուժը. փորձագետ

fac826cb33b04f7c32990b78c4f556e9

Հայաստանը լիարժեք չի օգտագործում էլեկտրաէներգիայի արտադրության իր ներուժը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:  

Read More

ՎԶԵԲ–ը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը. Բանկի նախագահի առաջին տեղակալ

0e19ed7dbe4b783f46faa4673577d0d8

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը, ասել է ՎԶԵԲ–ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ընթացքում։

Read More

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 9 ամսում աճել է 3,9%–ով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար

dengi-na-svadbu-2

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.9 տոկոսով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից: ԱՎԾ-ի տվյալով՝ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 109,2 մլն դոլար՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,9 տոկոսով: Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 4,6 տոկոսով՝ կազմելով մոտ 3 191,3 մլն դոլար: Արդյունքում՝ արտաքին առևտրային հաշվեկշիռի բացասական սալդոն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 2 082,1  մլն դոլար ($1 –ը` 409,3 դրամ):

Read More

ՎՏԲ Բանկը վերագործարկեց մասնաճյուղեր Երևանում ու Չարենցավանում

307

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21ե, Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 նոր հասցեում գտնվող «Թիվ 15ե, ինչպես նաև Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող վերանորոգված մասնաճյուղերը:

Read More

Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից. փորձագետ

timthumb

“Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից” երեքշաբթի լրագրողներին հայտնեց Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի հիմնադիր–պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիենը։ «Հայաստանում առաջնորդները բավականին վճռական են, ինչը բացատրվում է Հնագույն Հայաստանի և խորհրդային շրջանի միանձնյա ղեկավարմամբ, և դա հետք է թողել ղեկավարների գործունեության վրա»,– ասաց Կե դե Վղիենը «Ամերիա» ԸԽ կազմակերպված առաջնորդության հմտությունների զարգացման վարպետության դասի շրջանակում։ Ինչպես կարծում է փորձագետը, հայ ձեռնարկատերերի համար օգտակար կլիներ միջերկրածովյան տեսակի կազմակերպչական համակարգը, որին բնորոշ է առաջնորդության ցանցային սկզբունքը։ «Պետք է կարողանալ ձևավորել տարբեր թիմեր, այդ թվում` առանց առանձին առաջնորդի վիրտուալ կառավարման…

Read More

Տնտեսության որակական զարգացման համար պայմաններ չեն ստեղծվել.Խաչատուր Սուքիասյան

maxresdefault

Խաչատուր Սուքիասյանի խոսքով, Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամում և չի կարող զարգանալ   մինչև չլուծվի գլխավոր խնդիրներից մեկը՝ մենաշնորհների առկայությունը: Այդ մասին նա նշել է «Ազատությանը» տված հարցազրույցում:

Read More

Հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Մինսկում

Minsk_428x269_to_468x312

Հայ–բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Մինսկում հոկտեմբերի 23-ին և 24–ին, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Read More

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ժամանել է Հայաստան

130213.1.1

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսն (Nils Muižnieks) այցով ժամանել է Հայաստան։ Այդ մասին նախօրեին նա հայտնել է Facebook–ի իր էջում։

Read More