Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Համաշխարհային բանկը 40 մլն դոլար է տրամադրում Հայաստանին, էներգետիկայի ծրագրով

World-Bank

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը: Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից…

Read More

Մաքսային արտոնություն` «Սենատոր» խաղատանը

սենատոր

Կառաավրությունն այսօր որոշեց թույլատրել «Սենատոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից   «Սենատոր գրուպ»  կողմից մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2017 թվականի հունիսի 18-ը:   Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ «Սենատոր գրուպ» ՍՊԸ-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվել են 300 միլիոն 562 հազար 499 դրամ ընդհանուր արժեքով 43 հատ խաղային ավտոմատներ:   Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը որոշման նախագիծըւ ներկայացնելիս նշեց, թե ընկերությունը սահմանված կարգով ներկայացերլ է ներդրումային ծրագիր, որն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարության կողմից ստացել է դրական գնահատական: Որոշման մեջ նշված է, որ «Խաղային և զվարճացնող բիզնեսի համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության 2012թ. կատարած ուսումնասիրությամբ` այս ընկերությունը…

Read More

Էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է այլ ապրանքների թանկացման

elektraenergiayi-tan-n52646-1

«Էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է այլ ապրանքների թանկացման՝ հացից սկսած: Այս ճանապարհով եթե գնանք, ամեն անգամ որոշակի խնդիրների առաջ ենք կանգնելու, որոշակի ապրանքներ էլ սկսելու են թանկանալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ իրենց միությունը Կառավարությանն առաջարկել է Երևանի ՋԷԿ-ի երկրորդ հերթը կառուցել. «Պետք է բարձր տեխնոլոգիաներ կիրառել էլեկտրաէներգիայի արտադրման մեջ և Հրազդանի ՋԷԿ-ից քիչ օգտվել, քանի որ այն շատ թանկ գնով է էլեկտրաէներգիա վաճառվում: Ասուլիսի մյուս բանախոս «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը նշել է. որ  Էներգետիկայի նախարարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վախը բռնելու խնդիր կա: «Այս թանկացումները թույլ չեն տալիս, որ…

Read More

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կլինեն

elektrakanutyun

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 17-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ: Այս մասին Ազգային ժողովում հինգշաբթի հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այս շաբաթ հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը  10%-ով կբարձրանա:

Read More

ՀՀԿ-ն հաստատեց 2013թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

ազգային-ժողով

Ազգային ժողովը  67 «կողմ», 40 «դեմ» և 5 «ձեռնպահ» ձայներով հաստատեց «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ինչպես և ակնկալվում էր, խմբակցություններից կատարողականին «կողմ» քվեարկեց միայն ՀՀԿ: Ոչիշխանականքառյակը՝ «ԲարգավաճՀայաստան»-ը, «Հայազգայինկոնգրես»-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն»-ը, ինչպես նախապես հայտարարել էր, դեմ քվեարկեց հաշվետվությանը: «Օրինաց երկիր»-ը, որը նախօրեին իր դիրքորոշումը չէր հայտնել, ձեռնպահ քվեարկեց: Քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, թե քանի որ 2013թ-ին ՕԵԿ-ը եղել է քաղաքական կոալիցիայում, ուստի «պարկեշտությունից ելնելով» ձեռնպահ կքվեարկեն:

Read More

«Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է». նախարար

Երվանդ Զախարյան

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարագավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձանաժողովի նախաձեռնությունը՝  շուրջ 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ «Սակագնի թանկացումը հիմնված է ընկերությունների կողմից ներկայացված համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա, որոնք կատարվել են ՀԾԿՀ–ի կողմից։ Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են»,- հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, 3,80 դրամով սակագնի բարձրացումն արվում է էներգիա արտադրող և սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար։ Արծվիկ Մինասյանը…

Read More

Էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումն արդարացված չէ. տնտեսագետ

տնտեսագետ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխատեսելի էր, քանի որ վերջին շրջանում ակտիվորեն այդ հարցը քննարկվում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Իրականում, ըստ նրա, ցանկացած ապրանք և ծառայություն թանկացման միտում ունի, այլ հարց է, թե ինչ չափով: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դա կարող էր ավելի քիչ չափով աճ ունենալ: Այդուհանդերձ, էլեկտրաէներգիայի բարձրացումով գնաճ կանխատեսելի է, բայց եթե դրան զուգահեռ լինի մրցունակության աճ, տեղի ունենա արտադրողականության աճ, ապա դա նվազ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա»,- ասաց Թ.Մանասերյանը:   Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի…

Read More

Նախատեսվում է շրջանառության հարկը 3,5-ից նվազեցնել 1 տոկոսի

karavhovotnt

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում զեկուցվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումների արդյունքները: Մասնավորապես, տեղեկացվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով՝ դրա արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով: Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12…

Read More

Զոհրաբյանը` Տիգրան Սարգսյանի 16,6 մլն դոլարանոց «սխրանքի» մասին

naira-zohrabyan

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելիս իր ելույթում հիշեցրեց Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն սխրանքներից մեկի` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղացիական տնտեսությունների աջակցությանն ուղղված 16,6 մլն դոլարի մասին: «Այս ծրագրի շրջանակներում 16մլն դոլարի խորհրդատվություն տրվեց գյուղացիներին, թե ինչպես ցանել և ինչպես կով կթել:  Արդյունքում գյուղացիների համար հնչեցված այս լոլոների համար Հազարամյակի մարտահրավերներն անմիջապես դադարեցրեց ծրագրի իրականացումը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի տպավորություններով` մենք եւ Կառավարությունն ապրում ենք տարբեր երկրներում. «Հիշեցի հայտնի անեկդոտը` բա որ դուք այդքան սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»: Զոհրաբյանի խոսքով՝ եթե նախորդ տարվա բյուջեն կատարվել է, ապա այդ դեպքում…

Read More

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսից

elektranergia

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը գնում են ստիպված: Քննարկումնների ավարտից հետո՝ օգոստոսի 1-ից էլ արդեն կգործի նոր սակագինը։ ՛ ՛Դատապարտված ենք բարձրացնել, մի փոքրիկ՝ 0.5%-ի հնարավորություն լիներ, մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է և լսել նաև լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին և ժողովրդի վրդովմունքը լսել։ Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդին։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք, երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք…

Read More