ֆլեշմոբ Երևանի Հանրապետության հրապարակում Ապրիլի 7-ի առթիվ

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ ֆլեշմոբ է անցկացվել, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ակցիայի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել է մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ունի:

Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։