Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում․ առևտրականներին փակել են պահեստում (տեսանյութեր

Արդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի մաքսատանը լարված իրավիճակ է։ Թուրքիայից եկող առևտրականներին սահմանապահ զորքերը փակել են անցակետի պահեստում։ Պարզվում է, որ առևտրականները մայիսի 18–ին Թուրքիայից տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են բերել Հայաստան, որոնք մաքսատանը խառնվել են՝ չեն կարողանում հասկանալ՝ որ բեռը ում է պատկանում։ Մանրամասները՝ տեսանյութերում։

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը: Մանրամասները` տեսանյութում:  

Աֆրիկայում անհայտ անձը հարձակվել է Առնոլդ Շվարցենեգերի վրա (տեսանյութ)

Անհայտ տղամարդն Աֆրիկայում անցկացվող Arnold Classic Africa մրցումների ժամանակ հարձակվել է ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերի վրա: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ կատարածի տեսանյութը հրապարակվել է World’s Strongest Fan յութուբյան ալիքում: Մարզասրահում գտնվողներից մեկը ցատկել է և զույգ ոտքով հարված հասցրել նախկին բոդիբիլդերի մեջքին, որը մրցաշարում հանդես է գալիս որպես մրցավար: Կատարվածի հետևանքով 71-ամյա դերասանը չի վնասվել: Հարձակում իրականացնողին […]

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց․ Արցախի նախագահների անձնական երաշխավորմամբ դատարանը փոխեց խափանման միջոցը (տեսանյութ)

Դատարանի որոշումը դեռ չենք կարդացել, ընդամենը եզրափակիչ մասն ենք կարդացել։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խափանման միջոցի փոփոխությունը նշանակում է, որ հիմնավոր կասկած չկա մեղադրանքի համար։ Ըստ նրա՝ արդեն այսօր Ռոբերտ Քոչարյանը կգիշերի տանը, հակառակ դեպքում կինի […]

Հուսով եմ` մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները. Արթուր Մեսչյան

Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մինչև հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական  աշխատանքները: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «3 ամիս առաջ էր եղել հանդիպում, այս ընթացքում բավականին շատ իրողություններ են եղել՝ դրական առումով: Շինարարությունը կսկսենք կամրջից: Ցավոք սրտի, […]

Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը. դատական նիստը՝ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի նախնական դատական նիստին զուգահեռ Ավանի նստավայրի դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի դեմ ու կողմ քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։ Նրա աջակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ինչից հետո ոստիկանության ծառայողների կողմից շտապօգնություն հրավիրվեց։ Երիտասարդ կնոջն առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին շտապօգնության բրիգադի ծառայողները և առաջարկեցին գնալ հիվանդանոց՝ լրացուցիչ բուժզննության։ Քաղաքացին հրաժարվեց՝ նշելով,որ ինքնազգացողությունը […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել  Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի է ունեցել  երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  ընդլայնված կազմով: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի  գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «Շնորհակալություն»:     […]

Պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին․ Լիլիթ Մակունցի պատասխանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Արագածոտնի մարզպետի մասին գրառմանը, որտեղ Մարուքյանը դիմել էր Լիլիթ Մակունցին՝ պատասխանի ակնկալիքով։ «Ի պատասխան պարոն Մարուքյանի գրառման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ. 1. Արագածոտնի մարզպետ Դավիթ […]

Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և  նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությանը վերաբերող տվյալները։ Մեղադրողները ներկայացրին ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքի եզրափակիչ մասը, ինչից հետո ամբաստանյալները հայտնեցին իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ: Մանվել Գրիգորյանն […]

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստին ներկայացել է միայն ամբաստանյալ Քոչարյանը, որտեղ քննվելու է նրա խափանման միջոցի հարցը։ Նրան տեսնելով՝ աջակիցները սկսեցին վանկարկել․ «Ազատություն նախագահին»։ Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1֊ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։