Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները

verahskich gov

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները եւ թերությունները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաեւ ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների եւ թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հետեւյալ խնդիրներին. Առողջապահության ոլորտ. 1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման…

Read More

Նախագահի աշխատանքային օրվա առաջին կեսը

ss grand

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Նոր հեծանվահրապարակի հարևանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաև գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին և պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում: Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը ևս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5…

Read More

Էլեկտրաէներգիան կթանկանա

Ashot ex

”Հենարան” մամուլի ակումբում տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը մասնավորապես ասաց, որ կան մի քանի գործոններ: Դրանք էականորեն ազդեցություն ունեն գնի վրա: “էներգետիկ համակարգի անխափան աշխատանքը, չենք կարող չփաստել, որ անխափան աշխատանք ապահովվելու համար հարկավոր 20 միլիոն դրամ, համակարգը կարծես թե հիվանդ է եւ նույնիսկ կարելի է ճգնաժամի տարրեր տեսնել, եւ այս պարագայում պետք է բարձրանա սակագները”,-ասաց Եղիազարյանը: Փորձագետի խոսքով, կա վտանգ, որ կանգ կառնենք էներգետիկ համակարգի դիֆիցիտության առջեւ: Էլեկտրաէներգիայի թանկացումները կլինեն մոտ ամիսներին` սպասվում է 10 տոկոս թանկացում, այդ թանկացումը մեծ վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:

Read More

ԹԱՄԱՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱ ՐՏՆԵՐԻ

11

ԻՆՖՈՄԵԴԻԱՑԵՆՏՐ լրատվական անձնակազմը և մի քանի լրատվական կայքի ներկայացուցիչներ հունիսի 2-ին երեկոյան հանկարծակի այցելեցինք Թամարա ընկերություն, որտեղ ուսումնասիրեցինք արտադրանքը, այցելեցինք լաբորատորիա որը համապատսխանում է միջազգային որակավորման  և արտադրանքը ստուգվում է 24 ժամ: Թամարա ընկերության տնօրենը բացատրեց` որ իրենք իրավունք չունեն խախտում թույլ տալ, ապրանքը սպառվում է արտասահմանում` Ռուսաստանում,Վրաստանում, ԱՄՆ-ում, ԱՊՀ-ի երկրներում, Հայաստանը փոքր տոկոս է կազմում սպառման և օգտվում է նույն ապրանքից, եթե որևէ շեղում թույլ տան, ապա դա առաջինը կարձագանքեին արտասահմանում, որտեղ ստուգումները կատարվում է ամեն օր և ավելի խիստ: Տնօրենը անրադարձավ Սննդամթերքի անվտանգության ծառայության ստուգումների և մամուլում հրապարակումների ` տեղին չեր ՎՏԱՆԳԱՎՈՐ բառը, այն ինչի մասին նրանք ասում են…

Read More

Այս տարի, կունենանք ծիրանի ընդհանուր բերքի 10-15 տոկոսը. գինն էլ կլինի 500-1000 դրամ. Հրաչ Բերբերյան

Հրաչ Բերբերյան

«Հայտարարությունը, թե 2014 թվականը սակավաջուր է, խեղկատակություն է: Սակավաջուր տարի հայտարարողը առնվազն կամ տգետ պետք է լինի, կամ ազգի թշնամի: Բոլորս ենք տեսնում, որ անընդհատ անձրևներ են տեղում, այն էլ՝ հորդառատ անձրևներ: Այս անձրևներից հետո հայտարարել սակավաջուր տարի, առնվազն խեղկատակություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացԱգրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խաոսքով` այս սեզոնին 4-5 անգամ Երևանյան լիճը մղվել է դեպի Արաքս: Բանախոսը նշեց, որ այս տարին առավել ծանր է լինելու գյուղատնտեսության համար: Իսկ ինչ վերբերում է ծիրանին, ապա նա նշեց, որ այս տարի, կունենանք ծիրանի ընդհանուր բերքի 10-15 տոկոսը: Կարծում եմ, գինն էլ կլինի 500-1000 դրամ:    

Read More

Փոփոխվել է կենսաթոշակ նշանակելու բանաձևը

կենսաթոշակ

ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են 2014թ. ուժի մեջ մտած և պետական կենսաթոշակին վերաբերող երեք օրենքներով: Դրանց համաձայն վերանայվել է աշխատանքային կենսաթոշակ նշանակելու բանաձևը, վերացել է սոցիալական կենսաթոշակը, որը վճարվում է որպես նպաստ, սահմանվել է, որ հատուկ քննչական ծառայողին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ստաժը հաշվարկելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կառավարությունը, լուծվել են իրավակիրառական պրակտիկայում առաջացած այլ խնդիրներ: Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է այն ժամանակահատվածը, որի համար փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական մորը և փոխնակ մորը տրվում է անաշխատունակության թերթիկ: Կենսաբանական մորը թերթիկը տրվում է միայն հետծննդյան արձակուրդի, փոխնակ մորը՝ նախածննդյան…

Read More

ՀՀ նախագահին չի վստահում հայստանացիների 58%-ը

Սերժ Սարգսյան

Հայաստանցիների 45 տոկոսը բոլորովին չի վստահում ՀՀ նախագահին: Սա երևում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) իրականացրած հարցման արդյունքներից: Հարցվածների 13%-ն էլ չի վստահում նախագահին «որոշ չափով», լիովին վստահում է Սերժ Սարգսյանին հարցվածների 6%-ը, «որոշ չափով» է վստահում՝ 20%-ը: Այսինքն՝ հարցվածների միայն 26%-ն է վստահում Սերժ Սարգսյանին, իսկ չի վստահում՝ 58%-ը: 2%-ը «չգիտեմ» պատասխանն է տվել, 14%-ը՝ «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխանը: Պետական ինստիտուտներից ամենացածր վստահություն ունի Ազգային Ժողովը: Այս կառույցին բոլորովին չի վստահում հարցվածների 47%-ը, որոշ չափով չի վստահում 18%-ը, «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխան տվել է 15%-ը, «որոշ չափով…

Read More

Դրական սպասելիքներ չունենք. բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են. բնապահպաններ

բնապահպան Ինգա Զարաֆյան

«Մենք որևէ դրական փոփոխության հույս չունեն նոր նախարարից, և հատկապես բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են»,- ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնաթողության և նոր նախարար Արամայիս Գրիգորյանի նշանակման շուրջ այսօր կայացած ասուլիսին նման կարծիք հայտնեցին բնապահպանները: «Դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ բնապահպանությունը երկրին շահ չի տալիս: Սակայն այս վերաբերմունքը մեր ազգային հարստությանը մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավիրում ենք մեր ջրային ռեսուրսները, ինչի վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»,- ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը ` հավելելով, որ Բնապահպանության նախարարությունը այսքան ժամանակ ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին: «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական…

Read More

Հայաստանից ծխախոտի արտահանումն ավելացել է, իսկ ներկրումը նվազել

ծխախոտ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 12 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ և ծխախոտի հումք՝ անցած տարվա 21 միլիոն 700 հազար դոլարի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կողմիտեի կողմից հրապարակված վիճակագրությունից:  Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 28 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ և հումք: Այս ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է մոտ 7 միլիոն դոլարով: Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտահանումը նվազել 4 միլիոն 400 հազար դոլարով եւ կազմել 39 միլիոն 200 հազար դոլար: Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներմուծումն այս տարի կազմել է 7 միլիոն 200 հազար դոլար:  Այս տարի նվազել է նաև սննդեղենի եւ…

Read More

Հայաստանի մշտական բնակչությունը մեկ տարում նվազել է 15 հազարով

արտագաղթ

2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը՝ 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 3 միլիոն, 12 հազար 900 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 միլիոն, 911.8 հազ.մարդ և գյուղականը` 1 միլիոն 101.1 հազ. մարդ: Այս մասին ասվում է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում: ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2014թ. ապրիլի 1-ի դրությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15.1 հազ.մարդով կամ 0.5% -ով: Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.5 հազ.մարդով, ինչն արդյունք է բնական հավելաճի (1.7 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-6.2 հազ.մարդ) տարբերության:

Read More