Վալերիյ Օսիպյանի հրամանով պաշտոնանկ են արվել Կոտայքի մարզային վարչության պետը և Աբովյանի ոստիկանության բաժնի պետը

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: «Նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում»,- ասացին ոստիկանությունից: Հարցին, թե ինչով են պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանության լրատվության և հասարակայնության […]

Իմ աշխատավարձը 2017-ի համեմատ աճել է 10 տոկոսով ՝ պարգևավճարը ներառյալ. Ատոմ Ջանջուղազյան

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իրեն ու նախարարության աշխատակիցներին պարգևավճար է տվել և խոստանում է, որ պարգևավճարների մասին ամբողջ տեղեկատվությունը հանրությանը հայտնի կդառնա։ Սակայն նշում է, որ ոչ թե ինքն իրեն պարգևատրել է, այլ դա կոչվում է գործատուի կողմից  պարգևատրել։ «Համամասնորեն բոլորի աշխատավարձն աճել է՝ կրտսեր մասնագետից մինչև նախարար։ Եթե ձեզ կոնկրետ իմն է հետաքրքրում, […]

Երևանում բախվել են BMW-ն և շտապ օգնության մեքենան, վերջինը կողաշրջվել է. կա 4 վիրավոր.

  Հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապ օգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապ օգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապ օգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, բժշկուհին և հիվանդը, ում […]

Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել բուժման նպատակով մեկնել արտերկիր

 Տպել   Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է «կաշառք ստանալուն օժանդակելու» մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը՝ հավելելով՝ համապատասխան միջնորդությունը երեկ ներկայացրել է նախաքննական մարմնին, որն էլ երեկոյան բավարարվել է: Մայրապետյանը, նրա խոսքով, առաջիկա օրերին արդեն կմեկնի Գերմանիա՝ վիրահատության: Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց […]

«Զինված ուժերի բնականոն զարգացումը մեր բացարձակ առաջնահերթությունն է»․ Փաշինյան

      Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության […]

Փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ. Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 0038 հրամանից

    Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից։ Facebook-ի իր էջում նա գրել է. «Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում  իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ […]

Բագրատաշենի մաքսակետը երկկողմանի փակ է. Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողներն օրենքի փոփոխություն են պահանջում

    Բագրատաշենի մաքսակետի ելքումուտքը Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողների կողմից փակվել է։ Խայտառակ վիճակ է, խցանումներ են, տրանսպորտը կաթվածահար վիճակում է։ Երթևեկությունը երկկողմանի փակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն օրենքի փոփոխություն են պահանջում։ Պարանյանի խոսքով՝ ակցիայի մասնակիցները 50-60 տրանսպորտային միջոց են կայանել ու փակել ճանապարհը։ «Ոստկանությունն է այստեղ, բայց չի կարողանում բացել ճանապարհը, […]

Իրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույք

  ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթ, ըստ որի՝ 3 անգամ ավել բարձր դրույքաչափերով են հարկվելու հին և շարժիչի մեծ հզորություն ունեցող ավտոմեքենաների տերերը: Այսպիսով՝ 301 և ավել ձիաուժ ունեցող՝ հինգ և ավել տարի առաջ արտադրված ավտոմեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը […]

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Մհեր Եղիազարյանը. նա 44 օր հացադուլի մեջ էր

  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը (51 տարեկան): Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ […]

Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Այդպիսի պարգևատրումներ չկան մեզ մոտ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Yerevan.today-ի՝ ՊԵԿ-ում տրված պարգևավճարների վերաբերյալ հրապարակումը։ ՊԵԿ-ի նախագահի պարզաբանմամբ՝ դա երկու ամսվա աշխատավարձի, հավելավճարների և պարգևատրումների չափն է: «Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց […]