Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

Վանաձորում հացը թանկացել է 20 դրամով

lorinews.am-ի փոխանցմամբ` վանաձորցիներին այսօր հեթական «անակնկալն» էր սպասվում խանութներում: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ հացի գինը նորից թանկացել է ևս 20 դրամով: Վաճառողուհիները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, միայն նշեցին, որ թանկացման վերաբերյալ հաց արտադրողները որոշում էին կայացրել դեռ ամիսներ առաջ, սակայն չգիտես ինչու իրենց այդ նպատակները իրականություն դարձրեցին հիմա: Ի դեպ, հատկանշականն այն է, որ ալյուրը, սակայն, խանութներում չի թանկացել: Թե ի՞նչն է իրականում թանկացման պատճառը, նույնիսկ վաճառողուհիները չգիտեն: Գուցե պատճառներից մեկն էլ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն է ու ասենք, սա նորաստեղծ կառավարության առաջին, բայց հաստատ ոչ վերջին անակնկալն է ազգաբնակչությանը:  

Read More

Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 20.5%-ով

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 471 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 20.5%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում: 2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%:

Read More

2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր

«Արփա-Սևան» թունելի առկա տեխնիկական վիճակի և կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ նշելով, որ տեղեկատվությունը տրամադրվում է՝ հաշվի առնելով հասարակության լայն խավերի, զանգվածային լրատվամիջոցների և հասարակական ու բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը Սևանա լճի հիմնախնդիրների հանդեպ, ինչպես նաև դրա հետ անմիջական կապ ունեցող «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակի հետ։ Հաղորդագրությունը մեջբերում ենք ամբողջությամբ. ««Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48,3 կմ է, որի առանձին հատվածներ գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում և անհապաղ վերականգնման կարիք ունեն: Հաշվի առնելով նշվածը` ՀՀ կառավարության…

Read More

Հրապարակվել է պետական բյուջեի 2014 թ.-ի առաջին եռամսյակի կատարողականը

2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին եռամսյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով, որն ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է…

Read More

Կառավարությունը վերացրեց կուտակային պարտադիր վճարները չկատարելու տուգանքները

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց մի որոշում, որով նախատեսվում է չեղյալ համարել Կուտակային կենսաթոշքակների մասին օրենքի 76 -րդ հոդվածի գործողությունը, որը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու համար հաշվարկվող տույժերին ու տուգանքներին: Համապատասխան նախագիծը համարվեց անհետաձգելի. այն ԱԺ կներկայացվի մայիսի քառորյաի ժամանակ: Նախագծով միաժամանակ առաջարկված է ապրիլ և մայիս ամիսներին չվճարված պարտադիր վճարների մասով տույժերն ու տուգանքները վերացնել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը քննարկումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ և ուղերձով է հանդես եկել, որը այսօր տեղադրվել է կառավարության կայքում այս փոփոխության վերաբերյալ:

Read More

Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանում

2014 թվականի ռազմական պատրաստականության ծրագրի համապատասխան՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Ադրբեջանի զինված ուժերը, որոնց ընթացքում ստուգվելու են Նախիջևանի զորամասերի ռազմական պատրաստականության մակարդակը, ռազմական տեխնիկայի հնարավորությունները: Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ անցկացվող զորավարժություններին ներգրավված են Առանձին համազորային բանակի զորամասերի, օդուժի համակարգի, հակաօդային պաշտպանության, հրթիռային և հրետանային զորքերի անձնակազմն ու միավորումները: Այս մասին տեղեկացնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությանը:

Read More

Պարտադիր կուտակայինը. Դատախազությունը զգուշացնում է, «Դ!ԵՄ ԵՄ»-ը` պատասխանում, իսկ ԿԲ-ն` միայն իրազեկում

Ապրիլի 11-ին ՀՀ դատախազության կայքում տեղադրվել է հայտարարություն, որում նշվում է, թե ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելն առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին կազմակերպել էր երթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե, սակայն մասնակիցներն ընթացքում մտափոխվեցին ու ճանապարհի երկայքնով նստեցին ֆիննախարարության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում` խաթարելով երթևեկությունը: Դատախազությունից զգուշացնում են, որ կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: «ՀՀ դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և…

Read More

Հայաստանում նկատելիորեն նվազել է հեռուստառադիոծրագրերի կազմումից և հեռարձակումից ստացվող հասույթը

Հայաստանում հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել է 0.4 տոկոսով և կազմել 27 միլիարդ 199.1 միլիոն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հունվար-փետրվարին ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման հասույթը կազմել է 333.9 միլիոն դրամ, ինչը 12.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման հասույթն այս տարվա առաջին երկու ամիսներին կազմել է 750.4 միլիոն դրամ, ինչը 27 տոկոսով զիջել է անցյալ տարվա հունվար-փետրվարի տվյալները: Հարկ է նշել, որ հեռահաղորդակցության ոլորտում հունվար-փետրվարին արձանագրվել է հասույթի 0.9 տոկոս աճ (հասույթը կազմել է 26 միլիարդ 114.8 միլիոն դրամ):

Read More

Հայաստանում փետրվարին միջին աշխատավարձն աճել է 6 տոկոսով

Հայաստանում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6 տոկոսով և հասել 156 հազար 653 դրամի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` պետական հատվածում փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.5 տոկոսով և դարձել 136 հազար 857 դրամ, իսկ ոչ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 8 տոկոս (186 հազար 184 դրամ): Այս տարվա հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը քաղաքներում կազմել է 155 հազար 263 դրամ, գյուղերում՝ 110 հազար 741: Այսինքն’ գյուղերում աշխատողները ամսական միջինը 45 հազար դրամ պակաս են ստանում իրենց քաղաքաբնակ գործընկերներից: Հարկ է նշել, որ հունվարի տվյալներով…

Read More

Մոսկվայում ձերբակալվել է հայաստանցի չորս տաքսիստ, որոնց կասկածում են ուղևորներին կողոպտելու մեջ

  Մոսկվայի դատարանը երկամսյա կալանքի տակ է վերցրել հայաստանցի չորս տաքսիստների, որոնք կասկածվում են իրենց օտարերկրյա ուղևորներին կողոպտելու մեջ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում: Ձերբակալվածները` «ներկայանալով որպես մասնավոր տաքսիստներ, հերթապահում էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գիշերային ակումբների մոտ», ճշտել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունում: Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները «պոտենցիալ զոհին առաջարկում էին խմել գարեջուր կամ ջուր՝ նախապես խմիչքին խառնելով ուժեղ ներգործող սեդատիվ պատրաստուկներ», այնուհետև վերցնում էին փողերը, բանկային քարտերը և արժեքավոր իրերը, ինչից հետո նրանց իջեցնում էին մեքենայից: Ինչպես նշվում է, չորս կասկածյալները 38-ից 42 տարեկան հայաստանցիներ են: Ներկայումս նրանց մեղսագրվում է երկու կողոպուտ:…

Read More