Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է 20.5%-ով

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 471 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 20.5%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում:
2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%:

Post Author: admin

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։